«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 16 մարտի 2012 թ.  | 
N 127-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հաստատել 2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանի հավելվածի «15-րդ», «25-րդ» և «28-րդ» կետերը ուժը կորցրած ճանաչել:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | 
Մ. Վարդանյան | 
| 
 ՀաՍՏԱՏՎԱԾ Է 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի16-ի թիվ 127-Ն հրամանի  | 
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
| 
 Հ/հ  | 
 Փոստային վճարման պետական նշանների անվանումը  | 
 Քանակը  | 
 Գործողության մեջ դնելու ժամկետը  | 
 Անվանագինը  | 
 Տպաքանակը  | 
| 
 1.  | 
 Հայկական բանակի ստեղծման 20-ամյակը  | 
 2 նամականիշ  | 
 I եռամսյակ  | 
 50 000 x 2  | 
 200  | 
| 
 2.  | 
 Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 I եռամսյակ  | 
 50 000  | 
 350  | 
| 
 3.  | 
 Վեցերորդ նույնատիպ թողարկում  | 
 7 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 10  | 
 500 000  | 
| 
 4.  | 
 Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 330  | 
 40 000  | 
| 
 5.  | 
 Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 280  | 
 40 000  | 
| 
 6.  | 
 Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան   | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 280  | 
 40 000  | 
| 
 7.  | 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 380  | 
 40 000  | 
| 
 8.  | 
 Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը  | 
 1 նամականիշով ծրար  | 
 II եռամսյակ  | 
 350  | 
 10 000  | 
| 
 9.  | 
 Միջազգային. Եվրոպա 2012. Այցելություն  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 350  | 
 50 000  | 
| 
 10.  | 
 Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք  | 
 Գեղաթերթիկ 1 նամականիշով  | 
 II եռամսյակ  | 
 560  | 
 30 000  | 
| 
 11.  | 
 Կրոն. Էջմիածնի գանձեր  | 
 3 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 200  | 
 40 000 x 3  | 
| 
 12.  | 
 Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 170  | 
 40 000  | 
| 
 13.  | 
 Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 170  | 
 40 000  | 
| 
 14.  | 
 Մանկական ֆիլատելիա  | 
 2 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 100  | 
 40 000 x 2  | 
| 
 15.  | 
 Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 220  | 
 40 000  | 
| 
 16.  | 
 Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա  | 
 1 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 120  | 
 40 000  | 
| 
 17.  | 
 Սայաթ-Նովայի ծննդյան   | 
 Գեղաթերթիկ 1 նամականիշով  | 
 III եռամսյակ  | 
 560  | 
 30 000  | 
| 
 18.  | 
 Սպորտ. 30-րդ Օլիմպիական խաղեր. Լոնդոն  | 
 3 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 200  | 
 40 000 x 3  | 
| 
 19.  | 
 Սպորտ. Հայաստանը՝ 2011 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն  | 
 2 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 200  | 
 50 000 x 2  | 
| 
 20.  | 
 Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան  | 
 Գեղաթերթիկ 4 նամականիշով  | 
 III եռամսյակ  | 
 120  | 
 30 000  | 
| 
 21.  | 
 Հայաստանի ազգային պատկերասրահ  | 
 2 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 220  | 
 40 000 x 2  | 
| 
 22.  | 
 Կրոն. Եկեղեցիներ  | 
 Գեղաթերթիկ 3 նամականիշով  | 
 III եռամսյակ  | 
 200  | 
 30 000  | 
| 
 23.  | 
 Հայկական մշակույթ. «Անուշ» օպերա  | 
 1 նամականիշով բացիկ  | 
 III եռամսյակ  | 
 240  | 
 1 000  | 
| 
 24.  | 
 Պետական պարգևներ. Փառքի շքանշան. Մովսես Խորենացու մեդալ  | 
 1 նամականիշով միակողմանի 2 բացիկ  | 
 IV եռամսյակ  | 
 240  | 
 1 000 x 2  | 
| 
 25.  | 
 Համատեղ թողարկում. Հայաստան-Հնդկաստան  | 
 2 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 120  | 
 40 000 x 2  | 
| 
 26.  | 
 Մշակութային օջախներ  | 
 1 նամականիշով 2 բացիկ  | 
 IV եռամսյակ  | 
 240  | 
 1 000 x 2  | 
| 
 27.  | 
 Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր  | 
 1 նամականիշով բացիկ  | 
 IV եռամսյակ  | 
 240  | 
 1 000  | 
| 
 28.  | 
 Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակը  | 
 Գեղաթերթիկ 1 նամականիշով  | 
 IV եռամսյակ  | 
 870  | 
 30 000  | 
| 
 29.  | 
 Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք  | 
 2 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 230  | 
 40 000 x 2  | 
| 
 30.  | 
 Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 300  | 
 40 000  | 
| 
 31.  | 
 Թադևոս Մինասյանցի ծննդյան   | 
 1 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 170  | 
 40 000  | 
| 
 32.  | 
 Մետաքսյա Սիմոնյան  | 
 1 նամականիշով միակողմանի բացիկ  | 
 IV եռամսյակ  | 
 240  | 
 1 000  | 
| 
 33.  | 
 Հնագիտական գտածոներ. Աշխարհի ամենահին կոշիկը և կնոջ փեշը՝ Արենի -1, Մ.թ.ա. 3880-3800թթ.  | 
 2 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 300  | 
 40 000 x 2  | 
| 
 34.  | 
 Հետախույզներ  | 
 3 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 200  | 
 40 000 x 3  | 
| 
 35.  | 
 Սուրբ Սարգսի տոնը  | 
 1 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 280  | 
 40 000  | 
| 
 36.  | 
 Նոր Տարի և Սուրբ Ծնունդ  | 
 1 նամականիշ  | 
 IV եռամսյակ  | 
 220  | 
 50 000  | 
(Հավելվածը փոփ. 30.05.12 N 286-Ն)
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
 Վ. Ջիլավյան  |