«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313424
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 4 հոկտեմբերի 2013 թ. | թիվ 22-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Հեռագրական կապի մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
 Նախագահ
 
 
Ս. Մնացականյան 
| Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 22-Ն որոշման | 
| 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 
 ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ 20 թ. |  ՁԵՎ 31-կապ | 
 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) Հաշվետվության ներկայացման ժամկետը`  մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) Գտնվելու (բնակության) վայրը ______________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)   Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________   ___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  
 I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  I__I__I__I__I__I__I__I__I  I__I__I__I__I__I__I__I__I Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
 
 
 
 
 
 
 
Պետական գրանցման (հաշվառման) համարը 
 
 
  
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը 
 
 
  
 Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 
 
 
 
 
 
1. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Ընդամենը | այդ թվում` | |
| մայրուղային | միջքաղաքային | |||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 
| Բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը, միավոր | 110 | |||
| որից` վարձակալությամբ տրված | 110.1 | |||
| Հեռագրական կապերի քանակը, ընդամենը | 120 | |||
| որից` | 120.1 | |||
| Կապուղիների մոնտաժված ունակությունը, միացման կետեր | 130 | |||
| Կապուղիների օգտագործված ունակությունը, համարներ | 140 | |||
2. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը
տարվա վերջի դրությամբ, միավոր
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Քանակ, | այդ թվում` | ||
| 8 ժամ և պակաս | 8-24 ժամ | 24 ժամ (շուրջօրյա) | |||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 
| Հեռագրական գործողություններ իրականացնող կապի բաժանմունքներ և կետեր, ընդամենը | 210 | ||||
| որից` գյուղական բնակավայրերում | 210.1 | ||||
| 210 տողից` հեռագրական ապարատներով սարքավորված | 220 | ||||
| որից` գյուղական բնակավայրերում | 220.1 | ||||
| Ղեկավար | _______________________ | _____________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | _______________________ | _______________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| « _ _ »___ ___20___թ. | 
| Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 22-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի մասին» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները (բաժին 1), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 2):
6. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով՝ մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը:
Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային՝ այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը մարզկենտրոնների և Երևանի միջև:
Հաշվետվության 110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:
7. Հաշվետվության 110.1 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրական կապուղիների քանակը:
Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար տրանսպորտի և կապի նախարարության վերջնամասային կետեր, այսինքն` իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:
Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 110.1 տողում չեն կատարում:
8. Հաշվետվության 120.1 տողում հաշվառվում են հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:
Հաշվետվության 120 և 120.1 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:
9. Հաշվետվության 130 և 140 տողերում համապատասխանաբար արտացոլվում են մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունները:
10. Հաշվետվության 2-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը:
 
                