«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 
 9 դեկտեմբեր 2013 թ. ք. Երևան  | 
N 769-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
Հրամայում եմ`
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 
 1.229  | 
 Ցիպրին 100  | 
 ցիպերմետրին  | 
 100  | 
 էմուլսիայի խտածո  | 
| 
 1.230  | 
 Կորագեն  | 
 քլորանտրանիլիպրոլ  | 
 200  | 
 խտացված կախույթ  | 
| 
 1.231  | 
 Վոլիամ տարգո 063  | 
 աբամեկտին+ քլորանտրանիլիպրոլ  | 
 180+45  | 
 խտացված կախույթ  | 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 
 6.188  | 
 Տանոս  | 
 ցիմօքսանիլ+ֆամօքսադոն  | 
 250+250  | 
 ջրում դիսպերսվող հատիկներ  | 
| 
 6.189  | 
 Կվադրիս մաքս  | 
 ազոքսիստրոբին+ֆոլպետ  | 
 93.5+500  | 
 խտացված կախույթ  | 
| 
 6.190  | 
 Բրավո 500  | 
 քլորոտալոնիլ  | 
 500  | 
 խտացված կախույթ  | 
| 
 6.191  | 
 Ռեվուս տոպ 500  | 
 դիֆենոկոնազոլ+մանդիպրոպամիդ  | 
 250+250  | 
 խտացված կախույթ  | 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 
 8.126  | 
 Ռեգլոն սուպեր 150  | 
 դիկվատ  | 
 150  | 
 ջրային լուծույթ  | 
| Ա. Բախչագուլյան |