ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2014 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. հուլիսի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 18-ի N 669-Ն
«Հավելված |
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
| Հ. Աբրահամյան |
- |
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
| Ա. Գևորգյան | - |
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
| Ա. Գրիգորյան | - | ՀՀ բնապահպանության նախարար |
| Ս. Կարապետյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Ն. Սարգսյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար |
| Պ. Սաֆարյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ռ. Նազարյան | - | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Անդրեասյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
| Ա. Մարկոսյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական |
| Կ. Մարգարյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ |
| Ա. Սահակյան | - | ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ |
| Մ. Մկրտումյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
| Վ. Նարիմանյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
| Վ. Մովսիսյան | - | ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
| Հ. Թուքմաջյան | - | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |