ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 796-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. օգոստոսի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 796-Ն որոշման
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| Ա. Գևորգյան |
- |
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ) |
| Ա. Ղարիբյան |
- |
ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ) |
| Ա. Գրիգորյան |
- |
ՀՀ բնապահպանության նախարար |
| Ս. Կարապետյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Պ. Սաֆարյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Տ. Հարությունյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ս. Քրմոյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Վ. Մովսիսյան |
- |
Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Ռ. Գրիգորյան |
- |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |