Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 օգոստոսի 2015 թվականի N 37
32. ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ՝ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությունից բխող՝ 2015-2016 թվականների միջոցառումների ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 20-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ամփոփել ստացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 30-ը հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 10 |
Հավելված N 1 |
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈԻ Թ Յ ՈԻ Ն
ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈԻԾՄԱՆ
1.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Անչափահասների շրջանում կատարվող իրավախախտումների հիմնական պայմանները և պատճառները բնութագրվում են որպես սոցիալ-տնտեսական, կազմակերպա-իրավական, սոցիալ-ժողովրդագրական և բացասական բնույթ կրող մի շարք այլ գործոնների համակցություն: Այդ գործոնների թվից իրենց կարևորությամբ ավանդաբար առանձնանում են երեխաների (անչափահասների) միջավայրում առկա մուրացկանության և թափառաշրջիկության երևույթները, որոնք էապես խոչընդոտում են անչափահասի սոցիալ-հոգեբանական բնականոն զարգացմանը և որպես կանոն՝ հանգեցնում խիստ անցանկալի հետևանքների: Չնայած նշված երևույթների նախականխմանն ուղղված տարբեր միջոցառումների անցկացմանը և պետական գերատեսչությունների ու պատկան կառույցների կողմից մշտական հիմունքներով իրականացվող գործողությունների համալիրին, մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերի վիճակագրությունը, տարածման աշխարհագրությունը և հնարավոր կրկնվելիության դինամիկայի ընդհանուր պատկերը այնուամենայնիվ հիմք են տալիս եզրահանգելու, որ հակասոցիալական վարքագծի այդ դրսևորումները շարունակաբար սպառնում են ապագա սերնդի բարոյա-հոգեբանական և ֆիզիկական առողջությանը, որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է ծագում մեր հանրապետությունում ձևավորել անչափահասների իրավախախտումների կանխման և նախականխման գործընթացների որակապես նոր համակարգ:
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների կողմից կատարվող իրավախախտումների նախականխման միջազգային փորձի մանրամասն վերլուծությունը միանշանակ վկայում է, որ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների առավել բարձր ցուցանիշներ կարելի է գրանցել միայն պրեվենտիվ (նախականխիչ) գործառույթով օժտված բոլոր սուբյեկտների կողմից ոլորտում առկա հիմնախնդիրների նկատմամբ համալիր և բազմակողմանի մոտեցում ապահովելու դեպքում: Մասնավորապես, իրավասու պետական մարմինների, տարբեր միջազգային կառույցների տեղական ներկայացուցչությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ հիմնադրամների համատեղ ջանքերը և միասնական գործողությունները գլխավորապես պետք է միտված լինեն մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվի կրճատմանը՝ ապահովելով վերջիններիս ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ, նպաստել առանց ծնողական խնամքի մնացած անչափասների զբաղվածությանը, ինտեգրել հասարակության մեջ և դաստիարակել հայրենասիրական ոգով:
Նշված ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքների կազմակերպման և համապարփակ փոխգործակցության շրջանակներում անշուշտ գլխավոր դերակատարությունը խաղում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն), որի կազմում գործում է հատուկ մասնագիտացված ստորաբաժանում՝ Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչությունը (Վարչություն):
2. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան (ուժի մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 20-ին) և «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիան (ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 1-ից):
Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերն իրենց իրավական կարգավորումն են ստացել նաև ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում, մասնավորապես՝ 1996 թվականի մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին», իսկ 2002 թվականի սեպտեմբերի 24-ին՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Անչափահասների մասնակցությամբ մի շարք իրավահարաբերությունների առանձնահատկությունները սահմանված են նաև ճյուղային օրենսդրություններով՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ՀՀ ընտանեկան օրենսգիրք և այլն:
Սկսած 2000-2001թթ.-ից Հայաստանի Հանրապետությունում գործում են «Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի երեխաների աջակցության կենտրոնը» և «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի» ներկայացուցչությունը: Վերջիններիս կողմից կազմակերպվող բարեգործական ծրագրերի իրականացմանը և սոցիալական ուղղվածության բոլոր միջոցառումների անցկացմանը լայնորեն ներգրավված են նաև Վարչության ծառայողները, որոնք մշտական ներկայացուցչության սկզբունքով ակտիվորեն համագործակցում են նշված կառույցների հետ:
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրներով զբաղվում են նաև «Օրրան» և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպությունները, որոնց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը և սոցիալական նախաձեռնությունները պարբերաբար ներկայացվում են ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հայտնաբերման, ոլորտի հիմնախնդիրների լուծման և միասնական քաղաքականության մշակման նպատակով ոստիկանության պետի 2013 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 3837-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ մարզպետարանների՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին սոցիալական կառույցների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ: Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվի կրճատման խնդիրները հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև ՀՀ մարզերում: Մասնավորապես՝ ոստիկանության մարզային վարչությունների մասնագիտական համադասման ներքո բոլոր մարզերում մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաներին հայտնաբերելու և նրանց հետ տարվող աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր:
3. ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետությունում մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հետ տարվող աշխատանքների ընդհանուր համակարգումը իրականացվում է ոստիկանության կողմից: Պետական շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների փոխհամագործակցության շրջանակներում կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում տարեցտարի արձանագրվում է մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի նվազում: Այսպես, 2012թ.-ին Վարչության ծառայողների կողմից պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող 16 երեխաներ, 2013 թվականին՝ 13, իսկ 2014 թվականին՝ 7 երեխաներ: Ընդհանուր առմամբ՝ 1997 թվականից մինչ օրս պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող շուրջ 300 երեխաներ:
Այնուամենայնիվ, ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները միանշանակ ենթադրում են շարունակական մոտեցման ապահովում, որի պարագայում միայն հնարավոր կլինի ավելի երկարատև ժամանակահատվածի համար արձանագրել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվի կրճատման կայուն դինամիկա:
Պայմանավորված նրանով, որ ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաները հնարավորության դեպքում հանձնվում են սոցիալական ոլորտի կառույցների խնամքին (մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ), իսկ հաճախ՝ նրանց ծնողների հսկողությանը, շարունակաբար գոյություն ունի վտանգ, որ այդ անչափահասները նորից կհայտնվեն փողոցում: Ավելին, կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխան կրկին հայտնվում է փողոցում, որովհետև հատկապես անհաշտ և սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները հենց իրենք են երեխային դրդում մուրացկանությամբ զբաղվելուն, կամ իրենց անուշադիր և անտարբեր վերաբերմունքով նպաստում են երեխայի հակասոցիալական վարքագծի դրսևորումներին: Այս ոլորտում միջազգային փորձի վերլուծությունը տեսանելի է դարձնում պետության կողմից նման ծնողների նկատմամբ սահմանվող իրավաբանական պատասխանատվության խստացումը, օրինակ՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգում ծնողները տուգանվում են դպրոցի ուսումնական պարապմունքներից երեխայի բացակայությունների համար, իսկ որոշ դեպքերում ընտանիքը կարող է զրկվել պետական աջակցության սոցիալական ծրագրերից, այդ թվում՝ բնակելի տարածք ստանալու հերթագրման իրավունքից և այլն:
Այսօր Հայաստանի Հանրապետության մարզերում գործում են սոցիալական ծառայությունների թվով 55 տարածքային գործակալություններ՝ ընդհանուր 500 սոցիալական աշխատողներով: Միայն Լոռու մարզում՝ բացի թվով 5 տարածքային գործակալություններից, գործում են նաև սոցիալական աջակցության չորս կենտրոններ, որոնց գործունեությունը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը և ոլորտի հիմնախնդիրների լուծմանը: Այնուամենայնիվ, այս ուղղությամբ հասարակական կազմակերպությունների գործունեությունը մարզերում բավարար չափով ծավալված չէ: Լոռու մարզում գործում են 39 հասարակական կազմակերպություններ, իսկ մնացած մարզերում դրանց թիվը տատանվում է 2-ից 4-ի միջև:
4. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների ռազմավարության հիմնական նպատակներն են՝
1) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի կրճատում և ոլորտի խնդիրների լուծման համակարգային մոտեցումների մշակում,
2) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացում,
3) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաներին հասարակությանն ինտեգրելու համար անհրաժեշտ գործողությունների ապահովում,
4) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրների մշտադիտարկում (մոնիթորինգ) և այդ առնչությամբ հասարակական լայն շրջանակներին իրազեկում,
5) շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական մարմինների ուղղորդված գործողությունների համախմբման միջոցով մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների զբաղվածության ապահովում, վերջիններիս ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում:
5. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ռազմավարության սկզբունքներն են՝
1) երեխայի շահերի առաջնահերթության սկզբունք՝ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող, մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների իրավունքների պաշտպանություն,
2) երեխաների իրավունքների պաշտպանության սկզբունք՝ հիմնվելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված դրույթների վրա՝ պետության կողմից երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) իրավունքների պաշտպանություն առանց որևէ խտրականության՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից, կրոնից, ազգությունից, քաղաքական և այլ համոզմունքներից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից, և այլ հանգամանքներից:
3) համայնքների ներգրավման սկզբունք՝ համայնքային մարմինների ակտիվ ներգրավվածություն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծմանը՝ սոցիալական ծառայությունների տրամադրման, աջակցության ցուցաբերման, խնամքի և պաշտպանության տակ առնելու և օրենքով չարգելված ցանկացած այլ եղանակներով:
4) համագործակցության սկզբունք՝ լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մշտական փոխգործակցությունը երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ, որն ուղղված է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովմանը, ֆիզիկական կամ հոգևոր բնույթի ցանկացած բռնության դրսևորումներից նրանց պաշտպանությանը, սոցիալական խնամքին, կրթության իրավունքի իրացմանը և այլն: Համագործակցության շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումները և իրականացվող նախաձեռնությունները ենթադրում են հասարակության լայն զանգվածների իրազեկվածություն, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների գործունեության հրապարակայնություն, ինչպես նաև մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման և նրանց հասարակությանը վերինտեգրելու գործընթացի վերաբերյալ լուսաբանում զանգվածային լրատվության միջոցներով:
6. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռազմավարության նպատակների իրագործումից ակնկալվող արդյունքներն են՝
1) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի կրճատում,
2) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների սոցիալական խնամքի, դաստիարակության և ընդհանուր հոգածության մակարդակի բարձրացման ուղղությամբ պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերի առավելագույն կենտրոնացում, միասնական քաղաքականության վարման մեթոդների կատարելագործում,
3) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների իրավունքների պաշտպանության և ոլորտի հիմնախնդիրների լուծման հրատապության վերաբերությամբ հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացում, սոցիալական ուղղվածության նոր ծրագրերի մշակում և առանձին նախաձեռնությունների իրականացման համար նախապայմանների ստեղծում:
7. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Անչափահասների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության երևույթների կանխարգելումն իր մեջ ներառում է մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի կրճատմանն ուղղված համալիր և բազմակողմանի միջոցառումների իրականացում։
Ոլորտում առկա հիմնախնդիրների լուծումը ենթադրում է իրավասու պետական մարմինների, տարբեր միջազգային կառույցների տեղական ներկայացուցչությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ հիմնադրամների կողմից համատեղ և նպատակաուղղված միջոցառումների իրականացում։ Նշված միջոցառումների անցկացման արդյունքում անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն անչափահասների զբաղվածության ապահովման համար, կկանխվի ոստիկանության կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաներին հայտնաբերելուց հետո վերջիններիս կրկին փողոցում հայտնվելու վտանգը, որոնցով պայմանավորված՝ կկրճատվի մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թիվը։
Համագործակցության շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումների և իրականացվող նախաձեռնությունների՝ ԶԼՄ-ներով լուսաբանումը ևս կնպաստի ոլորտի հիմնախնդիրների մասին հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։
Այսպիսով, կարելի է առանձնացնել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի կրճատմանն ուղղված միջոցառումների հետևյալ ուղությունները.
1) միասնական քաղաքականության մշակում,
2) անհրաժեշտ տվյալների հավաքագրում,
3) անհրաժեշտ օգնության ցուցաբերում,
4) կանխարգելում,
5) մասնագետների պատրաստում,
6) հանրային իրազեկում:
8. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Միջոցառումների ցանկի գործողությունների ֆինանսավորումը ակնկալվում է հետեւյալ աղբյուրներից.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ոստիկանությանն այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու պայմաններում).
2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.
3) Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր կազմակերպությունների միջոցներ.
4) Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ:
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ՝ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառումը |
Նպատակը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատուն |
Ֆինանսավոր-ման աղբյուրը |
1. Պարբերաբար ստուգայց շրջագայությունների անցկացում Երևան քաղաքի վարչական շրջաններում և ՀՀ մարզերում |
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող` մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերում, հաշվառում ըստ բնակավայրերի և համապատասխան տվյալների տրամադրում շահագրգիռ մարմիններին |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ |
2015-2016թթ. |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջում |
2. Շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմկերպությունների հետ կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, բարձրացնել խնդիրները, մշակել տեղեկատվության փոխանակման և երեխաների մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերի փոխանցման կարգ |
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցություն |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների խնդրի լուծման նպատակով՝ բոլոր շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից միասնական մոտեցման մշակում և ցուցաբերում |
2015-2016թթ. |
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով (համաձայնությամբ) |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
3. Իրազեկվածության բարձրացման նպատակով սեմինարների կազմակերպում՝ յուրաքանչյուր ծնողի նկատմամբ անհատական մոտեցման ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով մանկավարժի, հոգեբանի և սոցիալական ոլորտի համապատասխան ծառայողի |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների և նրանց ծնողների հետ անհատական աշխատանքների իրականացում, սեմինարների կազմակերպում ծնողավարության թեմայով |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի նվազում |
2015-2016թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն, |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. Մուրացկանությամբ և թափառաշրջիկութ յամբ զբաղվող երեխաների հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի պարբերաբար այցելություններ դպրոցներ, մուրացկանության և թափառաշրջիկության կանխարգելման թեմաներով դասընթացների կազմակերպում, այդ թվում՝ խորհրդատվությունների տրամադրում |
Դպրոցներ այցելությունների ընթացքում մուրացկանության և թափառշրջիկության, ինչպես նաև դրանց կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, մուրացկանության և թափառշրջիկության պատճառով կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում |
Դպրոց չհաճախող և մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հատնաբերում և վերջիններիս վերադարձը կրթօջախներ |
2015-2016թթ. |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. Համատեղ հանդիպումների և քննակումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում, յուրաքանչյուր դեպքով համագործակցություն |
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների պատասխանատուների ներգրավում հիմնախնդրի լուծման և աշխատանքային խմբի համատեղ աշխատանքներին |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հետ տարվող աշխատանքներում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածություն և ներգրավածություն |
2015-2016թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. Մուրացկանությամբ և թափառաշրջիկութ յամբ զբաղվող երեխաների ուղղորդման մեթոդաբանության մշակում |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունների բարելավում ու այդ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպում |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների ուղղորդման մեխանիզմների ստեղծում |
2016թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, |
Ֆինանսավորում չի պահանջում |
7. Սոցիալական ոլորտի մասնագետների որակավորման, մուրացկանության և թափառաշրջիկության երևույթի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված դասընթացների կազմակերպում |
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների հետ աշխատող ոստիկանության ծառայողների, սոցիալական աշխատողների մասնագիտական ուսուցում |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հետ աշխատող փորձառու մասնագետների պատրաստում |
2016թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, |
Ֆինանսավորում չի պահանջում |
8. Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից առողջական խնդիրներ ունեցող մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների տվյալների հավաքագրում, կարիքների գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասրկման կազմակերպում |
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից վերհանած և առողջական խնդիրներ ունեցող մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զաբղվող երեխաների տվյալների հավաքագրում |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների առողջապահական խնդիրների լուծում |
2015-2016թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
9. Համագործակ ցության շրջանակներում շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական, մշակութային, մարզական, գեղարվեստական և այլ ուղղվածության համատեղ միջոցառումների իրականացում |
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների զբաղվածության ապահովում մշակութային, մարզական և այլ խմբակների մեջ ներգրավում |
Երեխաների զբաղվածության հարցի լուծում |
2015-2016թթ. |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
10. Հասարակության շրջանում տարբեր միջոցառումների կազմակերպում՝ ապահովելով ԶԼՄ-ների մասնակցությունը |
Կազմակերպել իրազեկման և |
Հիմնախնդրի վերաբերյալ իրազեկումը հասարակությանը և վերջիններիս ներգրավում խնդիրների լուծման գործընթացին |
2015-2016թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
11. Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների, նրանց ընտանիքների հետ հանդիպումների կազմակերպում |
Համագործակցություն իրավախախտում կատարած մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների և նրանց ընտանիքների հիմնահարցերի լուծում |
2015-2016թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն, Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
12. Միջոցառումների, ստուգայց-շրջագայությունների անցկացում երեխաների ամառային հանգստի վայրեր, Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացնել կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում |
Ամառային հանգստի ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաներին հայտնաբերելու նպատակով |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի նվազում |
2015-2016թթ. |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
13. Սոցիալ-հոգեբանական, կրթական-ուսումնական ծառայությունների տրամադրում, երեխայի հետ մասնագետների կողմից երկարատև աշխատանքների իրականացում |
Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների վերադաստիարակմանը և վարքագծի սոցիալականացմանը խոչընդոտող գործոնների և պատճառների վերացման ուղղությամբ համալիր աշխատանքների կազմակերպում |
Աջակցություն մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաներին՝ հոգեբանի, սոցիալական աշխատողի և մանկավարժի օգնությամբ |
2015թ. |
Ինտեգրված սոցիալական ծառայություններ (համաձայնությամբ) |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
14. Մասնագիտական, հայեցակարգային նոր մոտեցումների, մոդելների և մեխանիզմների մշակում և կիրառում |
Շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների միջև ձևավորել համագործակցության կատարելագործման մշակույթ՝ առաջավոր փորձի փոխանակման, աշխատանքի նոր մեթոդների կիրառման, դերային բաշխման և հիմնախնդիրների լուծման արդյունավետության բարձրացման նպատակով |
Գործընթացի դերակատարողների կրթական-մասնագիտական կարողությունների ապահովում |
2016թ. |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
