Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
29. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագրին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ | |||||
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Ժամկետը |
2016թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազար դրամ) |
1 |
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին |
Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում |
ՀՀտարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
2016թ. |
2016թ. ՀՀ պետական բյուջե 928,871.2 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
928,871.2 |
