«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 175-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ), առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
4. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
Աղյուսակ 1
| NN ը/կ | Ծառայության բնույթը | Մասնագիտությունը | 
| 1 | 2 | 3 | 
| 1. | Օպերատիվ-քննչական, հետաքննական | իրավագիտություն | 
| 2. | Օպերատիվ-փնտրողական | իրավագիտություն, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, էլեկտրատեխնիկա, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, փաստաթղթավորում և կառավարման փաստաթղթերի ապահովում, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումներ տեխնիկական սպասարկում և շահագործում, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, մեքենաշինություն | 
| 3. | Տնտեսական հանցագործությունների դեմ մղվող պայքարի | իրավագիտություն, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում | 
| 4. | Օպերատիվ-տեխնիկական, կապի | ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, կիբեռնետիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, ավտոմատացված համակարգերի տեղեկատվական անվտանգության համալիր ապահովում | 
| 5. | Փորձաքրեագիտական | քրեագիտություն, իրավագիտություն, ապրանքագիտություն, ավտոտեխնիկական հետազոտությունների փորձագիտություն, ֆիզիկա, քիմիա, հանրային սննդամթերքի տեխնոլոգիա | 
| 6. | Շարային (պարեկապահակետային, պետական պահպանության, ոստիկանության զորքերի, հասարակական կարգի ապահովման) | իրավագիտություն, համազորային-հրամանատարական, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և շահագործում, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, նախազորակոչային և ֆիզիկական պատրաստականություն, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն | 
| 7. | Պետավտոտեսչության | իրավագիտություն, տրանսպորտում փոխադրումների կազմակերպում և կառավարում, տրանսպորտային համակարգեր, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, ճանապարհային երթևեկության կազմակերպում, քաղաքային տրանսպորտ և հեռահաղորդակցության ուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային շինարարություն | 
| 8. | Շտաբ | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ, քաղաքագիտություն, համազորային-հրամանատարական, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, փաստաթղթավորում և կառավարման փաստաթղթերի ապահովում, վիճակագրություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն | 
| 9. | Կադրային և անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների | իրավագիտություն, մանկավարժություն և հոգեբանություն, պատմաբանություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ | 
| 10. | Իրավական ապահովման | իրավագիտություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ | 
| 11. | Անձնագրային և վիզաների | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա | 
| 12. | Ինֆորմացիոն | իրավագիտություն, կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա | 
| 13. | Ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական | Ֆինանսական 
 Տնտեսական ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն, վիճակագրական առևտուր, քաղաքային շինարարություն և տնտեսություն, ջրամատակարարում և ջրահեռացում, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն | 
| 14. | Ոստիկանության ուսումնական հաստատություններ | իրավագիտություն, համազորային-հրամանատարական, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մեքենաշինություն | 
| 15. | Բժշկական | բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա | 
| 16. | Լրատվական | լրագրություն, ռեժիսուրա, բանասիրություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, կապեր հասարակայնության հետ, ձայնային ռեժիսուրա | 
| 17. | Մասնագիտացված շնաբուծարան | անասնաբուժություն, անասնաբուծություն | 
Աղյուսակ 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
| NN | Վարժության | Գնահա- | Բժշկատարիքային խմբերը | ||||
| 1-ին խումբ | 2-րդ խումբ | 3-րդ խումբ | 4-րդ խումբ | ||||
| 1. | Ձգումներ | բավ. | 7 | 6 | 5 | 40 տարեկան և բարձր | |
| լավ | 10 | 9 | 7 | ||||
| գեր. | 13 | 12 | 10 | ||||
| 2. | Վազք` 100 մետր | բավ. | 14.8 | 15.1 | 15.6 | ||
| լավ | 14.2 | 14.6 | 15.1 | ||||
| գեր. | 13.6 | 14.1 | 14.9 | ||||
| 3. | Վազք` 3000 մետր | բավ. | 13.45.0 | 14.15.0 | 14.45.0 | ||
| լավ | 13.15.0 | 13.45.0 | 14.35.0 | ||||
| գեր. | 12.45.0 | 13.15.0 | 14.15.0 | ||||
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԿԱՆԱՆՑԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
| NN ը/կ | Վարժության տեսակը | Գնահա-տականը | Բժշկատարիքային խմբերը | ||||
| 1-ին խումբ (մինչև 24 տարեկան) | 2-րդ խումբ (25-29 տարեկան) | 3-րդ խումբ (30-34 տարեկան) | 4-րդ խումբ (35-39 տարեկան) | 5-րդ խումբ (40-42 տարեկան) | |||
| 1. | Ուժային համալիր վարժություն | բավ | 22 | 20 | 18 | 16 | 40 տարեկան և բարձր տարիք ունեցողները ֆիզիկական պատրաստականության նորմատիվ չեն հանձնում: | 
| լավ | 26 | 24 | 22 | 20 | |||
| գեր. | 30 | 28 | 26 | 24 | |||
| 2. | Վազք` 100 մետր (վայրկյան) | բավ | 18.4 | 18.8 | - | - | |
| լավ | 17.8 | 18.4 | - | - | |||
| գեր. | 17.2 | 18.0 | - | - | |||
| 3. | Վազք` 1000 մետր (րոպե, վայրկյան) | բավ | 5.00.0 | 5.20.0 | 5.45.0 | 6.15.0 | |
| լավ | 4.45.0 | 5.00.0 | 2.20.0 | 5.45.0 | |||
| գեր. | 4.25.0 | 4.54.0 | 5.00.0 | 5.20.0 | |||
| 4. | Վազք` 60 մետր | բավ | - | - | 12.8 | 13.2 | |
| լավ | - | - | 12.4 | 12.8 | |||
| գեր. | - | - | 12.0 | 12.4 | |||
 
                