«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 175-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:
1.1. Սույն որոշմամբ նախատեսված մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար։
(1.1 կետը լրաց. 25.08.05 N 1446-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
4. Ոստիկանությունում միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության մասին պետական նմուշի դիպլոմի առկայության դեպքում:
5. Ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի (բացառությամբ N 1 աղյուսակի 1-3-րդ կետերում նշված ծառայությունների (պաշտոնների)` N 1 աղյուսակում տվյալ ծառայության համար նշված մասնագիտությունը կամ այդ մասնագիտությանը համապատասխանող մասնագիտական ուղղվածության մասնագիտություն ունենալու դեպքում:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` N 1 աղյուսակի 4-17-րդ, 20-23-րդ և 25-29-րդ կետերում նշված մասնագիտություններն ունեցող ծառայողները կարող են տեղափոխվել այլ մասնագիտական պահանջ ունեցող պաշտոնի, իսկ բացառիկ դեպքերում` նաև օպերատիվ ծառայություն՝ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդությամբ:
6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով։
| Աղյուսակ N 1 | 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| NN | Ծառայության բնույթը (պաշտոնը) | Մասնագիտությունը | 
| 1 | 2 | 3 | 
| 1. | Քննչական | իրավագիտություն | 
| 2. | Հետաքննության գծով միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ | իրավագիտություն | 
| 3. | Ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ | իրավագիտություն | 
| 4. | Օպերատիվ | իրավագիտություն, հոգեբանություն | 
| 5. | Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի | իրավագիտություն, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն | 
| 6. | Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի | կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, իրավագիտություն | 
| 7. | Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի | միջուկային ֆիզիկա, իրավագիտություն | 
| 8. | Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի | իրավագիտություն, տնտեսագիտություն, արվեստաբանություն, թատերագիտություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում) | 
| 9. | Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի | տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, առևտուր (կոմերցիա), արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, իրավագիտություն | 
| 10. | Օպերատիվ-տեխնիկական | իրավագիտություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, մանկավարժություն և հոգեբանություն, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչ սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտորավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, քիմիա, ֆիզիկա, տնտեսագիտություն, մեքենաշինության տեխնոլոգիա, բժշկական կիբեռնետիկա | 
| 11. | Հատուկ նշանակության | ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն | 
| 12. | Անչափահասների կողմից կատարվող | իրավագիտություն, մանկավարժություն | 
| 13. | Շտաբ | իրավագիտություն, համազորային հրամանատարական, տնտեսագիտություն, քաղաքագիտություն | 
| 14. | Կազմվերլուծական, վերլուծական | իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա | 
| 15. | Միջազգային համագործակցության | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, օտար լեզուներ, թարգմանչական գործ | 
| 16. | Հերթապահ ծառայություն | իրավագիտություն, ռադիոտեխնիկա, համազորային հրամանատարական | 
| 17. | Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների | իրավագիտություն, համազորային հրամանատարական, հոգեբանություն, կառավարում | 
| 
 | - ֆիզպատրաստականություն | ֆիզիկական կուլտուրա և սպորտ | 
| 18. | Իրավական | իրավագիտություն | 
| 19. | Ֆինանսական | տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, առևտուր (կոմերցիա), շուկայաբանություն (մարքեթինգ), քաղաքային շինարարություն և տնտեսություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում), իրավագիտություն | 
| 20. | Տնտեսական | տնտեսագիտություն, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), առևտուր (կոմերցիա), քաղաքային շինարարություն և տնտեսություն, իրավագիտություն | 
| 
 | - տպարան | պոլիգրաֆիական արտադրություն և տեխնոլոգիա | 
| 21. | Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող | կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, իրավագիտություն | 
| 22. | Փորձաքրեագիտական | իրավագիտություն, քրեագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում, մեքենաների դինամիկա և ամրություն, օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (փորձագիտություն), հասարակական սննդամթերքի տեխնոլոգիա, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում) | 
| 23. | Կապ | ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի միջոցներ` շարժական օբյեկտներով, էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում և տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր | 
| 24. | Լրատվական | իրավագիտություն, հեռուստալրագրություն, բանասիրություն, ռեժիսուրա, կինոօպերատորություն | 
| 25. | Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) | իրավագիտություն, համազորային հրամանատարական, մանկավարժություն, ռադիոտեխնիկա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և շահագործում, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, բնապահպանություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, ճարտարապետություն, բանասիրություն, միջազգային հարաբերություններ | 
| 26. | Անձնագրային | իրավագիտություն | 
| 27. | Վիզաների | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ | 
| 28. | Պետավտոտեսչության | իրավագիտություն, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, մեխանիկա, մեքենաների դինամիկա և ամրություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում | 
| 29. | Քարտուղարության | գործավարության կազմակերպում, գրադարանավարություն և մատենագիտություն, իրավագիտություն | 
| 30. | Բժշկական | բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն | 
| 31. | Դասախոսական | ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ | 
| 32. | Մասնագիտացված | անասնաբուժություն, անասնաբուծություն, իրավագիտություն | 
(Աղյուսակը փոփ. 07.03.07 N 268-Ն)
| Աղյուսակ N 2 | 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
| NN | Վարժության | Գնահատա- | Բժշկատարիքային խմբերը | ||||
| 1-ին խումբ | 2-րդ խումբ | 3-րդ խումբ | 4-րդ խումբ | 5-րդ խումբ | |||
| 1. | Ձգումներ` | բավարար | 7 | 6 | 5 | 4 | 40 տարեկան և | 
| լավ | 11 | 10 | 9 | 7 | |||
| գերազանց | 15 | 14 | 13 | 10 | |||
| 2. | Վազք` 100 մետր | բավարար | 14.8 | 15.0 | 15.2 | 15.5 | |
| լավ | 14.0 | 14.2 | 14.4 | 15.0 | |||
| գերազանց | 13.6 | 13.8 | 14.0 | 14.8 | |||
| 3. | Վազք` 3000 | բավարար | 13.30.0 | 13.50.0 | 14.15.0 | 14.50.0 | |
| լավ | 12.50.0 | 13.10.0 | 13.50.0 | 14.30.0 | |||
| գերազանց | 12.30.0 | 12.50.0 | 13.20.0 | 14.10.0 | |||
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
| NN  | Վարժության | Գնահատա- | Բժշկատարիքային խմբերը | ||||
| 1-ին խումբ | 2-րդ խումբ | 3-րդ խումբ | 4-րդ խումբ | 5-րդ խումբ | |||
| 1. | Ուժային համալիր | բավարար | 22 | 20 | 18 | 16 | 40 տարեկան և | 
| լավ | 26 | 24 | 22 | 20 | |||
| գերազանց | 30 | 28 | 26 | 24 | |||
| 2. | Վազք՝ 100 մետր | բավարար | 18.4 | 18.8 | - | - | |
| լավ | 17.8 | 18.4 | - | - | |||
| գերազանց | 17.2 | 18.0 | - | - | |||
| 3. | Վազք՝ 1000 մետր | բավարար | 5.00.0 | 5.20.0 | 5.45.0 | 6.15.0 | |
| լավ | 4.45.0 | 5.00.0 | 5.20.0 | 5.45.0 | |||
| գերազանց | 4.25.0 | 4.54.0 | 5.00.0 | 5.20.0 | |||
| 4. | Վազք՝ 60 մետր | բավարար | - | - | 12.8 | 13.2 | |
| լավ | - | - | 12.4 | 12.8 | |||
| գերազանց | - | - | 12.0 | 12.4 | |||
(Հավելվածը խմբ. 25.08.05 N 1446-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
 
                