ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.
բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.
բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի N 67-Ա որոշման | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Դ. Լոքյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման | |
| Մ. Սարգսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի | |
| Տ. Մարգարյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | |
| Գ. Գյոզալյան | - ՀՀ Արագածոտնի մարզպետ | |
| Ռ. Աբրահամյան | - ՀՀ Արարատի մարզպետ | |
| Ա. Ղահրամանյան | - ՀՀ Արմավիրի մարզպետ | |
| Ռ. Գրիգորյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ | |
| Ա. Նալբանդյան | - ՀՀ Լոռու մարզպետ | |
| Կ. Գուլոյան | - ՀՀ Կոտայքի մարզպետ | |
| Հ. Սիմոնյան | - ՀՀ Շիրակի մարզպետ | |
| Ս. Խաչատրյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ | |
| Հ. Սարգսյան | - ՀՀ Վայոց ձորի մարզպետ | |
| Հ. Աբովյան | - ՀՀ Տավուշի մարզպետ | |
| Ս. Պապյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
| Ա. Բադալյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
| Ս. Գալստյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
| Կ. Մարգարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային | |
| Վ. Կարագյոզյան | - «Գեոդեզիայի և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի | |
| Ռ. Մինասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի | 
(հավելվածը փոփ. 12.05.16 N 401-Ա)
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
 
                