ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.
բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
(2-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա, 21.02.20 N 235-Ա)
3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.
բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(3-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա, 21.02.20 N 235-Ա)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2005 թ. փետրվարի 7-ի N 67-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 12.11.18 N 1510-Ա)
| - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  | 
| - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար | 
| - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | 
| - ՀՀ Արագածոտնի մարզպետ | 
| - ՀՀ Արարատի մարզպետ | 
| - ՀՀ Արմավիրի մարզպետ | 
| - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ | 
| - ՀՀ Լոռու մարզպետ | 
| - ՀՀ Կոտայքի մարզպետ | 
| - ՀՀ Շիրակի մարզպետ | 
| - ՀՀ Սյունիքի մարզպետ | 
| - ՀՀ Վայոց ձորի մարզպետ | 
| - ՀՀ Տավուշի մարզպետ | 
| - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | 
| - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | 
| - «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | 
| - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
(հավելվածը փոփ. 12.05.16 N 401-Ա, խմբ. 12.11.18 N 1510-Ա, փոփ. 21.02.20 N 235-Ա)
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
 
                