ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2001 թվականի N 599
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:
(2-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ա)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.03.17 N 205-Ա)
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 2001 թ. օգոստոսի 13 | 
| Հաստատված է ՀՀ վարչապետի 2001 թ. օգոստոսի 13-ի  | 
Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
| Ա. Բադալյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
| Ս. Պապյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
| Ա.Հարությունյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
| Գ. Գյուրջյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | |
| Տ. Խաչատրյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ | |
| Լ. Շահվերդյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական | |
| Ն. Գրիգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Ռ. Մինասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա, 12.04.16 N 276-Ա, 12.05.16 N 406-Ա, 02.03.17 N 205-Ա)
 
                