ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 113-Ն
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:
 Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 15 Երևան
 
 
վարչապետՀ. Աբրահամյան 
 
 
| Հավելված | 
Ց Ա Ն Կ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում
| 1. | Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ | 7. | Գազաբաշխիչ աշտարակներ | 
| 2. | Հեղուկ նավթամթերքի հաշվիչ | 8. | Չափման համար նախատեսված ծավալային տարաներ | 
| 3. | Բնական գազի հաշվիչ | 9. | Էլեկտրական էներգիայի հաշվիչներ | 
| 4. | Կշեռք, կշռաքար | 10. | Հոսանքի տրանսֆորմատորներ | 
| 5. | Ավտոմոբիլային սակաչափիչներ | 11. | Լարման տրանսֆորմատորներ | 
| 6. | Նավթամթերքի բաշխիչ աշտարակներ | 12. | Հեղուկ ածխաջրածնային գազի բացթողման հաշվիչ | 
II. Առողջապահության բնագավառում
| 1. | Ջերմաչափեր-ջերմակարգավորիչներ | 14. | Ասպիրատորի ռոտամետր | 
| 2. | Անալիզատորներ | 15. | Ֆոտոկոլորիմետրեր | 
| 3. | Թրթռաչափ | 16. | ph-մետր | 
| 4. | Պոլյարոգրաֆ, վոլտ-ամպերմետր | 17. | Նիտրատոմեր | 
| 5. | Ռադիոմետր-դոզիմետրեր | 18. | Իոնոմեր | 
| 6. | Տոնոմետրեր | 19. | Անալիտիկ, տեխնիկական, տորսիոն և էլեկտրոնային կշեռք | 
| 7. | Էլեկտրակարդիոգրաֆ | 20. | Անեմոմետր | 
| 8. | Էլեկտրամիոգրաֆ | 21. | Շաքարաչափ | 
| 9. | Էլեկտրաէնցեֆալոգրաֆ | 22. | Սպիրտաչափ | 
| 10. | Պուլսօքսիմետր | 23. | Տեխնիկական և կոնտակտային մանոմետր | 
| 11. | Ուրինոմետր | 24. | Կշռաքարեր, կշռաքարերի հավաքածու | 
| 12. | Սպեկտրաֆոտոմետրեր | 25. | Խտաչափերի լրակազմ | 
| 13. | Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոցներ | 26. | Համակարգչային սպիրոգրաֆ | 
III. Շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման ժամանակ
| 1. | Աղմկաչափեր | 11. | Նիտրատոմեր | 
| 2. | Հոսքաչափեր | 12. | Պղտորաչափեր | 
| 3. | Հոսանքի ուժի և լարման չափման միջոցներ | 13. | Գազանալիզատորներ | 
| 4. | Ծխաչափեր | 14. | Ասպիրատորներ, էլեկտրահաղորդականության չափման միջոցներ | 
| 5. | Օդի, ջրի, հողի անալիզատորներ | 15. | Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ | 
| 6. | Սպեկտրոմետրեր | 16. | Ալֆա - ճառագայթային աղբյուրներ | 
| 7. | Էլեկտրամագնիսական պարամետրերի չափման միջոցներ | 17. | Բետա - ճառագայթային աղբյուրներ | 
| 8. | Մանոմետրեր | 18. | Գամմա - ճառագայթային աղբյուրներ | 
| 9. | pH-մետրեր | 19. | Դոզիմետրեր | 
| 10. | Իոնաչափեր | 20. | Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ | 
IV. Ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ
| 1. | Արագաչափեր | 4. | Ծխաչափեր | 
| 2. | Ալկոմետրեր | 5. | Լուսաթափանցելիության չափման միջոցներ | 
| 3. | Գազի անալիզատորներ | 
(հավելվածը լրաց. 10.05.19 N 530-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
 
                