ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 113-Ն
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:
 Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 15 Երևան
 
 
վարչապետՀ. Աբրահամյան 
 
 
| Հավելված | 
Ց Ա Ն Կ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
| NN ը/կ | Չափման միջոցի անվանումը | 
| 1 | 2 | 
| 1. | Էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափ, ծախսաչափ | 
| 2. | Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարք, ջրի հաշվիչ | 
| 3. | Հեղուկ նավթամթերքի հաշվիչ | 
| 4. | Բնական գազի հաշվիչ | 
| 5. | Կշեռք | 
| 6. | Ավտոմոբիլային սակաչափիչ | 
| 7. | Նավթամթերքի բաշխիչ աշտարակ | 
| 8. | Գազաբաշխիչ աշտարակ | 
| 9. | Չափման համար նախատեսված ծավալային տարա | 
| 10. | Էլեկտրական էներգիայի հաշվիչ | 
| 11. | Հոսանքի տրանսֆորմատոր | 
| 12. | Լարման տրանսֆորմատոր | 
| 13. | Հեղուկ ածխաջրածնային գազի բացթողման հաշվիչ | 
| 14. | Երկարության չափման միջոց | 
| 15. | Անալիզատոր | 
| 16. | Թրթռաչափ | 
| 17. | Պոլյարոգրաֆ, վոլտ-ամպերմետր | 
| 18. | Ռադիոմետր | 
| 19. | Տոնոմետր | 
| 20. | Էլեկտրակարդիոգրաֆ | 
| 21. | Էլեկտրամիոգրաֆ | 
| 22. | Էլեկտրաէնցեֆալոգրաֆ | 
| 23. | Պուլսօքսիմետր | 
| 24. | Ուրինոմետր | 
| 25. | Սպեկտրաֆոտոմետր | 
| 26. | Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոց | 
| 27. | Խոնավաչափ | 
| 28. | Սպեկտրաչափական սարքավորում (oպտիկական, լյումինեսցենտ, մասս, ճառագայթաբանական սարքավորումներ և այլն) | 
| 29. | Ռոտամետր | 
| 30. | Ֆոտոկոլորիմետր | 
| 31. | Անեմոմետր | 
| 32. | Շաքարաչափ | 
| 33. | Սպիրտաչափ | 
| 34. | Կշռաքար, կշռաքարերի հավաքածու | 
| 35. | Համակարգչային սպիրոգրաֆ | 
| 36. | Կաթոցիկ և դոզատոր | 
| 37. | Դոզիմետր | 
| 38. | Ասպիրատոր | 
| 39. | Կարդիոմոնիտոր (հոլտեր մոնիթորինգ սարք) | 
| 40. | Հոսքաչափ | 
| 41. | Հոսանքի ուժի և լարման չափման միջոց | 
| 42. | Օդի, ջրի և հողի անալիզատորներ | 
| 43. | pH-մետր | 
| 44. | Իոնաչափ | 
| 45. | Նիտրատոմետր | 
| 46. | Պղտորաչափ | 
| 47. | Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ | 
| 48. | Ալֆա - ճառագայթային աղբյուր | 
| 49. | Բետա - ճառագայթային աղբյուր | 
| 50. | Գամմա - ճառագայթային աղբյուր | 
| 51. | Հողանցման դիմադրության չափման միջոց | 
| 52. | Գեոդեզիական և տեղագրական չափման միջոցներ ու սարքեր (թեոդոլիտ, նիվիլեր, նավիգացիոն սարքեր և տախեոմետր) | 
| 53. | Ուլտրաձայնային հարթաչափ | 
| 54. | Նյութերի և իրերի ֆիզիկամեխանիկական և ֆիզիկաքիմիական բնութագրերի որոշման չափման միջոցներ և սարքեր | 
| 55. | Արագաչափ | 
| 56. | Ալկոմետր | 
| 57. | Գազի անալիզատոր | 
| 58. | Այրվող և թունավոր նյութերի տվիչ-ազդանշանիչներ | 
| 59. | Տրանսպորտային միջոցի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը չափող սարք | 
| 60. | Ծխաչափ | 
| 61. | Լուսաթափանցելիության չափման միջոց | 
| 62. | Տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերի լույսի ուժգնությունը չափող սարք | 
| 63. | Տախոգրաֆ | 
| 64. | Քրոմատոգրաֆ | 
| 65. | Խտաչափ | 
| 66. | Չափող մանրադիտակ | 
| 67. | Լյուքսմետր | 
| 68. | Էլեկտրոնային հեռաչափ | 
| 69. | Սպեկտրոմետր | 
| 70. | Պոլիմերային ծածկույթների հաստաչափ | 
| 71. | Ձողակարկին | 
| 72. | Գնդակի արագությունը չափող սարք | 
| 73. | Աղմկաչափ | 
| 74. | Ջրի մուլտիանալիզատոր | 
| 75. | Ատոմային-աբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր | 
| 76. | Կոնդուկտոմետր | 
| 77. | Ռեֆրակտոմետր | 
| 78. | Խտաչափերի լրակազմ | 
| 79. | Երկրաչափական մեծությունների չափման միջոցներ | 
| 80. | Մեխանիկական մեծությունների չափման միջոցներ | 
| 81. | Նյութերի ծախսի, հոսքի, մակարդակի և ծավալի պարամետրերի չափման միջոցներ | 
| 82. | Ճնշման և վակուումի չափման միջոցներ | 
| 83. | Ջերմաֆիզիկական մեծությունների չափման միջոցներ | 
| 84. | Ժամանակի և հաճախականության չափման միջոցներ | 
| 85. | Էլեկտրական և մագնիսական մեծությունների չափման միջոցներ | 
| 86. | Ռադիոտեխնիկական և ռադիոէլեկտրոնային չափման միջոցներ | 
| 87. | Նյութերի ֆիզիկաքիմիական բաղադրության և հատկության չափման միջոցներ | 
| 88. | Օպտիկաֆիզիկական չափման միջոցներ | 
| 89. | Ակուստիկ մեծությունների չափման միջոցներ | 
| 90. | Հեմոդիալիզի սարք | 
(հավելվածը լրաց. 10.05.19 N 530-Ն, խմբ. 13.02.20 N 151-Ն, լրաց. 02.02.23 N 128-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
 
                