ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
25.11.1996 թ. թիվ 311-Մ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ» - ի ներդրման նպատակով
Հրամայում եմ
1. | Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ» - ը: |
2. | Սույն կանոնակարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: |
Հաստատում եմ |
12 դեկտեմբերի 1996 թ. |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
1. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՏԱՐԻՖԱՎՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը ընդգրկում է հետևյալ տարակարգերը` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:
Տարակարգերի ուսումնական, մեթոդական և գիտական բեռնվածությունն ունի ներքոհիշյալ բովանդակությունը:
ԴԱՍԱԽՈՍ. Աշխատանքների բնութագիրը. | |
- | գործնական և լաբորատոր պարապմունքների, ուսումնական սեմինարների անցկացում. |
- | հանրակրթական առարկաների դասավանդում, |
- | մասնագիտական առարկաներից հաշվեգրաֆիկական, կուրսային աշխատանքների և նախագծերի ղեկավարում: |
ԱՍԻՍՏԵՆՏ. Աշխատանքների բնութագիրը. | |
- | դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների վարում (հիմնականում բակալավրատում), |
- | ուսանողների կանոնավոր խորհրդատվությունների անցկացում, |
- | բակալավրատի շրջանավարտների ավարտական աշխատանքների ղեկավարում, |
- | մասնակցություն ուսումնական ստորաբաժանման ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներին: |
ԴՈՑԵՆՏ. Աշխատանքների բնութագիրը. | |
- | դասախոսությունների վարում (հիմնականում բակալավրատում, ինչպես նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում), |
- | գիտամեթոդական սեմինարների անցկացում, |
- | ասպիրանտների և մասնագետների ատենախոսությունների ղեկավարում, |
- | թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակում, |
- | հետազոտական աշխատանքների կազմակերպում և իրականացում, |
- | զեկուցումներ հանրապետական գիտաժողովներում, |
- | մասնակցություն ներբուհական ծրագրային, մեթոդական և մշտական հանձնախմբերի, խորհուրդների, որակավորման և գիտական աստիճաններ շնորհող մարմինների, փորձագիտական և խորհրդատվական հանձնախմբերի աշխատանքներին: |
ՊՐՈՖԵՍՈՐ. Աշխատանքների բնութագիրը. | |
- | դասախոսությունների վարում (հիմնականում մագիստրատուրայում և ասպիրանտուրայում), |
- | գիտամեթոդական սեմինարների անցկացում, ասպիրանտների և մագիստրանտների ատենախոսությունների ղեկավարում, |
- | մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով նախատեսված նոր մասնագիտությունների, դասընթացների հիմնում և կազմակերպում, |
- | ատենախոսության (թեկնածուական, դոկտորական) պաշտպանությունից հետո գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, մասնավորապես, գիտական մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հրատարակում, |
- | զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում, |
- | ամբիոնում հետազոտական ծրագրի, խմբի, լաբորատորիայի հիմնում և ղեկավարում, |
- | մասնակցություն բուհական և արտասահմանյան գիտակազմակերպական, գիտամեթոդական, փորձագիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների, հանձնախմբերի, հանրապետական և միջազգային գիտատեխնիկական միությունների, ընկերակցությունների և այլ մարմինների աշխատանքներին, |
- | խորհրդատվական գործունեություն, |
- | գիտության տվյալ բնագավառում ստացած արդյունքների բավարար ճանաչում հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: |
Բացի վերը նշված տարակարգերից, բուհերում գործում են նաև մանկավարժական այլ ՏԱՐԱԿԱՐԳԵՐ` խորհրդատու պրոֆեսոր, հրավիրված պրոֆեսոր (դոցենտ, ասիստենտ), ուսումնական ասիստենտ, որոնց տեղակալումը բուհի ռեկտորի իրավասությունն է:
2. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻՆ
Սույն կանոնակարգի 1 բաժնում նշված պրոֆեսորադասախոսական կազմի` տարակարգերին անցման (նշանակման և առաջքաշման) որակական չափանիշներն են`
- | որակավորումը, գիտական աստիճանը, |
- | մանկավարժական աշխատանքի ստաժը, տարիքը, |
- | ուսումնական, հետազոտական, մեթոդական-կազմակերպչական գործունեության արդյունքը, |
- | ուսանողների կողմից դասախոսի աշխատանքի որակի գնահատականը: |
ՊՐՈՖԵՍՈՐԻ տարակարգի կարող են հավակնել. | |
- | թափուր տեղերի տեղակալման կարգով` պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք որպես կանոն, ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան, |
- | առաջքաշման կարգով` դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան և իրականացնում են պրոֆեսորի պաշտոնին համապատասխանող գիտամանկավարժական գործունեություն: Անցումն իրականացվում է 9 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժի առկայության դեպքում, որից ոչ պակաս, քան 5 տարին դոցենտի տարակարգում: |
ԴՈՑԵՆՏԻ տարակարգի կարող են հավակնել. | |
- | թափուր տեղերի տեղակալման կարգով` դոցենտի գիտական կոչում ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք, |
- | առաջքաշման կարգով` դասախոսի և ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք գիտությունների թեկնածու են, և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտի տարակարգին ներկայացվող չափանիշներին: Անցումն իրականացվում է ոչ պակաս, քան 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժի առկայության դեպքում: |
ԱՍԻՍՏԵՆՏԻ տարակարգի կարող են հավակնել. | |
- | թափուր տեղերի տեղակալման կարգով` ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք գիտությունների թեկնածու են, |
- | առաջքաշման կարգով` ուսումնական ասիստենտի կամ դասախոսի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք ավարտել են ասպիրանտուրան և պատրաստվում են թեկնածուական ատենախոսության պաշտպանության: |
ԴԱՍԱԽՈՍԻ տարակարգի կարող են հավակնել. | |
- | թափուր տեղերի տեղակալման կարգով` անձինք, որոնք ունեն մագիստրոսին համարժեք որակավորում, սակայն չունեն գիտական աստիճան, բացառությամբ` «ֆիզկուլտուրա» և «բուժպատրաստություն» մասնագիտությունների, |
- | առաջքաշման կարգով` ուսումնական ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք: |
Արվեստի և ֆիզիկական կուլտուրայի բուհերում և մանկավարժական բուհերի արվեստների ֆակուլտետներում պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի և դասախոսի պաշտոնները զբաղեցնելու համար, մյուս բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում, գիտական աստիճանի առկայությունը պարտադիր պայման չէ: Առաջնայինը հավակնորդի ստեղծագործական ավանդն է արվեստի, սպորտի տվյալ ճյուղի զարգացման գործում, նրա ստեղծագործական գործունեության լայն ճանաչումը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև տված շրջանավարտների ստեղծագործական մակարդակը:
Պրոֆեսորադասախոսական պաշտոնատեղեր զբաղեցնելու տարիքային սահմանափակումը սահմանված է օրենսդրությամբ:
2.1. ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Պրոֆեսորադասախոսական կազմի տարակարգերի անցման գործընթացում նախատեսված են հետևյալ բացառիկ դեպքերը.
- ԴՈՑԵՆՏԻ տարակարգի կարող են անցնել.
- բուհում երկարամյա արդյունավետ ուսումնագիտական գործունեություն իրականացրած դասախոսները (ավագ դասախոսները), որոնք չունեն գիտական աստիճան և դոցենտի կոչում, բայց որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտին ներկայացվող որակական չափանիշներին,
- առանց մանկավարժական ստաժի սահմանափակման` բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն գիտական աստիճան և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտին ներկայացվող որակական չափանիշներին:
- ՊՐՈՖԵՍՈՐԻ տարակարգի կարող են անցնել.
- բուհում երկարամյա արդյունավետ ուսումնագիտական գործունեություն իրականացրած անձինք, ինչպես նաև համատեղության կարգով աշխատած և բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում, և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է պրոֆեսորին ներկայացվող որակական չափանիշներին,
- առանց մանկավարժական ստաժի սահմանափակման` բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն դոկտորի գիտական աստիճան և դոցենտի կոչում և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է պրոֆեսորին ներկայացվող որակական չափանիշներին:
3. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Բուհ-ում սահմանվում է պրոֆեսորադասախոսական կազմի համալրման պայմանագրային եղանակ, որին նախորդում է թեկնածուների ընտրման մրցութային կարգը:
Պայմանագիրը կնքվում է գրավոր, 2 օրինակից, համաձայն հավելված 1-ի, ստորագրվում է և պահվում պայմանագիր կնքող կողմերից յուրաքանչյուրի մոտ:
Պայմանագրի բովանդակությունը, ձևը և մրցույթի անցկացման կարգը կցվում են (Հավելվածներ 1, 2, 3):
Սույն կանոնակարգը ընդունվում է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ» 5 կետի խ) ենթակետի հիման վրա:
Հավելված 1 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
____ ________________ |
199 թ. քաղ. Երևան |
Թիվ |
Գործունեության |
Աշխատանքի տեսակները, |
Ժամկետը |
Հաշվետվության |
1. |
Ուսումնական |
|||
2. |
Հետազոտական |
|||
3. |
Մեթոդական - |
5. Սույն պայմանագիրը կնքվում է _______________ տարի ժամկետով
_____ _______________ 199 թ. մինչև _____ ____________ 199 թ.:
6. Մասնագետի մշտական աշխատավայրը գտնվում է թիվ ____ սենյակում ( ______ մասնաշենք, հեռ. _____________):
7. Մասնագետի համար սահմանվում է 5 (6)-օրյա աշխատանքային շաբաթ (36, 40 ժամ) մեկ (երկու) ազատ օրով (շաբաթ, կիրակի): Մասնագետի աշխատակարգը սահմանվում է Գործատուի կողմից` համաձայն բուհի հերթափոխային գրաֆիկի:
8. Մասնագետի համար սահմանվում է ամսական պաշտոնային դրույք __________ ___________ դրամ:
Լրացուցիչ սահմանվում է նաև`
8.1 Ամսական հավելավճար _____________________ դրամ:
8.2 Պարգևատրում մինչև ______________________ դրամ:
8.3 Խրախուսում` բարձր մակարդակով կատարված որոշակի աշխատանքի համար, մինչև ________________ դրամ:
9. Մասնագետի համար սահմանվում է ամենամյա վճարովի արձակուրդ ___________ աշխատանքային օր տևողությամբ:
10. Մասնագետի աշխատավարձի ինդեքսավորումը, աշխատավարձի և օրենքով սահմանված այլ եկամուտների գումարից գանձվող հարկը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:
11. Մասնագետի աշխատանքային գրքույկում կատարվում է գրանցում, համաձայն ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության:
12. Մասնագետը օգտվում է բոլոր երաշխիքներից և իրավունքներից, որոնք սահմանված են ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ և բուհի օրինադրությամբ: Մասնագետը սույն պայմանագրի գործողության ընթացքում ենթակա է պետական սոցիալական ապահովագրման բոլոր ձևերին:
13. Պայմանագիր կնքող կողմերի միջև վեճերը լուծվում են Մասնագետի և Գործատուի անմիջական բանակցություններով կամ ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել օրենսդրությամբ սահմանված կարգով`
- կողմերից մեկի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը չի կատարել պայմանագրի պայմանները.
- կողմերի համաձայնությամբ` կապված մասնագետի առաջքաշման հետ:
15. Սույն պայմանագրի կետերը ունեն պարտադիր իրավական ուժ և կարող են փոփոխվել միայն կողմերի համաձայնությամբ:
16. Պայմանագրի փոփոխումները և լրացումները շարադրվում են սույն պայմանագրին կցվող լրացուցիչ համաձայնագրերում, որոնք պայմանագրի անբաժանելի մասերն են:
17. Սույն պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, ստորագրվում և պահվում է կողմերից յուրաքանչյուրի մոտ:
18. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե նրանում այլ ժամկետ չի նախատեսված:
19. Հատուկ պայմաններ
Հավելված 2 |
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Պայմանագրում նշվում են`
պայմանագիր կնքող կողմերը,
պայմանագրի կնքման նպատակը, առարկան, իրագործվելիք աշխատանքների որակական և քանակական ցուցանիշները,
պայմանագրի գործողության ժամկետը, աշխատանքի կազմակերպման և վարձատրման պայմանները,
աշխատանքի ընթացքի հսկման, գնահատման և ընդունման կարգը,
կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը,
կողմերի ստանձնած պարտականությունների կատարման համար անհրաժեշտ սոցիալ-կենցաղային և այլ պայմանները,
պայմանագրի գործողության դադարեցման և լուծման հիմքերը:
- Պայմանագրում արտացոլվում են` Մասնագետին առաջադրվող պաշտոնը,
նրան հանձնարարվող աշխատանքների թեմատիկան (տեխնիկական առաջադրանքը) և
աշխատանքի տարբեր ձևերին ներկայացվող որակական պահանջները, առանձին
բաժինների ծավալները, կատարման ժամկետներն ու հաշվետվության ձևերը:
- Պայմանագիրը կարող է կնքվել մինչև 5 տարի ժամկետով` համաձայն բուհի օրինադրությամբ սահմանված կարգի: Պաշտոնում առաջին անգամ նշանակվող անձի համար կարող է սահմանվել փորձաշրջան` մինչև 6 ամիս ժամկետով: Պայմանագրում նշվում են աշխատանքի բնույթը (հիմնական, համատեղում) և դրույքի չափը:
- Պայմանագրով իրագործվող աշխատանքը, որպես կանոն, Մասնագետի հիմնական դրույքն է:
- Մասնագետի աշխատանքային գրքույկում կատարվում է համապատասխան գրանցում ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
- Գործատուն իրագործում է Մասնագետի աշխատանքի ծավալի, որակի և կատարման ժամկետների վերահսկողություն: Պայմանագրի իրականացման ժամկետները խախտելու դեպքում նրա նկատմամբ կիրառում են օրենսդրությամբ սահմանված ներգործության միջոցները:
Հավելված 3 |
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բարձրագույն ուսումնական հաստատությունը մրցույթ է հայտարարում պրոֆեսորադասախոսական տարակարգերի թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Մրցույթի անցկացման մասին հայտարարվում է մամուլում: Դիմումների ընդունումը կատարվում է հայտարարության հրապարակումից մեկ ամսվա ընթացքում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են դիմում ռեկտորի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը.
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- գիտական աշխատանքների և հայտնագործությունների ցանկը:
Տվյալ բուհում աշխատող և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են դիմում ռեկտորի անունով և գիտական աշխատանքների ու հայտնագործությունների ցանկը:
Պրոֆեսորների մրցույթը անց է կացվում բուհի, իսկ դոցենտների, ասիստենտների և դասախոսներինը ֆակուլտետի (դեպարտամենտի) գիտխորհուրդներում:
Համաբուհական ամբիոնների պրոֆեսորադասախոսական տարակարգերի մրցույթն անց է կացվում բուհի գիտխորհրդում:
Մրցույթին ներկայացված փաստաթղթերը և թեկնածուի որակական չափանիշները նախօրոք քննարկվում են համապատասխան ամբիոնի նիստում, ընդունված եզրակացությունը ներկայացվում է համապատասխան գիտխորհրդին:
Գիտական խորհրդի նիստում յուրաքանչյուր թեկնածուի համար հրապարակվում են ամբիոնի եզրակացությունը:
Քվեարկության համար գիտխորհուրդը իր կազմից, ոչ պակաս 3 անդամից, ընտրում է ձայներ հաշվող հանձնաժողով, որը հրապարակում է ընտրության արդյունքները ըստ յուրաքանչյուր թեկնածուի:
Մրցույթը անց է կացվում փակ, գաղտնի քվեարկությամբ:
Ձայներ հաշվող հանձնաժողովի արձանագրությունը հաստատվում է գիտխորհրդի կողմից և կցվում մրցույթի նյութերին:
Մրցույթն անցկացնելիս գիտխորհրդի որոշումը համարվում է օրինական եթե մրցույթի անցկացմանը մասնակցել է գիտխորհրդի հաստատված կազմի 2/3-ը: Մրցույթով անցած է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է ձայների մեծամասնություն, բայց ոչ պակաս գիտխորհրդի ներկա անդամների ձայների 50 տոկոսը:
Մեկից ավելի թեկնածուների դեպքում բուհի ռեկտորին իրավունք է վերապահվում իր հայեցողությամբ պայմանագիր կնքել նրանցից մեկի հետ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
16.12.1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960084
