ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1976 թվականի N 534
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 2/70 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 24-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1960 թվականի հունվարի 20-ի N 74 որոշման 2-րդ կետը մասնակիորեն փոփոխելու մասին» N 499 որոշմանը համապատասխան Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում են.
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի N 2/70 որոշման 3-րդ կետը (հաշվի առնելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1963 թվականի ապրիլի 12-ի N 14/169 որոշման գործողությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պարտավորեցնել աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին` պահեստ արձակված կամ պաշտոնաթող սպաներին ու զինծառայողներին բնակելի տարածությամբ ապահովել (անկախ գերատեսչական պատկանելությունից, բացառությամբ ՍՍՀՄ Պաշտպանության մինիստրության և սահմանապահ զորքերի) առաջին հերթին, բայց ոչ ուշ, քան բնակվելու վայրը ժամանելու օրից հետո 3-ամսյա ժամկետում, որը ընտրվել է հաշվի առնելով գրանցման գոյություն ունեցող կարգը»:
|
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |