ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 1994 թ. N 342
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը և ղեկավարների ու մյուս աշխատողների ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերն ու պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը և վնասակար ու ծանր աշխատապայմաններ ունեցող պաշտոնների ցանկը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
Աշխատանքի վարձատրության կարգերը |
4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 |
Դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը | 2,0 2,3 2,6 3,1 3,3 3,5 3,8 4,0 4,2 4,3 4,5 4,9 5,6 |
Ծանոթագրություն: | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատա-վարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
1. Նեյրոհոգեկան գիշերօթիկ տներ
Նախահաշվային մահճակալների թիվը |
Վարձատրության խմբերը |
1 |
2 |
300 և ավելի |
1-ին |
200-ից մինչև 300 |
2-րդ |
100-ից մինչև 200 |
3-րդ |
մինչև 100 |
4-րդ |
2. Միայնակ կենսաթոշակառուներին և հաշմանդամներին տներում սպասարկող բաժանմունքներ
Սպասարկվողների թիվը |
Վարձատրության խմբերը |
1 |
2 |
500 և ավելի |
1-ին |
350-ից մինչև 500 |
2-րդ |
200-ից մինչև 3500 |
3-րդ |
մինչև 200 |
4-րդ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Վարձատրության կարգը |
Դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը |
1 |
2 |
3 |
1. Տնօրեններ |
|
|
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |
16 |
5,6 |
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |
15 |
4,9 |
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |
14 |
4,5 |
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |
13 |
4,3 |
Ծանոթագրություն: | Տնօրենների տեղակալների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 02-ից 05-ով պակաս: |
2. Միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող բաժանմունքի վարիչներ, գիշերօթիկ տների բաժնի վարիչներ |
|
|
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |
14 |
4,5 |
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |
13 |
4,3 |
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |
12 |
4,2 |
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |
11 |
4,0 |
3. Միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող անձնակազմ |
||
ա) ավագ սպասարկող |
7 |
3,1 |
բ) երկու տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով |
6 |
2,6 |
գ) մինչև երկու տարի մասնագիտական աշխատանքային ստաժով |
5 |
2,3 |
4. Գիշերօթիկ տներում սպասարկող անձնակազմ |
||
ա) երկու տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով |
5 |
2,3 |
բ) մինչև երկու տարի մասնագիտական աշխատանքային ստաժով |
4 |
2,0 |
Ծանոթագրություն:
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ տների, միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող բաժանմունքների աշխատողների (բացի բուժանձնակազմից) դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների և մյուս աշխատողների դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակցից 1,7-ով ավելի:
2. Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատող գիշերօթիկ տների աշխատողների համար սահմանվում է աշխատանքի բարձրացված վարձատրություն` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների և մյուս աշխատողների դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,6-ով ավելի, ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից հաստատված ցանկի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ տներին կից ստեղծված «տներում սպասարկող բաժանմունքների» կողմից սպասարկվող միայնակ քաղաքացիների թիվը հաշվարկել որպես տվյալ գիշերօթիկ տան նախահաշվային մահճակալների թիվ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
