ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
4 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 104 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (8-րդ հավելված)՝
ա) 9-րդ բաժինը 09045 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«09046 Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր».
բ) 11-րդ բաժնում 11003 և 11004 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«11003 |
Հայտարարատուի ղեկավարի (կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացնող անձի ղեկավարի կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագիր ներկայացրած անձի ղեկավարի) կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հաստատող փաստաթուղթ |
|
11004 |
Հայտարարատուի (կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացնող անձի կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագիր ներկայացրած անձի) կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարու համար աշխատողի լիազորությունները հաստատող լիազորագիր կամ այլ փաստաթուղթ |
2. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 2․4 ենթաբաժնում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝
ա) 2․4․5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«2.4.5. Էթիլ սպիրտի 9%-ից ավելի ծավալային բաժնով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ (բացառությամբ գարեջրի, գինիների (բացի թնդեցված (լիկյորային) գինուց), լցվածքով գինիների, մրգային գինիների, պտղային ալկոհոլային արտադրանքի, խաղուն գինիների, ինչպես նաև բացառությամբ գինու խմիչքների, խաղող պարունակող խմիչքների, պտղային ալկոհոլային խմիչքների, որոնք պատրաստվում են առանց սննդային հումքից արտադրված կրկնաթորված էթիլ սպիրտի ավելացման և (կամ) առանց սպիրտացված խաղողի կամ այլ պտղի քաղցուի ավելացման, և (կամ) առանց թորվածքների ավելացման, և (կամ) առանց թնդեցված (լիկյորային) գինու ավելացման)՝ |
|
|
էթիլ սպիրտի 9-ից մինչև 18 տոկոսը ներառյալ՝ ծավալային բաժնով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ |
4110 |
|
էթիլ սպիրտի 18 տոկոսից ավելի ծավալային բաժնով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ |
4170». |
բ) 2․4․7 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Թնդեցված (լիկյորային) գինու, թնդեցված լցվածքով գինու ակցիզ |
4390»։ |
3. Ապրանքների գտնվելու վայրի դասակարգչի ( 24-րդ հավելված) 1-ին բաժինը 60 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
|
«61 |
Էլեկտրոնային առևտրի օպերատորի շինությունը, բաց հրապարակը և այլ տարածք |
|
62 |
Ապրանքները հայտարարագրող էլեկտրոնային առևտրի օպերատորից տարբերվող էլեկտրոնային առևտրի օպերատորի շինությունը, բաց հրապարակը և այլ տարածք»։ |
4. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 742 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«743 KAIYI
744 ZEEKR
745 EXEED
746 BAIC
747 GAC
748 HAVAL
749 HONGQI
750 JAECOO
751 JETOUR
752 LI AUTO
753 LIVAN
754 OMODA
755 ORA
756 TANK
757 VGV
758 VOYAH»։