ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 ապրիլի 2025 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2 րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի ապրիլի 1-ի թիվ 32 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝
ա) 1.1 ենթաբաժինը ПГ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«Ղազախստանի Հանրապետություն ու Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2826 12 000 0 ծածկագրով դասակարգվող՝ ալյումինի ֆտորիդի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թրծած անոդների և կատոդների՝ ալյումինի արտադրության համար նախատեսված, նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
ФА |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերով դասակարգվող՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված, թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ կարի թելերի առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
ШН |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ օղլակ-շղթաների առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
М3». |
բ) 4․4 ենթաբաժնի 4․4․1 կետում՝ ЛО ծածկագրով դիրքում «արևածաղկի և եգիպտացորենի» բառերը փոխարինել «գյուղատնտեսական մշակաբույսերի» բառերով․
գ) 6.4 ենթաբաժնի 6.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ռեեստրում ներառված ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման գործառույթ ունեցող օպերացիոն համակարգով POS տերմինալների և դրանց վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
РО |
|
Ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման համար նախատեսված՝ կտրոնի ներկառուցված տպիչով և օպերացիոն համակարգով էլեկտրոնային սարքվածքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ լիազորված հարկային մարմնի կողմից հաստատվող ցանկի համաձայն |
ПЧ |
|
Ղրղզստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի 24․2 կետում նշված էլեկտրոնային սարքվածքների վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված՝ դրանց լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
КЗ |
|
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից սահմանվող սուբյեկտների կողմից ներմուծվող՝ սպորտի զարգացման համար նախատեսված ապրանքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում |
РИ»։ |
2. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 766 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«767 |
AITO |
|
768 |
AVATR |
|
769 |
BAOJUN |
|
770 |
CUPRA |
|
771 |
DS |
|
772 |
DUCATI |
|
773 |
GENESIS |
|
774 |
HIPHI |
|
775 |
HOBBY |
|
776 |
HOZON |
|
777 |
HYMER |
|
778 |
KNAUS |
|
779 |
LEAPMOTOR |
|
780 |
LYNK |
|
781 |
MENGSHI |
|
782 |
NIO |
|
783 |
POLAR STONE |
|
784 |
POLESTAR |
|
785 |
RAM |
|
786 |
ROEWE |
|
787 |
SERES |
|
788 |
SHENLAN |
|
789 |
SWIFT |
|
790 |
WELTMEISTER (WEIMAR) |
|
791 |
XPENG |
|
792 |
YANGWANG»։ |