ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
| «17» հոկտեմբեր 2025 թ. | N 23-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10․1 հոդվածի 3-րդ մասի 5 և 5․1 կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի «ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) Ձևաթերթ 1–ի «ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
| 1. | Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը | համառոտ նկարագրությունը | 
| 2. | Կապալառու կազմակերպություն | անվանումը, տնօրենի անուն, ազգանունը | 
| 3. | Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) | անունը, ազգանունը | 
| 4. | Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող | անունը, ազգանունը | 
| 5. | Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ | անունը, ազգանունը | 
| 5.1 | … | |
| 5.2 | … | |
| 5.3 | … | |
| 6. | Շինաշխատանքների մեկնարկ | ամսաթիվը, ժամը | 
| 7. | Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ | ամսաթիվը, ժամը | 
| 8. | Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում | իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը | 
| 9. | Կարգագիր-թույլտվության տրամադրում | ամսաթիվը, ժամը | 
| 10. | Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության) | ամսաթիվը , ժամը | 
| 11. | Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում | պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը, | 
| 11.1 | պատասխանատու աշխղեկի ստորագրությունը | |
| 11.2 | որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը | |
| 12. | Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ | |
| 12.1 | … | |
| 12.2 | … | |
| 12.3 | … | 
| Գործատուի | _______________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը) | 
| ։» | 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
| 10/17/2025 | Ե. Վարդանյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական:
 
                