ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործման և առկա անհամամասնությունների վերացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով հաստատված նվազագույն աշխատավարձի համեմատ` բազմապատիկ գործակցով:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը (տես հավելվածը):
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի գումարը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ չափով:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ծառայողի աշխատավարձը (ներառյալ բոլոր կարգի մշտական բնույթ կրող հավելավճարները) չի կարող գերազանցել իշխանության համապատասխան մարմնի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1993 թվականի հունվարի 1-ը.
- հաստատել ներկայացված ցանկում չընդգրկված պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի և մշտական բնույթ կրող հավելավճարների հաշվարկման և նշանակման կարգն ու պայմանները, հիմք ընդունելով օրենսդիր գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմիններում աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության պահպանման սկզբունքը.
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել այն նախարարությունների և գերատեսչությունների ցանկը, որոնցում ծառայող պետական պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվում են մշտական հավելավճարներ` ելնելով աշխատանքի յուրահատուկ բնույթից և խնդիրներից, ինչպես նաև վերոհիշյալ հավելավճարների հաշվարկման և նշանակման կարգն ու պայմանները.
- պետական ծառայողների աշխատանքի վարձատրության վերաբերյալ նախկինում ընդունված ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն որոշմանը:
6. Ուժը կորցրած համարել «Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման 1-ին կետի «աշխատավարձ` ամսեկան 4000 ռուբլու չափով» և 2-րդ կետի «աշխատավարձ` ամսեկան 3000 ռուբլու չափով» բառերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման 1-ին կետի «աշխատավարձ` ամսեկան 2300 ռուբլու չափով» բառերը, «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի 3-րդ կետի առաջին մասի «աշխատավարձը` ամսեկան 3100 ռուբլու չափով» բառերը, 4-րդ կետը և 5-րդ կետի առաջին մասը:
7. Սույն որոշումը կիրարկել 1992 թվականի նոյեմբերի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` |
բ. արարքցյան |
|
|
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԴՂԱԿ
|
Պաշտո-նային մակար-դակ |
Օրենսդիր իշխանություն | Գործադիր իշխանություն | Դատական իշխանություն, դատախա-զություն, արբիտրաժ | Տեղական իշխանություն |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընդունված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատ գործակից |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 1. | Հայաստանի Հանրապետության նախագահ |
15
13 | |||
| 2. | Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ |
15 | |||
| 3. | ՀՀ փոխնախագահ ՀՀ վարչապետ |
ՀՀ գերագույն դատարանի նախագահ, ՀՀ գլխավոր պետական արբիտր |
12 | ||
| 4. | ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի 1-ին տեղակալ |
11,5 | |||
| 5. | ՀՀ փոխվարչապետ | ՀՀ գլխավոր դատախազ |
11 | ||
| 6. | ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ |
ՀՀ գլխավոր պետական արբիտրի տեղակալ, ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալ |
10 | ||
| 7. | ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար, մշտական և հատուկ հանձնաժողովի նախագահ | ՀՀ պետական նախարար |
ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ |
Պատգամա-վորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ |
9 |
| 8. | ՀՀ նախարար, պետական վարչության պետ, հարկային պետական տեսչության պետ |
ՀՀ գերագույն դատարանի անդամ, Երևան քաղաքի դատախազ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
8 | ||
| 9. | ՀՀ Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովի նախագահի տեղակալ, քարտուղար |
100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ |
100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ |
7,5 | |
| 10. | ՀՀ Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական կառա-վարման մարմնի ղեկավար, ՀՀ նախարարի 1-ին տեղակալ, հարկային պետական տեսչու-թյան պետի 1-ին տեղակալ, պետ. վարչության պետի 1-ին տեղակալ |
50 հազարից 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ 100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի անդամ |
50 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ |
7 |
| 11. | ՀՀ նախարարի տեղակալ, պետական վարչության պետի տեղակալ, հարկային պետական տեսչության պետի տեղակալ |
20 հազարից 50 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ 50 հազարից 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի անդամ |
20 հազարից 50 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ |
6,5 | |
| 12. | Մինչև 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ
20 հազարից 50 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի անդամ |
Մինչև 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ |
6 |