ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» մարտ 2026 թ. N 21-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը հաստատելու մասին» N 21-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 1-ին կետում «պայմանների» բառը հանել․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետ.
«4.1. Ամբողջական արյան և էրիթրոցիտային զանգվածի տեղափոխումը թույլատրվում է +2C0 10C0 ջերմաստիճանում, եթե այն իրականացվում է 24 ժամվա ընթացքում:».
3) 3-րդ գլխի վերնագրում «ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄԸ» բառերը․
4) 7-րդ կետում «սույն կարգի 1-ին և 2-րդ աղյուսակների պայմանների» բառերը փոխարինել «տվյալ սարքի օգտագործման տեխնիկական բնութագրի» բառերով.
5) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «, որն իրականացվում է համաձայն սարքի օգտագործման ուղեցույցի» բառերը հանել.
6) 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
7) 11-րդ կետում «արյան փորձանմուշը վերցվում է հավաքման համակարգի խողովակից» բառերը փոխարինել «վերցվում է արյան փորձանմուշ» բառերով.
8) 4-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
12.03.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2026 թվական: