ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 108 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 108 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչի (7-րդ հավելված) 1.1 ենթաբաժնում՝
ВТ ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ ВК ծածկագրով սահմանվող սակագնային առանձնաշնորհման)» բառերով.
«ВТ» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Սակագնային առանձնաշնորհում՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սակագնային քվոտաների ծավալներով ներմուծվող ապրանքների համար». |
ՎԿ». |
ИЕ ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ ИК ծածկագրով սահմանվող սակագնային առանձնաշնորհման)» բառերով.
ИЕ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Սակագնային առանձնաշնորհում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սակագնային քվոտաների ծավալներով ներմուծվող ապրանքների համար». |
ԻԿ»։ |
2. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 1-ին բաժնում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝
2020 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրով նախատեսված երկկողմանի պաշտպանական միջոցը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան |
2030», |
2110 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրով նախատեսված խթանող պաշտպանական միջոցը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան |
2110», |
2110 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրով նախատեսված նախնական երկկողմանի պաշտպանական միջոցը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան |
2130»։ |
3. Մաքսային մարմինների կողմից կայացվող որոշումների դասակարգիչը (14-րդ հավելված) 52 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«53 |
Ապրանքների բացթողումը չեղարկված է հայտարարատուի կողմից սահմանված ժամկետներում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում ապրանքների ժամանակավոր հայտարարագիրը (ժամանակավոր մաքսային հայտարարագիր) հետ կանչելու հետ կապված գործողությունները չկատարելու պատճառով, և «Ռուսաստանի Դաշնությունում մաքսային կարգավորման մասին և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի օգոստոսի 3-ի թիվ 289-ԴՕ Դաշնային օրենքի 102-րդ հոդվածի 31-րդ մասին համապատասխան (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
4. Արժույթների դասակարգիչը (23-րդ հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«396 |
ХАD |
Արաբական հաշվարկային դինար»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: