ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլի 2005 թվականի N 373-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ալադին Դենտ» ՍՊԸ կողմից ներկայացված տեղեկություն ի գիտություն ընդունելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 33 հոդվածի 4-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ի գիտություն ընդունել, որ «Ալադին Դենտ» ՍՊԸ-ի (2003 թվականի մայիսի 6-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ- XX- 000092 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը Վարդանանց 16/1 բն.13 հասցեից տեղափոխվել է Կորյունի 6ա հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի գործունեություն իրականացվող վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
