Официальная инкорпорация
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2001 թվականի տարեկան ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ | Ուսումնասիրության առարկան | Ուսումնասիրության բնույթը | Ուսումնասիրության ժամանակահատվածը |
1 | 2 | 3 | 4 |
1 | «2000 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ կառավարության հաշվետվության համապատասխանությունը ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների պահանջներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
2 | ՀՀ կենտրոնական բանկի 2000թ. տարեկան հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
3 | ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության համապատասխանությունը ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների |
4 | ՀՀ պետական բյուջեի 2001 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին ՀՀ կառավարության տեղեկատվության համապատասխանությունը ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների, ՀՀ պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման պահանջներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների |
5 | Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվության համապատասխանությունը փոխառությունների և վարկերի տրամադրման պայմանագրերով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով սահմանված պայմաններին | Ամփոփ վերլուծություն | Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների |
6 | ՀՀ պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվության համապատասխանությունը ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին ՀՀ օրենքի պահանջներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների |
7 | ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Պետական բյուջեի առանձին հոդվածներով նախատեսված և փաստացի կատարման միջև համապատասխանությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.1 | Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած շնորհների և պետական լիազոր մարմիններին տրամադրված օգնությունների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.2 | Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների, վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականությունը, բյուջետային պարտավորությունների կատարումն ու հաստիքանախահաշվային կարգապահության պահպանումը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.3 | ՀՀ կազմակերպություններին տրամադրված բյուջետային վարկերի օգտագործումն ու սպասարկումը, պետական երաշխիքները | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.4 | Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների օգտագործումը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.5 | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից սոցիալական ապահովագրության միջոցների հավաքագրման, տեղաբաշխման և կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.6 | ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության կենտրոնի կողմից կատարվող գործընթացների արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.7 | ՀՀ կազմակերպություններին պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների օգտագործումը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.8 | Սևանա լճի էկոլոգիական վիճակի և նրա պահպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.9 | Հանրապետության անտառային տնտեսության վիճակի և նրա պահպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.10 | Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման վարկային ծրագրի միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.11 | Պատվարների անվտանգության վարկային ծրագրի միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.12 | Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարումը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.13 | Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության վարկային ծրագրի նպատակայնությունն ու արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.14 | ՀՀ պետական բյուջեից կատարվող կապիտալ ծախսերի նպատակայնությունն ու արդյունավետությունը | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
7.15 | Պետական գույքի մասնավորեցման ընթացքի համապատասխանությունը ծրագրին, օրենքներով և նորմատիվ ակտերով սահմանված պայմաններին | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2001 թվականի ընթացքում |
8 | ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և օտարերկրյա պետությունների Գերագույն Վերահսկիչ Ատյանների աշխատանքի փորձը | Ամփոփ վերլուծություն | 2001 թվականի ընթացքում |
Վերահսկիչ պալատի |
Ա. Թավադյան |
Информация
Акт-инфо
Изменения и инкорпорации
Связи
ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Номер
Ն-134-2
Тип
Որոշում
Тип документа
Исходный акт (07.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.28/31(129)
Принимающий орган
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.12.2000
Место принятия
Երևան
Подписавший орган
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
06.12.2000
Дата вступления в силу
07.01.2001
Основной документ
06.12.2000, Ն-134-2
История изменений
Измененные акты
Изменяющий акт
Инкорпорация
Внес изменения в следующие акты
Соответствующая инкорпорация для каждого изменения
Одновременное наблюдение

Связи
Судебные прецеденты
Официальные разъяснения
Антиконституционный