ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 728-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.
6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.
9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության վարչապետ   2009 թ. հուլիսի 7 Երևան
 
 
Տ. Սարգսյան 
 
 
  
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացՎԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 10 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման | 
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր
քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման
| NN ը/կ | Բնակավայրը (համայնքը) | Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը | Տարածքը (հա) | Հատուկ կարգավորման նպատակը | Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| քաղ. Գյումրի | ներառում է` 1.2.3- «Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները 4.5.6- համաքաղաքային կանաչ գոտիները 7- տեխնոպարկի գոտին 8- ազատ տնտեսական գոտին 9- շրջանցող ավտոմայրուղու գոտին | 7888.0 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում | գոտևորման և կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | |
| 
 2976.0  | |||||
| 2. | քաղ. Վանաձոր | ներառում է` | 232.3 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում | գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| կենտրոնական գոտին 
 
 
 | 128.2 | ||||
| 3. | քաղ. Դիլիջան | ներառում է` | 617.2 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն | 
| 1- հարավային գոտին (հատվածը)  | 
 | ||||
| 4. | քաղ. Ջերմուկ | ներառում է` ●Կեչուտի ջրամբարի գոտին ●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին ●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը |   | բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| 5. | քաղ. Վաղարշապատ | ներառում է`  | 316.0 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում | քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| 227.0 
 
 | |||||
| 6. | քաղ. Աշտարակ | ներառում է՝ Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին | 368.0 | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում | գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| 7. | քաղ. Գորիս | ներառում է՝ ●քաղաքի պատմական կենտրոնը ●քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը ●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը | 287.0 | բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն | 
| 8. | գ. Տաթև | ներառում է՝ ●բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները ●պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները | 395.0 որից՝ 269.0 
 
 | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում | քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն | 
| 9. | գ. Հալիձոր | ներառում է՝ բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները | 300.0 | բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում | տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր | 
Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                