ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 728-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ, ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն)
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.
6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.
9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի.
11) Շինուհայրի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության վարչապետ   2009 թ. հուլիսի 7 Երևան
 
 
Տ. Սարգսյան 
 
 
  
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1410-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 7 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 8 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 9 | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 10 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման | 
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր
քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման
| NN ը/կ | Բնակավայրը (համայնքը) | Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը | Տարածքը (հա) | Հատուկ կարգավորման նպատակը | Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| քաղ. Գյումրի | Ներառում է՝  | 7888.0 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում | գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | |
| 
 2976.0  | |||||
| 2. | քաղ. Վանաձոր | ներառում է` | 232.3 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում | գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| կենտրոնական գոտին 
 
 
 | 128.2 | ||||
| 3. | քաղ. Դիլիջան | ներառում է` | 617.2 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն | 
| 1- հարավային գոտին (հատվածը)  | 
 | ||||
| 4. | քաղ. Ջերմուկ | ներառում է` ●Կեչուտի ջրամբարի գոտին ●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին ●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը | 
 | բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| 5. | քաղ. Վաղարշապատ | ներառում է`  | 316.0 որից՝ | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում | քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| 227.0 
 
 | |||||
| 6. | քաղ. Աշտարակ | ներառում է՝ Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին | 368.0 | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում | գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր | 
| 7. | քաղ. Գորիս | ներառում է՝ ● քաղաքի ատմական կենտրոնը ● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը ●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը 
 Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը | 403.5 որից` 
 
 
 
 
 
 116.5 | բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն | 
| 8. | Տաթևի համայնք | ներառում է՝  | 435.0 որից՝ 269.0 
 | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում | քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն | 
| 9. | Հալիձորի համայնք | ●ներառում է՝ | 326.2 
 
 
 26.2 | բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում | տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր | 
| 10. | քաղ. Վայք | ներառում է. | 7.8 | բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում | գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր | 
| 11. | գյուղ Շինուհայր | ներառում է՝ ● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները | 51.7 | բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում | գոտևորման և կառուցապատ-ման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն | 
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 04.11.10 N 1410-Ն, խմբ. 04.11.10 N 1411-Ն, խմբ., լրաց. 04.11.10 N 1723-Ն)
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածը լրաց. 04.11.10 N 1723-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
Ծանոթագրություն.
Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                