Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 մարտի 2011 թվականի N 11
7. ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիր-ժամանակացույցում ներառված միջոցառումների հանրային քննարկումներ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ.
2) ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` սույն որոշման հավելվածում ներառված միջոցառումների իրականացման համար.
3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 23 արձանագրային որոշման 4-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր -Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների
N/N |
Միջոցառում |
Կատարող/ համակատարող |
Ժամկետ |
Նշումներ |
Ակնկալվող արդյունք | ||||||||||
1. |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային մոդելի մշակում, նոր համակարգի բիզնես-գործընթացների նկարագրություն և առաջարկությունների ներկայացում |
Աշխատանքային խմբին ներկայացված` ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքա-գործառութային մոդելի առաջարկություն | |||||||||||||
1) |
Սոցիալական քաղաքականության ոլորտում իրավասություններ ունեցող հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ)` սոցիալական պաշտպանության բնագավառում լիազորությունների, իրականացվող քաղաքականության կարգավորման առարկայի նկարագրում, գործառութային վերլուծություն, դրանց գույքագրում` ըստ կառավարման մակարդակների, այդ թվում` միջհամայնքային միավորումների ձևավորման գործընթացի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (այսուհետ` ՀԲ ՍՊՎԾ) աջակցությամբ | |||||||||||
2) |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միջազգային (մասնավորապես` Եվրոպական երկրների) փորձի ուսումնասիրություն, համեմատական վերլուծություն, դրանց արդյունքերի հաշվառմամբ առաջարկության ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հոկտեմբեր |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
3) |
Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այդ թվում` պետական մարմինների) ռեեստրի ձևավորում, դրանում նոր կազմակերպությունների հաշվառման (վերահաշվառման) մեխանիզմների մշակում և առաջարկության ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012թ. մարտ |
||||||||||||
4) |
Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող սոցիալական ծառայությունների գույքագրում` ըստ անհատական սոցիալական ծառայության տեսակի, ծավալի, տրամադրման իրավական հիմքի, ֆինանսավորման աղբյուրի և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
5) |
Անհատական սոցիալական ծառայությունների ռեեստրի ձևավորում, դրանում նոր անհատական սոցիալական ծառայությունների հաշվառման մեխանիզմների մշակում և առաջարկության ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012թ. մարտ |
||||||||||||
6) |
Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների սոցիալական համագործակցության հետ կապված խնդիրների ուսումնասիրություն, դրանց համատեղ աշխատանքի կազմակերպման սկզբունքների ամրագրում (սոցիալական աշխատողի էթիկայի կանոններ, համագործակցության հուշագիր, պայմանագրի օրինակելի ձև) և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
7) |
ՏԻՄ-երի կամավոր լիազորությունների շրջանակներում (քառամյա զարգացման ծրագրերում) սոցիալական ծրագրեր իրականացնող ՏԻՄ-երի ցանկի ճշտում, սոցիալական ծրագրերի որակական համեմատական վերլուծություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն |
2011թ. հոկտեմբեր |
||||||||||||
8) |
Սոցիալական աջակցության բնագավառում անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում կամավորների աշխատանքի ներառման հնարավորությունների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
ՄԱԿ մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
9) |
Ինտեգրված սոցիալական ծառայություններում աշխատանքների կազմակերպման մեխանիզմների ու ընթացակարգերի, աշխատանքային գործընթացների (բիզնես-գործընթացներ), այդ թվում` սոցիալական ծառայություններ տրամադրող աշխատողների մասնագիտական կազմի, աշխատանքային գործառույթների նկարագրություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. նոյեմբեր |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
10) |
Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների առավել նպատակահարմար մոդել(ներ)ի (այդ թվում` միասնական ընդունարանի մոդելի) ստեղծման ու շահագործման համար անհրաժեշտ մոտավոր ծախսերի և առաջարկվող մոդելի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. նոյեմբեր |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
11) |
Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների միասնական փաթեթի ստեղծում, այդ թվում` անհատական սոցիալական ծառայությունների փաթեթ(ներ)ի մշակում, ստանդարտացում և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. նոյեմբեր |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
12) |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության գնահատման այլընտրանքային` որակական և քանակական հետազոտությունների պարբերական իրականացման համակարգի, սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ մեխանիզմների մշակում և ներդրման համար առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011-2012թթ. |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
2. |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման (սոցիալական դեպքի վարման) փորձնական ծրագրի իրականացում |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի հիման վրա աշխատանքային խմբին ներկայացված` ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքա-գործառութային և (կամ) միասնական ընդունարանի մոդելի առաջարկություն | |||||||||||||
1) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի իրականացման տարածաշրջանների ընտրություն |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. մարտ |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
2) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրում ընդգրկվող մարմնի լիազորությունների, աշխատողների գործառույթների գույքագրում, տրամադրվող անհատական սոցիալական ծառայությունների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների քարտեզագրում (ռեեստրի ստեղծում) |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. մարտ-ապրիլ |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
3) |
Սոցիալական դեպք վարողների գործառույթների առանձնացում, հստակեցում, աշխատանքի ուղեցույց(եր)ի մշակում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
4) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի իրականացման տարածաշրջաններում սոցիալական կարիքների գնահատում, կարիքների և տրամադրվող սոցիալական ծառայությունների համեմատական վերլուծություն |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ- մայիս |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ |
|||||||||||
5) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրում ընդգրկվող սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ, հունիս, օգոստոս |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
6) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրում ընդգրկվող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, այդ թվում` առցանց, իրականացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. մայիս |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
7) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և շարունակական վերահսկողության իրականացման արդյունքների գնահատում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հոկտեմբեր |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
8) |
Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի արդյունքների ամփոփում, գնահատում ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային և (կամ) միասնական ընդունարանի մոդելի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հոկտեմբեր |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ | |||||||||||
3. |
«Սոցիալական աշխատանքի» ինստիտուտի կարողությունների հզորացում, մասնագիտական ուսուցման ստանդարտների սահմանում և անձնակազմի վերապատրաստում |
Սոցիալական աշխատանք» մասնագիտության որակավորումների հաստատված բնութագրեր և դրանց համապատասխան միասնական կրթական չափորոշիչներ | |||||||||||||
1) |
Հայաստանի Հանրապետության գիտակրթական հաստատություններում սոցիալական աշխատողի և դրան առնչվող մասնագիտությունների առարկայական ծրագրերի ուսումնասիրություն, առաջարկ-պահանջարկի համապատասխանության գնահատում և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
2011-2012թթ. |
||||||||||||
2) |
«Սոցիալական աշխատանք» մասնագիտության որակավորումների բնութագրի և դրան համապատասխան միասնական կրթական չափորոշչի մշակում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011-2012թթ. |
||||||||||||
3) |
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում «Սոցիալական աշխատանքի հիմունքներ» «Համայնքի սոցիալական կարիքների գնահատում» թեմաների ներառում (համայնքի կարողությունների հզորացում) |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011-2012թթ. |
||||||||||||
4. |
Տեղեկատվական շտեմարանների արդիականացում, տեղեկատվության առցանց փոխանակման համակարգի մշակում և ներդրում, հեռահաղորդակցության ենթակառուցվածքի բարելավում |
Արդիականացված տեղեկատվական շտեմարաններ, հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակում | |||||||||||||
1) |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (սոցիալական ապահովության քարտի համար (այսուհետ` ՍՔ) կամ հանրային ծառայությունների համարանիշ) |
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նա խարարություն |
2011թ. սեպտեմբեր |
||||||||||||
2) |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ) |
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
||||||||||||
3) |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ) |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2012թ. հունվար |
||||||||||||
4) |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար դիմողի տնօրինած անասնատեսակի և քանակի մասին տեղեկանքի ստացում` վավերացված թվային էլեկտրոնային ստորագրությամբ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս-սեպտեմբեր |
||||||||||||
5) |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ) |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս-սեպտեմբեր |
||||||||||||
6) |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ) |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012թ. հունվար |
||||||||||||
7) |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից առ ցանց տեղեկատվության (տեխնիկական զննում անցած փոխադրամիջոց ունենալու մասին) ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ) |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
||||||||||||
8) |
«Ընտանեկան նպաստ» և «Երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» արդիականացված տեղեկատվական համակարգերի փորձարկում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ |
||||||||||||
9) |
«Ընտանեկան նպաստ» և «Երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» արդիականացված տեղեկատվական համակարգերի փորձնական շահագործում թվով 3 սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններում (այսուհետ` ՍԾՏՄ) |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ- հուլիս |
||||||||||||
10) |
ՍԾՏՄ-ների ինտերնետ/ինտրանետ կապի ապահովում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ |
||||||||||||
11) |
«Ընտանեկան նպաստ» և «Երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» արդիականացված տեղեկատվական համակարգերի ներդրում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
||||||||||||
12) |
«Կենսաթոշակ» արդիականացված տեղեկատվական համակարգի փորձարկում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս |
||||||||||||
13) |
«Կենսաթոշակ» արդիականացված տեղեկատվական համակարգի փորձնական շահագործում թվով 3 սոցիալական ապահովության տարածքային բաժիններում (այսուհետ` ՍԱՏԲ) |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս-սեպտեմբեր |
||||||||||||
14) |
ՍԱՏԲ-ների ինտերնետ/ինտրանետ կապով ապահովում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս |
||||||||||||
15) |
«Կենսաթոշակ» արդիականացված տեղեկատվական համակարգի ներդրում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012թ. |
||||||||||||
16) |
«Էլեկտրոնային արխիվ» տեղեկատվական համակարգի փորձարկում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս |
||||||||||||
17) |
«Էլեկտրոնային արխիվ» տեղեկատվական համակարգի փորձնական շահագործում թվով 3 ՍԱՏԲ-ներում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս-սեպտեմբեր |
||||||||||||
18) |
«Էլեկտրոնային արխիվ» տեղեկատվական համակարգի ներդրում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012թ. |
||||||||||||
19) |
Աշխատանքի պետական տեսչության (այսուհետ` ԱՊՏ) արդիականացված տեղեկատվական համակարգի փորձարկում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. ապրիլ |
||||||||||||
20) |
ԱՊՏ արդիականացված տեղեկատվական համակարգի փորձնական շահագործում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս |
||||||||||||
21) |
ԱՊՏ տարածքային մարմինների ինտերնետ/ինտրանետ կապի ապահովում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս |
||||||||||||
22) |
ԱՊՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ հարակից տեղեկատվության պարբերական ստացման իրավական հիմքերի մշակում և ընդունում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հուլիս |
||||||||||||
23) |
ԱՊՏ արդիականացված տեղեկատվական համակարգի ներդրում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. սեպտեմբեր |
||||||||||||
24) |
Անձնավորված (անհատական) հաշվառման «Պառնաս» տեղեկատվական համակարգի արդիականացում և ինտեգրում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության փոխանակության համակարգին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012թ. |
||||||||||||
5. |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային հաստատված մոդելի ներդրում (իրավական ապահովում), տեխնիկական և գույքի ապահովում, վերանորոգում |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրում, վերանորոգված և վերազինված շինություններ (այդ թվում` միասնական ընդունարաններ), ընդունված իրավական ակտեր | |||||||||||||
1) |
«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. նոյեմբեր |
||||||||||||
2) |
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում և ներկայացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. հոկտեմբեր |
||||||||||||
3) |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011-2012թթ. |
||||||||||||
4) |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքային պայմանների (այդ թվում` միասնական ընդունարանների) վերաբերյալ առաջարկությունների ձևավորում և ներկայացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. մարտ |
||||||||||||
5) |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տեխնիկական և գույքային վերազինում, վերանորոգման աշխատանքների իրականացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. մարտ – 2013թ. մայիս |
ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ | |||||||||||
6. |
Հանրային իրազեկում |
Աշխատանքային խմբի կողմից հաստատված հանրային իրազեկման ծրագիր, բնակչության և ոլորտը լուսաբանող լրագրողների իրազեկվածության ապահովում | |||||||||||||
1) |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների ծրագրի մշակում և ներկայացում աշխատանքային խմբին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011թ. մայիս-հուլիս |
||||||||||||
2) |
Բնակչության տեղեկացվածության ապահովում` սոցիալական աջակացության իրավունքների, դրանց իրացման մեխանիզմների մասին |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
պարբերաբար |
||||||||||||
3) |
Ոլորտը լուսաբանող լրագրողների համար սեմինար-դասընթացների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ըստ անհրաժեշտության |
