Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
12 նոյեմբերի 2015 թվականի N 50
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի նիստի N 50 |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է 12 հունվարի 2006թ. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև կնքված Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրի հիման վրա, որի գլխամասը գտնվում է՝ Ղազախստանի Հանրապետություն, 050051 ք. Ալմաթի, Դոստիկ պող. 220 հասցեում, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների Կառավարիչ և հանդես է գալիս նրա մասնակիցների անունից և հանձնարարությամբ, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրով, առ 09 հունիսի 2009թ., Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրով, առ 09 հունիսի 2009թ., և Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային Հիմնադրամի Խորհրդի որոշմամբ, առ __ _______ 2015թ., Արձանագրություն №__, այսուհետ՝ Կառավարիչ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ՝ “Ստացող”
կնքեցին սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին՝
ՀՈԴՎԱԾ 1. ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
1.1. Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի ստանդարտ պայմանները (այսուհետ՝ “Ստանդարտ պայմաններ”) (Համաձայնագրի Հավելված №1)՝ հաստատված Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1 (թ) կետի համաձայն (Եվրասիական զարգացման բանկի վարչության արձանագրություն № ___, առ __________թ.), որը հանդիսանում է Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթ՝ համաձայն Հիմնադրամի մասին Կանոնակարգի 2 հոդվածի:
Մինչև Հիմնադրամի անվանման փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը Ստանդարտ պայմաններում օգտագործվող «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» անվանման փոխարեն կիրառվում է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» հասկացությունը:
1.2. Համաձայնագրում օգտագործվող եզրույթները և սահմանումները ունեն նույն նշանակությունը, ինչը որ առկա են Ստանդարտ պայմաններում:
Որոշ եզրույթների նշանակությունը Ստանդարտ պայմանների փոփոխության և լրացումների կիրառման համար, սահմանվում է Համաձայնագրի ենթատեքստում:
ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2.1. Կառավարիչը Հիմնադրամի Մասնակիցների անունից և հանձնարարությամբ Հիմնադրամի միջոցներից Ստացողին տրամադրում է Ներդրումային վարկ 40 000 000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով, Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով, «Ոռոգման համակարգերի արդիականացում» Ծրագրի Ֆինանսավորման համար, նկարագրված Համաձայնագրի № 5 հավելվածում:
2.2. Ներդրումային վարկը տրամադրվում է Ստացողին միջոցների տրամադրման Հայտերի հիման վրա՝ համաձայն Ստանդարտ պայմանների 2.01. և 2.05 Բաժինների, Կառավարչի կողմից միջոցների տրամադրման Հայտում Ստացողի կողմից նշված հաշվեհամարին փոխանցման միջոցով, Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի համաձայն, որոնք նշված են Համաձայնագրի № 8 Հավելվածում:
Ներդրումային վարկի նպատակների համար Ստացողը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարկի արտարժույթով բացում և վարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվի առանձին ենթահաշիվ ՀՀ կենտրոնական բանկում (այսուհետ՝ Հատուկ հաշվեհամար) Կառավարչի համար ընդունելի պայմաններով՝ ներառյալ հաշվեհամարի պատշաճ պաշտպանությունը ցանկացած տեսակի հայցերից, առգրավումներից, կալանքներից և ոչ նպատակային օգտագործումից: Ներդրումային վարկի միջոցների հաշվեգրումը Հատուկ հաշվեհամարին և Հատուկ հաշվեհամարից միջոցների ծախսումը իրականացվում են Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի համաձայն՝ հիշատակված Համաձայնագրի Հավելված N 8-ում:
2.3. Ներդրումային վարկի գումարը տրամադրվում է Ստացողին Համաձայնագրի № 4 Հավելվածի և Ստանդարտ պայմանների 2.02. և 2.04 Բաժինների դրույթների համաձայն, Ստացողի կողմից Ընդունելի ծախսերի վճարման համար, Ծրագրի իրականացման շրջանակներում Ստացողի կողմից Համաձայնագրի Հավելված N 7-ի պահանջներին համապատասխան կնքված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված հիմնավորված արժեքներիի վճարման համար, որոնք ենթակա են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցների հաշվին:
2.4. Չի թույլատրվում Ներդրումային վարկի օգտագործումը Ստանդարտ պայմանների 2.03 Բաժնում նշված Հարկերի ֆինանսավորման և վճարման նպատակով:
2.5. Ներդրումային վարկի համապատասխան մասի տրամադրման օր է համարվում Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված Կառավարչի թղթակցային հաշվից դրամական միջոցների դուրս գրման օրը:
2.6. Ներդրումային վարկը Ստացողին տրամադրվում է մինչև Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը, որը նշված կամ սահմանված է Համաձայնագրի № 2 հավելվածում և Ստանդարտ պայմանների 1.03 Բաժնի (զ) կետում:
ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
3.1. Ստացողը վճարում է Ներդրումային վարկի սպասարկման և մարման համար գումարները՝ (Վարկի վճարումներ) Ներդրումային վարկի պայմանների համաձայն (Համաձայնագրի № 2 Հավելված), հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնի (3.01 Բաժնի բ) (դ) (ե) կետերը չեն կիրառվում), ինչպես նաև 3.04-3.06 Բաժնի պահանջները:
Ստացողը Ներդրումային վարկի հիմնական պարտքը վճարում է Համաձայնագրի № 3 հավելվածում նկարագրված ժամանակացույցի համաձայն:
3.2. Ստացողն իրավունք ունի վաղաժամկետ վճարել Ներդրումային վարկի Հիմնական պարտքը՝ Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնում շարադրված կարգով և պայմաններով:
Ստացողի կողմից Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնի բոլոր դրույթների պահպանման պայմաններում Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնի բ) կետի համաձայն Կառավարչի համար վաղաժամկետ մարման ամսաթիվը կհամարվի Ստացողի կողմից վաղաժամկետ մարման մասին ծանուցման ամսաթվին հաջորդող 45 (քառասունհինգ) օրը լրանալուց հետո Համաձայնագրով մոտակա մարման ամսաթիվը: Վաղաժամկետ մարման այլ ամսաթիվը կարող է համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի գրավոր դիմումի հիման վրա՝ Կառավարչի կողմից Ստացողին համապատասխան գրավոր ծանուցման միջոցով՝ Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի համաձայն:
3.3. Եթե Կառավարիչը Ստացողից ստանում է Վարկի մարման ամբողջ գումարից պակաս գումար, Կառավարիչը հաշվեգրում է նշված գումարը որպես վարկի մարման Վճարում՝ Ստանդարտ պայմանների 3.03 Բաժնում նախատեսված կարգով:
3.4. Վարկի Վճարումների փոխանցման համար Կառավարչի թղթակցային հաշվի վավերապայմանները նշված են Համաձայնագրի 9 Հոդվածում, իսկ դրանց փոփոխման դեպքում, Ստացողին ուղղված Կառավարչի ծանուցման մեջ՝ Ստանդարտ պայմանների 3.04 Բաժնի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 4. ՍՏԱՑՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Ստացողը պարտավորվում է ապահովել.
ա) Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով Ծրագրի իրականացումը՝ Ստանդարտ պայմանների 4.01 Բաժնի պայմանների համաձայն, Համաձայնագրի № 5 Հավելվածում նկարագրված Ծրագրի իրականացման ծրագրին համապատասխան:
բ) Ծրագրի իրականացման ընթացքում Համաձայնագրի № 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի պահանջների կատարում, հաշվետվությունների և փաստաթղթերի կազմում և տրամադրում Կառավարչին՝ նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն:
գ) Համաձայնագրի Հավելված № 4-ին համապատասխան Ծրագրի համաֆինանսավորում Ստացողի կողմից և տեխնիկական միջոցների,
ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք անհրաժեշտ են Ծրագրի արդյունավետ կատարման համար՝ Ստանդարտ պայմանների 4.01 Բաժնի (բ) կետին համապատասխան: Ստացողը պարտավորվում է յուրաքանչյուր տարի իր բյուջեից նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով կատարել անհրաժեշտ ծավալի հատկացումներ:
դ) Կառավարչին Ծրագրի փաստաթղթերի և դրանց համար հասանելիության տրամադրումը, հաշվառման փաստաթղթերի վարումը և պահպանումը՝ Ստանդարտ պայմանների 4.02 Բաժնին համապատասխան:
ե) Ծրագրի մոնիթորինգը և գնահատումը, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված հաշվետվությունների տրամադրումը Ծրագրի իրականացման ընթացքի մասին` Ստանդարտ պայմանների 4.03 Բաժնի և Համաձայնագրի № 6 Հավելվածի համաձայն:
զ) Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված գումարների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում և Կառավարչին ներկայացում (Ծրագրի ֆինանսական մոնիթորինգի մասին հաշվետվություն) հաշվետու ժամանակահատվածի և աճող վերջնահաշվարկի համար՝ բաժանված ըստ ֆինանսավորման աղբյուրների (Հիմնադրամ, այլ աղբյուրներ), բացատրելով միջոցների փաստացի և պլանավորված օգտագործման տարբերությունը, որը ըստ ձևի և բովանդակության կբավարարի Կառավարչին, ներառյալ.
- միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը, որը հաստատում է Ներդրումային վարկի նախկինում ստացված միջոցների նպատակային օգտագործումը և Ստացողի կողմից իրականացված և Ներդրումային վարկի միջոցներից վճարման ենթակա ծախսերը, որը ներառում է՝ ա) միջոցների աղբյուրների և օգտագործման հաշվետվությունը, բ) ըստ ծրագրի միջոցառումների միջոցների օգտագործման հաշվետվությունը, գ) Հատուկ հաշվեհամարից քաղվածքը, դ) ֆինանսական դրության մասին հաշվետվությունը, ե) Հատուկ հաշվեհամարի հավասարակշռված բալանսը,
- ծախսային ամփոփագիրը,
- առաջնային հաշվառման փաստաթղթերը, որոնք հաստատում են գնման պայմանագրերի գծով Ընդունելի ծախսերը՝ ա) ոչ պակաս, քան 300.000,0 ԱՄՆ դոլարի գումարով ապրանքների համար, բ) ոչ պակաս, քան 2.000.000,0 ԱՄՆ դոլար գումարով աշխատանքների ձեռքբերման համար, գ) ոչ պակաս, քան 100.000,0 ԱՄՆ դոլար գումարով խորհրդատվական ծառայությունների համար, դ) ոչ պակաս, քան 50.000,0 ԱՄՆ դոլար գումարով անհատական խորհրդատուների համար:
Առաջին այդպիսի հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կառավարչին ոչ ուշ քան ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջին օրացուցային եռամսյակի ավարտից 30 (երեսուն) օրացուցային օր հետո, և այն պետք է ընդգրկի ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև նշված օրացուցային եռամսյակի ավարտն ընկած ժամանակահատվածը: Հետագայում, յուրաքանչյուր հաջորդ հաշվետվություն պետք է ներկայացնել Կառավարչին ոչ ուշ քան յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից 30 (երեսուն) օր հետո՝ Ծրագրի իրականացման ժամկետի ընթացքում, և այն պետք է ընդգրկի համապատասխան օրացուցային եռամսյակը: Վերջին հաշվետվությունները պետք է ներկայացնել ոչ ուշ, քան վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից 30 (երեսուն) օր հետո:
է) Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարումը, ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացումը և Կառավարչին տեղեկատվության տրամադրումը` Ստանդարտ պայմանների 4.04 Բաժնի պահանջներին համապատասպան:
Հաշվետվությունները, փաստաթղթերը և աուդիտորների եզրակացությունները, որոնք նշված են Ստանդարտ պայմանների 4.04 (գ) Բաժնում, Կառավարչին են տրամադրվում ըստ պատրաստվածության, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից 6 (վեց) ամիս հետո՝ Ծրագրի իրականացման ժամկետի ընթացքում: Առաջին փաստաթղթերը (հաշվետվությունները, փաստաթղթերը և վերստուգողների եզրակացությունները, որոնք նշված են Ստանդարտ պայմանների 4.04 (գ) Բաժնում) պետք է տրամադրվեն Կառավարչին ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից 6 (վեց) օրացուցային ամիս հետո, որի ընթացքում Համաձայնագիրով նախատեսված Կառավարչի պարտավորությունները մտել են ուժի մեջ, իսկ վերջինները ոչ ուշ, քան վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից 6 (վեց) օրացուցային ամիս հետո: Նշված փաստաթղթերի՝ որևէ կոնկրետ ժամանակահատվածի համար ներկայացման այլ կարգը և ժամկետը կարող է համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի գրավոր հիմնավորված դիմումի հիման վրա, որը Ստացողն ուղարկել է Կառավարչին ոչ ուշ, քան դրանց ներկայացման ժամկետը լրանալուց 4 ամիս առաջ՝ Ստացողին Կառավարչի կողմից համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով՝ Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնին համապատասխան:
ը) Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացումը Ներդրումային վարկի միջոցներից՝ Համաձայնագրի №7 Հավելվածում նկարագրված գնումների ընթացակարգերին համապատասխան:
թ) Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված միջոցների ծախսումը՝ Համաձայնագրի №8 Հավելվածում նկարագրված միջոցների օգտագործման ընթացակարգերին համապատասխան:
ժ) Ստացողի օրենսդրությամբ նախատեսված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ «Ծրագրի իրականացման խումբ» կամ «ԾԻԽ») ներգրավումը Համաձայնագրի №5 Հավելվածի 4.2 կետում նշված գործառույթների իրականացման համար՝ ապահովելով. նշված գործառույթների իրականացումը ԾԻԽ-ի մասնագետների կողմից, որոնց ունակությունների մակարդակը թույլ է տալիս Համաձայնագրի №2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերին համապատասխան արդյունավետ իրականացնել Ծրագիրը, ԾԻԽ-ի գործունեությունը իրականացման ողջ ժամանակահատվածի ընթացքում և Ծրագրի գծով ամփոփիչ հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև ԾԻԽ-ին վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրումը:
4.2. Ստացողի և Կառավարչի միջև համագործակցությունը իրականացվում է Ստանդարտ պայմանների 4.05 և 4.06 Բաժիններին համապատասխան:
4.3. Ստացողը Կառավարչի գրավոր հայտով ներկայացնում է նրան տեղեկատվություն իր տարածքի ֆինանսական և տնտեսական պայմանների մասին, որի հարցումը Կառավարչի կողմից հիմնավորված է Ստանդարտ պայմանների 5.01 Բաժնով:
4.4. Ստացողը պարտավորվում է ապահովել, որ իր ոչ մի արտաքին պարտք գերակայության չունենա Ներդրումային վարկի պարտքի նկատմամբ՝ Ստանդարտ պայմանների 6.01 Բաժնի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳԾՈՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
5.1. Ներդրումային վարկի միջոցների օգտագործման իրավունքի կասեցումը, չեղարկումը, Հիմնական պարտքի և այլ վճարումների վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը իրականացվում են Կառավարչի կողմից Ստանդարտ պայմանների VII հոդվածի համաձայն, դրանում նշված հետևանքներով:
Ստանդարտ պայմանների 7.02 Բաժնի (ի) կետի, 7.03 Բաժնի (զ) կետի և 7.05 Բաժնի (բ) կետի համաձայն սահմանվում են նշված պատժամիջոցների կիրառման հետևայլ լրացուցիչ հիմքերը.
Համաձայնագրի 4.1 կետի (կ) ենթակետում նշված Ծրագրի իրականացման խմբի գործառույթները և իրավասությունները փոխվել, դադարեցվել կամ կասեցվել են, կամ գործադրվել են այլ միջոցներ Ծրագրի իրականացման խմբի գործունեության նկատմամբ այնպես, որ դա էականորեն կամ բացասական է անդրադարձել Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար Ստացողի հնարավորության վրա:
5.2. Ստանդարտ պայմանների 7.06 Բաժնով նախատեսված վարկի Վճարումների մարման հետաձգման համար տուժանքի չափը կազմում է 0,01 (մեկ հարյուրերորդական) տոկոս ժամկետանց պարտքի ամբողջ գումարից կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
6.1. Համաձայնագրի վերաբերյալ վեճերի լուծումն իրականացվում է Ստանդարտ պայմանների 8.03 Բաժնի համաձայն՝ հաշվի առնելով Կառավարչի հնարավորությունների և իրավունքերի մասին ընդհանուր դրույթները, Ստանդարտ պայմանների 8.01 և 8.02 Բաժինների համաձայն Ստացողին պարտականությունների հարկադիր կատարումը, բացառությամբ Ստանդարտ պայմանների 8.01 բաժնի գ) կետի:
ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Համաձայնագրով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում («Ուժի մեջ մտնելու ամսաթիվը»), երբ Կառավարիչը Ստացողին ծանուցում է ուղարկում այն մասին, որ ընդունել է իր համար բավարար ապացույցները՝ Ստացողի կողմից հետևյալ պայմանները կատարելու վերաբերյալ.
ա) Համաձայնագիրը Ստացողի անունից ստորագրված է պատճաշ կերպով՝ ձևակերպված իրավասություններ ունեցող անձի կողմից, համաձայն Ստացողի օրենսդրության,
բ) Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր իրավասու մարմինների կողմից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով:
գ) Համաձայնագրի Հավելված № 5-ի 4-րդ կետի 4.2 ենթակետում նշված գործառույթները Ստացողի օրենսդրությանը համապատասխան վերապահված են Համաձայնագրի 4.1 կետի ժ) ենթակետում նշված ԾԻԽ-ին, և ԾԻԽ-ի աշխատակիցների կարողությունների մակարդակը թույլ է տալիս Ծրագիրն իրականացնել Համաձայնագրի Համաձայնագրի № 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն,
դ) Ստացողը նախապատրաստել, Կառավարչի հետ համաձայնեցրել և հաստատել է Ծրագրի գնումների պլանը՝ համաձայն Հիմնադրամի Գնումների քաղաքականության պահանջների (այսուհետ՝ Գնումների պլան):
ե) Ստացողը նախապատրաստել է, Կառավարչի հետ համաձայնեցրել է և հաստատել է Ծրագրի իրականացման ուղեցույցը, որը բավարարում է Կառավարչին ձևով և բովանդակությամբ, պարունակում է Ստացողի լիազորված մարմինների, կազմակերպությունների և կառույցների Ծրագրի իրականացման հարցերով փոխգործակցության ընթացակարգերի նկարագրությունը՝ ներառյալ Ծրագրի վարչական և ֆինանսական կառավարումը, գնումների կառավարումը, հաշվառման վարումը, մոնիթորինգը և Ծրագրի գնահատումը, Համաձայնագրի նկատմամբ Համաձայնագրի №2 Հավելվածին համաձայն քաղաքականությունների և ընթացակարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հավետվությունների ձևաչափերը, որոնց նախապատրաստումը նախատեսված է Համաձայնագրով (այսուհետ՝ Ծրագրի իրականացման ուղեցույց):
Այն դեպքում, երբ ուժի մեջ մտնելու մասին ծանուցման ուղարկումը Կառավարչի կողմից հետաձգվել է Ստանդարտ պայմանների 9.2 Բաժնի (բ) կետի դրույթների համաձայն, Կառավարիչը ծանուցում է այդ մասին Ստացողին, նշելով իրադարձությունները, որոնք խոչընդոտ են հադիսացել ուժի մեջ մտնելուն:
7.2. Որպես ուժի մեջ մտնելու պայմանների կատարման հաստատում՝ Կառավարչին պետք է տրամադրվեն Ստացողի Արդարադատության նախարարության եզրակացությունը (իրավաբական եզրակացությունը), որը հաստատում է, որ Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և նրա համար հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր, համաձայն սույն Համաձայնագրի պայմանների, միջազգային իրավունքի նորմերի և Ստացողի ներքին օրենսդրության, ինչպես նաև եզրակացություն Ստացողի կողմից սույն հոդվածի այլ կետերում նշված ուժի մեջ մտնելու պայմանների կատարման վերաբերյալ:
7.3. Ուժի մեջ մտնելու բոլոր նախատեսված պայմանները, ներառյալ Կառավարչի կողմից իրավաբանական եզրակացության ստացումը, Ստացողի կողմից իրականացվում են Կողմերի կողմից Համաձայնագրի ստորագրման ամսաթվից ոչ ուշ, քան 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում («Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը»): Սույն ժամկետի խախտումը հանգեցնում է Ստանդարտ պայմանների 9.03 Բաժնով նախատեսված հետևանքներին:
7.4. Համաձայնագրի գործողությունը և Համաձայնագրով նախատեսված Կողմերի բոլոր պարտավորությունները դադարեցվում են Ստանդարտ պայմանների 9.04 Բաժնի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Համաձայնագրի հետ կապված ծանուցումների և հարցումների ուղարկումն իրականացվում է Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի դրույթների համաձայն:
8.2. Համաձայն Ստանդարտ պայմանների 10.02 Բաժնի ա) կետի, Համաձայնագրի նպատակների համար Ստացողի իրավասու ներկայացուցիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Ստանդարտ պայմանների 10.02 Բաժնի համաձայն նրա կողմից լիազորված անձը (անձինք):
Ստացողի անունից Ստանդարտ պայմանների 10.02 բաժնի բ) կետով նախատեսված գործողությունների կատարման համար իրավսությունները ձևակերպվում են Ստացողի կողմից առանձին գրավոր փաստաթղթերով՝ Ստացողի օրենսդրության համաձայն:
Նշված անձի կամ անձանց իրավասությունների հաստատումները Ստացողի կողմից Կառավարչին են ներկայացվում Ստանդարտ պայմանների 10.03 Բաժնի համաձայն:
8.3. Կառավարչի հասցեն՝ Ղազախստանի Հանրապետություն, ք. Ալմաթի Դոստիկ պողոտա շ. 220
Ստացողի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մելիք Ադամյան փող. շ.1
8.4. Համաձայնագրին կից փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են և ուժի մեջ են մտնում Ստանդարտ պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով:
8.5. Համաձայնագրի բոլոր հավելվածները դրա անբաժանելի մասն են և կազմված են`
1) Հավելված №1 Եվրասիական տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Ստանդարտ պայմանները
2) Հավելված №2 Ներդրումային վարկի Պայմանները
3) Հավելված №3 Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը
4) Հավելված №4 Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի տեսակները
5) Հավելված №5 Ծրագրի իրականացման նկարագրությունը և կարգը
6) Հավելված №6 Ծրագրի մոնիթորիգ և գնահատում
7) Հավելված №7 Գնումների ընթացակարգեր
8) Հավելված №8 Միջոցների ծախսման ընթացակարգեր
ՀՈԴՎԱԾ 9. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների հետ գործառույթների համար բացված հաշվի վավերապայմանները՝
Eurasian Development Bank
(Eurasian fund for stabilization and development)
Almaty, Kazakhstan, SWIFT: EABRKZKAACF
Correspondent account №890-1003-441
with The Bank of New York Mellon, New York, USA
SWIFT: IRVTUS3N
Payment details: In favor of account № KZ147000000221100001
of Eurasian fund for stabilization and development
Համաձայնագիրը ստորագրված է ք. _________________, “___”____________2015թ., ռուսերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, մեկական օրինակ Կառավարչին և Ստացողին:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ
____________________ ______________________ Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ
Հավելված №1
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Բովանդակություն
ՀՈԴՎԱԾ 1. Ընդհանուր դրույթներ
ԲԱԺԻՆ 1.01. Ստանդարտ պայմանների կարգավիճակը
ԲԱԺԻՆ 1.02. Ստանդարտ պայմաննների կիրառումը
ԲԱԺԻՆ 1.03. Եզրույթներ և Սահմանումներ
ԲԱԺԻՆ 1.04. Հղումներ և վերնագրեր
ՀՈԴՎԱԾ II. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը
ԲԱԺԻՆ 2.01. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը. Միջոցների տրամադրման հայտեր
ԲԱԺԻՆ 2.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ընդունելի ծախսերը
ԲԱԺԻՆ 2.03. Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը հարկերի ֆինանսավորման համար
ԲԱԺԻՆ 2.04. Ներդրումային վարկի միջոցների վերաբաշխումը ծախսերի տեսակների միջև
ԲԱԺԻՆ 2.05. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման արժույթը
ԲԱԺԻՆ 2.06. Հաշվառման վարում
ԲԱԺԻՆ 2.07. Արժույթների արժեքի գնահատում
ՀՈԴՎԱԾ III. Ներդրումային վարկի սպասարկումը և մարումը
ԲԱԺԻՆ 3.01. Վարկի վճարումներ
ԲԱԺԻՆ 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարում
ԲԱԺԻՆ 3.03. Վարկի մասնակի վճարում
ԲԱԺԻՆ 3.04. Վարկի վճարումների կատարման ժամկետները
ԲԱԺԻՆ 3.05. Վարկի վճարման արժույթը
ԲԱԺԻՆ 3.06. Վարկի վճարման եղանակը
ՀՈԴՎԱԾ IV. Ծրագրի իրականացումը
ԲԱԺԻՆ 4.01. Ծրագրի իրականացումը
ԲԱԺԻՆ 4.02. Պլաններ, փաստաթղթեր, հաշվառում
ԲԱԺԻՆ 4.03. Ծրագրի մոնիթորինգ և գնահատում
ԲԱԺԻՆ 4.04. Ֆինանսական կառավարում: Ֆինանսական հաշվետվություն: Աուդիտ
ԲԱԺԻՆ 4.05. Կառավարչի և Ստացողի փոխգործակցությունը
ԲԱԺԻՆ 4.06. Ծրագրի վերահսկումը Ստացողի տարածքում
ՀՈԴՎԱԾ V. Տեղեկատվության տրամադրումը
ԲԱԺԻՆ 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալներ
ՀՈԴՎԱԾ VI. Ներդրումային վարկի ապահովումը
ԲԱԺԻՆ 6.01. Ներդրումային վարկի ապահովումը
ՀՈԴՎԱԾ VII. Չեղարկումը: Կասեցումը: Վաղաժամկետ մարման պահանջը
ԲԱԺԻՆ 7.01. Ստացողի կողմից Ներդրումային վարկի գումարների չեղարկումը
ԲԱԺԻՆ 7.02.Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի կասեցումը
ԲԱԺԻՆ 7.03. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի չեղարկումը
ԲԱԺԻՆ 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխում չեղարկման դեպքում
ԲԱԺԻՆ 7.05. Ներդրումային վարկի Հիմանական պարտքի վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը
ԲԱԺԻՆ 7.06. Տուժանք վարկի Վճարումների մարման կետանցի համար
ԲԱԺԻՆ 7.07. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը չեղարկումից, կասեցումից կամ վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնելուց հետո
ՀՈԴՎԱԾ VIII. Պարտավորությունների հարկադիր կատարում: Արբիտրաժ
ԲԱԺԻՆ 8.01. Պարտավորությունների հարկադիր կատարման հնարավորություն
ԲԱԺԻՆ 8.02. Իրավունքների իրականացման հետաձգում
ԲԱԺԻՆ 8.03. Արբիտրաժ
ՀՈԴՎԱԾ IX. Ուժի մետ մտնելը: Գործողության դադարեցումը
ԲԱԺԻՆ 9.01. Համաձայնագրով Կառավարչի պարտավորությունների ուժի մեջ մտնելու պայմանները
ԲԱԺԻՆ 9.02. Համաձայնագրով Կառավարչի պարտավորությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը
ԲԱԺԻՆ 9.03. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը ուժի մեջ չմտնելու պատճարով
ԲԱԺԻՆ 9.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը
ՀՈԴՎԱԾ X. Այլ դրույթներ
ԲԱԺԻՆ 10.01. Ծանուցումներ և հարցումներ
ԲԱԺԻՆ 10.02. Գործողություններ Ստացողի անունից
ԲԱԺԻՆ 10.03. Ստացողի նեկայացուցչի իրավասությունների հաստատում
ԲԱԺԻՆ 10.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ձևակերպումը
ՀՈԴՎԱԾ I. Ընդհանուր դրույթներ
ԲԱԺԻՆ 1.01. Ստանդարտ պայմանների կարգավիճակը
Սույն “Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Ստանդարտ պայմանները” (այսուհետ՝ Ստանդարտ պայմաններ) հաստատված են Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի 4 հոդվածի 1 (ի) կետի համաձայն և հանդիսանում են Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթ՝ Հիմնադրամի Կանոնակարգի 2 հոդվածի համաձայն:
ԲԱԺԻՆ 1.02. Ստանդարտ պայմանների կիրառումը
Սույն ստանդարտ պայմանները կիրառվում են 2015 թվականի հունիսի 15-ից հետո ստորագրված ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրերի նկատմամբ:
Սույն Ստանդարտ պայմանները կիրառվում են կոնկրետ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նկատմամբ այն ծավալով, որը նախատեսված է սույն Համաձայնագրով: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կարգավորիչ դրույքների բացակայության դեպքում գործում են Ստանդարտ պայմանների կիրառելի դրույթները այն մասով, որոնք չեն հակասում համաձայնագրին:
Եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի որևէ դրույթ կամ դրան կից հավելվածները չի համապատասխանում Ստանդարտ պայմանների որևէ դրույթին, կիրառվում են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կամ համապատսխան հավելվածի դրույթները:
ԲԱԺԻՆ 1.03. Եզրույթներ և Սահմանումներ
Եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա Ստանդարտ պայմաններում և Ներդրումային վարկի
տրամադրման մասին Համաձայնագրում կիրառվող եզրույթները և սահմանումները նշանակում են հետևյալը՝
ա) Ակտիվներ – ցանկացած գույք, ֆինանսական միջոցներ, եկամուտներ և պահանջի իրավունքներ
բ) Վարկի արժույթ – արժույթ (ԱՄՆ դոլար և/կամ Եվրո), որում արտահայտված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված Ներդրումային վարկը: Եթե Ներդրումային վարկը արտահայտված է առավել քան մեկ արժույթով, ապա Վարկի արժույթ եզրույթը վերաբերում է յուրաքանչյուր արժույթին:
գ) Արտաքին պարտք –Ստացողի ցանկացած պարտք,որը ենթակա է կամ կարող է ենթակա լինել վճարման ցանկացած արժույթով ցանկացած այլ պետությանը կամ ՄՖԿ:
դ) Պետական ակտիվներ – Ստացողի, նրա ցանկացած սուբյեկտի, քաղաքական կամ վարչական մարմինների և այլ կազմակերպությունների ակտիվները, որոնք նշված են Ստանդարտ պայմանների 5.01 Բաժնի բ) կետում, ներառյալ ոսկու և արժութային պահուստները, գտնվող ցանկացած հիմնարկությունում, որը կատարում է Ստացողի կենտրոնական (ազգային) բանկի կամ արժութային կարգավորող հիմնադրամի գործառույթները կամ նմանատիպ գործառույթներ:
ե) Ուժի մեջ մտնելու ամսաթիվ – Ստանդարտ պայմանների 9.02 Բաժնի ա) կետին համապատասխան սահմանվող ամսաթիվ, որի վրա հասնելուն պես ուժի մեջ է մտնում Կառավարչի պարտավորությունը Ներդրումային վարկի տրամադրման կապակցությամբ:
զ) Վարկի հասանելության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ- Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված ամսաթիվ կամ այլ ավելի ուշ ամսաթիվ, որը Կառավարիչը կարող է սահմանել Ստացողի դիմումի կամ Հիմնադրամի Խորհրդի որոշման հիման վրա, Ստացողին ուղարկելով համապատասխան ծանուցում համաձայն Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի, որի վրա հասնելուց հետո Ներդրումային վարկի միջոցներ ստանալու Ստացողի իրավունքը դադարում է:
է) Վճարման ամսաթիվը - Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված յուրաքանչյուր ամսաթիվ, որում ենթական են վճարման վարկի Վճարումները, հիշատակված Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնում:
ը) Հիմնական պարտքի մարման ամսաթիվ - յուրաքանչյուր Վճարման ամսաթիվ, որի վրա հասնելուն պես ենթակա են վճարման Ներդրումային վարկի Հիմնական պարտքի ամբողջ գումարը կամ գումարի մասը:
թ) Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագիր – Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրման մասին պայմանագիր՝ ստորագրված 2009թ. հունիսի 9–ին ք. Մոսկվայում` Հիմնադրամի հիմնադիր պետությունների` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետութան, Ռուսաստանի Դաշնության Տաջիկստանի Հանրապետության և Հաայաստանի Հանրապետոթյան կողմից:
ժ) Ներդրումային վարկ - Հիմնադրամի միջոցներից ժամկետային, վճարովի և վերադարձման հիմունքներով Ստացողին տրամադրված վարկ` Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի հիման վրա` նման Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:
ի) Վերջնական Ստացող` Ստացողի տարածքում Ծրագրի իրականացումը կատարող իրավաբանական անձ (նախագծող ընկերություն), որի իրավունակությունը որոշվում է այն պետության օրենսդրությամբ որտեղ այն հիմնադրվել է և որի հետ Ստացողը կնքել է ֆինանսավորման տրամադրման մասին համաձայնագիր Ներդրումային վարկի հաշվին` Ստացողի տարածքում Ծրագրի իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով:
լ) ԼԻԲՈՐ - Լոնդոնյան միջբանկային առաջարկի դրույքաչափ (London Inter Bank Offer Rate), սահմանվող Բրիտանական բանկային ասոցիացիայի կողմից (British Bankers's Association), Վարկի արժույթով վեցամյա ավանդների համար, արտահայտված տարեկան տոկոսներով, որոշվող Reuters screnn համապատասխան էջի տվյալներով ըստ Գրինվիչի առավոտյան ժամը 11:00 դրությամբ այն ամսաթվով, որը վրա կհասնի Լոնդոնում T ամսաթվից 2 աշխտանքայի օր առաջ, որտեղ T-ն միջոցների տրամադրման մասին Համաձայնագրի տոկոսների հաշվարկման ժամանակահատվածի առաջին օրն է:
խ) ՄՖԿ - Միջազգային Ֆինանսական Կամզակերպություն, ստեղծված միջազգային իրավունքին համապատասպան` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա և ունեցող միջազգային իրավունակություն:
ծ) Հիմնադրամի մասին կանոնակարգ – Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասին կանոնակարգ, որը հանդիսանում է Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրի անբաժանելի մասը:
կ) Ստացող - Հիմնադրամի մասնակից պետություն, որը հանդիսանում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կողմ, որին տրամադրվում են Ներդրումային վարկի միջոցները:
հ) Պահման իրավունք ` հիփոթեք, գրավ, ինչպես նաև այլ ցանկացած տեսակի սահմանափակումներ, առավելություններ և գերակայություններ Ստացողի Պետական ակտիվների նկատմամբ:
ձ) Ծրագիր` նշանակում է փոխկապակցված միջոցառումների համալիր, իրականացվող որոշակի ժամկետի ընթացքում , որը նախատեսում է ներդումներ նոր արտադրությունների և ենթակառուցվածքների օբյեկտների ստեղծման, գործողների ընդլայման և/կամ վերանորոգման համար:
ղ) Տոկոսային ժամանակահատված` տոկոսների հաշվեգրման ժամանակահատված, ընդ որում առաջին տոկոսային ժամանակահատվածը սկսվում է Ներդրումային վարկի կամ դրա մի մասի տրամադրման ամսաթվին, ներառելով այն և ավարտվում է առաջիկա Վճարման ամսաթվին, չներառելով այն: Հետագա Տոկոսային ժամանակահատվածները սկսվում են նախորդ Տոկոսային ժամանակահատվածի համար Վճարման ամսաթվին, ներառելով այն և ավարտվում են հաջորդ Վճարման ամսաթվին, չներառելով այն: Վերջին Տոկոսային ժամանակահատվածը ավարտվում է Ներդրումային վարկի օգտագործման ժամկետի ավարտին, չներառեով այն:
ճ) Աշխատանքային օր` Ստացողի կողմից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված վճարումների իրականացման դեպքերի համար նշանակում է աշխատանքային օր`Ստացողի, Ղազախստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների և /կամ Եվրոպայի օրենսդրության համապատասխան (եթե վարկի արժույթը ԱՄՆ դոլարն է), երբ տվյալ երկրներում առևտրային բանկերը բաց են բանկային գործառույթների համար (բացի տվյալ պետություններում սահմանված հանգստյան և պաշտոնապես ոչ աշխատանքային օրերի):
մ) Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիր` Համաձայնագիր Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարման մասին, ստորագրված Կառավարչի և Հիմնադրամի հիմնադիրների/մասնակիցների միջև համաձայն Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի:
յ) Համաձայնագիր Կառավարչի հիմնադրման մասին` Համաձայնագիր Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առ 12 հունվարի 2006թ., ստորագրված ք. Աստանայում:
ն) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիր` համաձայնագիր Հիմնադրամի մասնակցի անունից և նրա հանձնարարությամբ գործող Կառավարչի և Ստացողի միջև, որի առարկան հանդիսանում է Հիմնադրամի միջոցներից Նեդրումային վարկի տրամադրումը: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը ներառում է բոլոր ուղղումները (փոփոխություները),որոնք կատարված են նման համաձայնագրում սահմանված կարգով, ինչպես նաև դրան կից բոլոր հավելվածները և փաստաթղթերը, հղումները, որոնք պարունավում են նման համաձայնագրի տեքստում:
շ) Հիմնադրամի մասնակից` Հիմադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի համաձայն Հիմնադրամի մասնակից հանդիսացող պետություններ և կազմակերպություններ:
ո) Կառավարիչ Միջազգային կազմակերպություն հանդիսացող Եվրասիական զարգացման բանկ, ստեղծված Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրի համաձայն, գործող որպես Հիմնադրամի միջոցների Կառավարիչ համաձայն Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի, կամ այլ կազմակերպություն, որոշված Հիմնադրամի մասնակիցների կողմից ` Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի համաձայն:
չ) Հիմնադրամ` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ, ստեղծված Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրի հիման վրա` որպես Հիմնադրամի հիմնադրման մասին Պայամնագրով սահմանված նպատակներով ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կուտակման և օգտագործման գործիք:
Ստանդարտ պայմաններում օգտագոծվող բոլոր այլ եզրույթները և սահմանումները ունեն նույն նշանակությունը, ինչը որ սահմանված է Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրում, Հիմնադրամի մասին Կանոնակարգում և Հիմնադրամի միջոցներից ներդրումային ֆինանսավորման տրամադրաման Կարգում, հաստաված Հիմնադրամի Խորհրդի կողմից:
Որոշ եզրույթների նշանակությունը սահմանվում է Ստանդարտ պայմանների կոնտեքստում:
ԲԱԺԻՆ 1.04 Հղումներ և վերնագրեր
Ստանդարտ պայմաններում առկա հղումները Հոդվածներին, Բաժիններին և կետերին հանդիսանում են Ստանդարտ պայմանների հղումները Հոդվածներին, Բաժիններին և կետերին: Հոդվածների և Բաժինների վերնագրերը, ինչպես նաև Բովանդակությունը ներառված են Ստանդարտ պայմաններում տեղեկատվական նպատակներով և հաշվի չեն առնվում Ստանդարտ պայմանների մեկնաբանման դեպքում:
ՀՈԴՎԱԾ II. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը
ԲԱԺԻՆ 2.01. Ներդրումայի վարկի միջոցների տրամադրումը: Միջոցների տրամադրման հայտերը
ա) Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը իրականացվում է Կառավարչի կողմից Ստացողի հայտի հիման վրա, ներկայացվող Ստացողի կողմից Կառավարչին, որը պարունակում է հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` Միջոցների տրամադրման հայտ)`
- Ստացողի գրավոր հայտը, կազմված Կառավարչի կողմից սահմանված ձևով;
- Ստացողի անունից Միջոցների տրամադրման հայտը ստորագրելու իրավասություն ունեցող անձի կամ անձանց իրավասությունների վերաբերյալ Կառավարչի համար բավարար ապացույցներ, ինչպես նաև յուրաքանչյուր նման անձի ստորագրության հաստատված նմուշ:
- այլ փաստաթղթեր, հաստատող Միջոցների տրամադրման հայտի հիմնավորումը, որոնք կարող են պահանջվել Կառավարչի կողմից ինչպես տվյալ Հայտով միջոցների տարամդրումից առաջ, այնպես էլ հետո:
Միջոցների տրամադրման հայտը կազմվում և ստորագրվում է Ստացողի անունից, Ստացողի կողմից լիազորված անձի կողմից:
Միջոցների տրամադրումը իրականացվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, Կառավարչին բավարարող Միջոցների տրամադրման հայտ ստանալուց և ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված բոլոր նախնական պայմանները կատարելուց հետո:
բ) սույն բաժնի ա) կետում նշված յուրաքանչյուր փաստաթղթի ձևը և բովանդակութունը պետք է բավարար լինի այն բանի համար, որ Կառավարիչը համոզվի, որ`
-Ստացողն իրավունք ունի ստանալ Միջոցների տրամադրման հայտում նշված գումարը
- Միջոցների տրամադրման հայտում նշված գումարը Ստացողի կողմից կօգտագոործվի միայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված նպատակներով:
վ) Կառավարիչը Ներդրումային վարկի գումարները տրամադրում է Միջոցների տրամադրման հայտի հիման վրա` Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի:
ԲԱԺԻՆ 2.02 Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ընդունելի ծախսերը
Ներդրումային վարկի միջոցները Ստացողն օգտագործում է միայն ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ընդունելի ծախսերի (այսուհետ՝ Ընդունելի ծախսեր) ֆինասավորման նպատակով:
- Վճարումը նախատեսված է Ծրագրի համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքերի կամ ծառայությունների հիմնավորված արժեքի վճարման համար, որոնք գնվում են համաձայն գնումների կարգի, որոնք նշված են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում և Համաձայնագրի այլ պայմաններով, և ենթական են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցներից:
-վճարումը արգելված չէ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհդրի կողմից, ընդունված ՄԱԿ-իԿանոնադրության VII Գլխի դրույթների համաձայն կամ Եվրասիական տնտեսական միության իրավասու մաիմինների որոշմամբ:
- վճարումը չի խախտում միջազգային իրավունքի և այն պետության ազգային օրենդրության նորմերը, որի տարածքում իրականացվում է վճարումը:
- վճարումն իրականացված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ժամկետից ոչ շուտ և նախատեսված է մինչև վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը կատարված ծախսերի վճարման համար:
ԲԱԺԻՆ 2.03. Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը հարկերի ֆինանսավորման համար
Եթե դա թույլատրված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը պարտադիր հավաքների վճարման համար, ներառյալ հարկային և մաքսային վճարները, տուրքերը, միջնորդավճարները և այլն, որոնք գանձվում են պետության կողմից կամ դրա տարածքում ընդունելի ծախսերից կամ դրանց կապակցությամբ, կամ սահմանված դրանց ներմուծման, արտադրության, գնման կամ մատակարարման համար (այսուհետ` Հարկերը) իրականացվում են, պահպանելով Ներդրումային վարկի միջոցների տնտեսող և արդյունավետ օգտագործման սկզբունքները:
Եթե Կառավարւչը երբևիցե կհամարի, որ ցանկացած նման Հարկի գումարը մեծ է կամ որ նման Հարկը խտրական է կամ հիմնավորված չէ, Կառավարիչն իրավասու է ծանուցելով Ստացողին համաձայն Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի, կարող է ուղղել ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված Ընդունելի ծախսերի չափաբաժինը, որոնք ենթակա են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցներից, որպեսզի ապահովի Ներդրումային վարկի միջոցների տնտեսող և արդյունավետ օգտագործման սկզբունքերը: Նման ուղղումը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման պահից:
ԲԱԺԻՆ 2.04. Ներդրումային վարկի միջոցների վերաբաշխումը ծախսերի տեսակների միջև
Եթե Կառավարիչը ցանկացած ժամանակ հիմնավոր կերպով կհամարի, որ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար տրամադրված Ներդրումային վարկի գումարը Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորման որևէ տեսակի համար անբավարար է ապա Կառավարիչն իրավասու է, Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետին համապատասխան Ստացողին ծանուցելով՝
ա) այլ տեսակից վերաբաշխել նշված տեսակի մեջ Ներդրումային վարկի գումարն այն չափով, որն անհրաժեշտ է պակասը լրացնելու համար, եթե Կառավարչի կարծիքով Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ տեսակի համար տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է անհրաժեշտ ծավալը այն նպատակների կատարման համար, որոնց համար դրանք տրամադրված են;
բ) եթե սույն բաժնի ա) կետում նշված վերաբաշխումը չի կարող ամբողջությամբ լրացնել պակասը, ապա Կառավարիչն իրավունք ունի կրճատել Ընդունելի ծախսերի տոկոսը, որոնք ենթակա են ֆինանսավորման այդ տեսակի համար Ներդրումային վարկի միջոցներից, որպեսզի ապահովի նման ծախսերի վճարման համար միջոցների հետագա տրամադրումը մինչև այն պահը, երբ բոլոր այդ ծախսերը ամբողջությամբ չեն կատարել:
Նման վերաբաշխումը կամ կրճատումը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման պահից:
ԲԱԺԻՆ 2.05. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման արժույթը
Ներդրումային վարկի ցանկացած գումարի տրամադրում կատարվում է Վարկի Արժույթով:
Եթե համաձայն Միջոցների տրամադրման հայտի Ընդունելի ծախսերի վճարման համար ահնրաժեշտ է տրամադրել միջոցներ այլ արժույթվ, Կառավարիչը գործելով Ստացողի հանձնարարությամբ և հանդես գալով որպես նրա գործակալ Կառավարչի կողմից սահմանված պայմաններով Վարկի արժույթով ձեռք է բերում այն արժույթները, որոնք հիմնավոր կերպով պահանջվել են Ստացողի կողմից Ընդունելի ծախսերի վճարման համար: Նշված գործառույթը հանդիսանում է Նեդրումային վարկի միջոցների ծախսման գործառույթ և արտահայտվում է հաշվառման մեջ Վարկի արժույթով որպես Ներդրումային վարկով Ստացողի Հիմնական պարտք:
ԲԱԺԻՆ 2.06. Հաշվառման վարում
Կառավարիչը վարում է Ներդրումային վարկի միջոցների հետ գործառույթների հաշվառում առանձին հաշիվներով կամ Վարկի արժույթի հաշվով:
ԲԱԺԻՆ 2.07. Արժույթների արժեքի գնահատում
Այն դեպքում, երբ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար անհրաժեշտություն է ծագում արտահայտել մեկ Արժույթի արժեքը այլ Արժույթով, նման արժեքը հիմնավոր կերպով որոշվում է Կառավարչի կողմից:
ՀՈԴՎԱԾ III. Ներդրումային վարկի սպասարկումը և մարումը
ԲԱԺԻՆ 3.01. Վարկի վճարումներ
Ներդրումաին վարկի սպասարկման և մարման համար Ստացողը գումարներ է վճարում Կառավարչին (այսուհետ` Վարկի վճարումներ) այդ թվում`
ա) միջնորդավճար, որը հաշվեգրվում է Ներդրումային վարկի ամբողջ սկզբնական գումարի վրա (այսուհետ` Սկզբնական միանվագ միջնորդավճար) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Սկզբնական միանվագ միջնորդավճարը վճարվում է միանվագ ոչ ուշ քան Ստանդարտ պայմանների 9.02 Բաժնի ա) կետով սահմանված ուժի մեջ մտնելու ամսաթվից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Համաձայնագրով սահմանված չէ այլ ժամկետ;
բ) միջնորդավճար, որը հաշվեգրվում է Ներդրումային վարկի չօգտագործված գումարի համար (այսուհետ` Պահուստավորման համար միջնորդավճար) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Պահուստավորման համար միջնորդավճարը հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ստոարգրման պահից 60 (վաթսուն) օր հետո, ներառելով այն և մինչև Ներդրումային վարկի համապատասխան գումարների տրամադրման կամ նման գումարների չեղարկման օրը, չներառելով այն: Պահուստավորման համար միջնորդավճարը վճարվում է յուրաքանչյուր Վճարման ամսաթվին՝ սկսած մոտակա Վճարման ամսաթվից և վերջացրած Ներդրումային վարկի լիակատար (առանց մնացորդի) օգտագործումից կամ զրոյացումից հետո եկող մոտակա ամսաթվով:
գ) Տոկոսներ, որոնք հաշվեգրվում են Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ` Տոկոսներ) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Տոկոսները հաշվեգրվում են սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից և վճարվում են յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվի վրա հասնելուն պես: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:
դ) Մարժա, որը հաշվեգրվում է Տոկոսների վրա՝ Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ՝ Մարժա) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Մարժան հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից և վճարվում է յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվին: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:
ե) Ռիսկի հավելավճար, որը հաշվեգրվում է Տոկոսների և մարժայի վրա՝ Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ՝ Ռիսկի հավելավճար), համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Ռիսկի հավելավճարը հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից, ներառելով դրանք մինչև մարման ամսաթվերը, չներառելով դրանք և վճարվում է յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվին: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:
զ) Ներդրումային վարկի տրամադրված և չմարված գումարը (այսուհետ՝ Հիմնական պարտք) համաձայն մարման ժամանակացույցի, սահմանված Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով:
է) Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով և Ստանդարտ պայմաններով նախատեսված այլ վճարումներ, համապատասխան Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:
Այն դեպքում, երբ Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում նախատեսվում է Վարկի վճարումների որևէ դրույքաչափի փոփոխություն, Կառավարիչը գրավոր տեքստով ծանուցում է Ստացողին յուրաքանչյուր Տոկոսային ժամանակահատվածի համար նման դրույքաչափերի մասին, անմիջապես դրանք սահմանելուց հետո:
ԲԱԺԻՆ 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարում
ա) Սույն բաժնի բ) կետում նծված պայմանները պահպանելու դեպքում, Ստացողն իրավունք ունի կատարել Հիմնական պարտքի հետևյալ գումարների վաղաժամկետ վերադարձ՝
-Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Հիմնական պարտքի ամբողջ գումարը, որն առկա է վաղաժամկետ մարման ամսաթվի դրությամբ;
- Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Հիմնական պարտքի գումարները, որոնք ենթական են վճարման հիմնական պարտքի մարման մեկ կամ մի քանի ամսաթվերում, Ներդրումային վարկի մարման ժամկետների հակառակ կարգով, երբ ամենաուշ մարման ժամկետով Հիմնական պարտքի գումարը ենթակա է վճարման առաջին հերթին:
բ) Սույն բաժնի ա) կետում նշված գումարների վաղաժամկետ վերադարձի իրականացման համար ահնրաժեշտ է հետևյալ պայմաննների պահպանումը՝
- Ստացողը Կառավարչին ծանուցում է ուղարկել վաղաժամկետ մարում կատարելու իր մտադրության մասին՝ վաղաժամկետ մարման ենթադրյալ ժամկետից ոչ պակաս քան 45 օր առաջ և նման ամսաթիվն ընդունելի է Կառավարչի համար;
- Վաղաժամկետ վարման ամսաթվի դրությամբ Ստացողը կատարել է այդ ամսաթվին վճարման ենթական բոլոր Վարկի վճարումները:
ԲԱԺԻՆ 3.03. Վարկի մասնակի վճարում
Եթե Կառավարիչը Ստացողից ստանում է Վարկի վճարման գումարից պակաս գումար, Կառավարիչը հաշվարկում է նշված գումարը որպես Վարկի վճարման գումար հետևյալ կարգով՝
- առաջին հերթին – տուժանքի (տույժի, տուգանքի) վճարման համար
- երկրորդ հերթին – միջնորդավճարների վճարման համար
- երրորդ հերթին – Տոկոսների, Մարժայի և Ռիսկի հավելավճարի վճարման համար
- չորրորդ հերթին – Հիմնական պարքտի մարման համար:
ԲԱԺԻՆ 3.04. Վարկի վճարումների կատարման ժամկետները
Վարկի բոլոր վճարումները ենթական են վճարման Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով սահմանված ժամկետներում:
Վարկի վճարման Ստացողի պարտավորության կատարման ամսաթիվ է համարվում Կառավարչի թղթակցային հաշվին դրամական միջոցների հաշվեգրման ամսաթիվը:
Վարկի վճարումների համար Կառավարչի բանկային հաշվի վավերապայմանները նշվում են Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում: Նշած վավերապայմանների փոփոխման դեպքում, Կառավարիչը միակողմանի ծանուցում է այդ մասին Ստացողին՝ Ստանդարտ պայմանների 10.01 բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի համաձայն: Ստացողի համար վավերապայմանների փոփոխությունը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման ամսաթվից կամ Կառավարչի ծանուցման մեջ նշված այլ՝ ավելի ուշ ամսաթվից:
Եթե այն օրը, երբ Ստացողը պետք է կատարի վճարում Կառավարչին ըստ Համաձայնագրի աշխատանքային օր չէ, ապա վճարումը պետք է կատավի Ստացողի կողմից դրան հաջորդող աշխատանքային օրը:
ԲԱԺԻՆ 3.05. Վարկի վճարման արժույթը
ա) Վարկի բոլոր վճարումները Ստացողը կատարում է Վարկի արժույթով:
բ) Եթե վարկի վճարումների կատարման համար Ստացողին անհրաժեշտ է ձեռք բերել Վարկի արժույթ և Ստացողը դիմել է Կառավարչին, նման արժույթ ձեռք բերելու խնդրանքով, Կառավարիչը գործելով որպես Ստացողի գործակալ Կառավարչի կողմից սահմանված պայմաններով Վարկի վճարումների կատարման համար ձեռք է բերում Վարկի արժույթ ՝ Ստացողի կողմից Կառավարչի համար ընդունելի արժույթով կամ արժույթներով դրա համար բավարար միջոցներ փոխանցելուց հետո: Նման դեպքում Վարկի վճարումը համարվում է կատարված միայն Վարկի արժույթով Կառավարչի հաշվին փոխանցելուց հետո, իսկ նման վճարման չափը համարվում է Վարկի արժույթով ՝ Ստացողի կողմից տրամադրված միջոցների վաճառքից Կառավարչի կողմից ստացված գումարին հավասար:
ԲԱԺԻՆ 3.06. Վարկի վճարման եղանակը
ա) Վարկի ցանկացած վճարում, որը պետք է կատարվի Կառավարչի հաշվին ցանկացած երկրի արժույթով, իրականացվում է այն եղանակով և արժույթով, ձեռք բերված այն եղանակով, որոնք թույլատրված են տվյալ երկրի օրենսդրությամբ նման վճարման իրականացման և Կառավարչի հաշվին նման արժույթի ավանդադրման համար Կառավարչի դեպոզիտարիաներից մեկում, որն իրավասու է ընդունել ավանդներ այդ արժույթով:
բ) Վարկի բոլոր վճարումները իրականացվում են առանց Ստացողի կողմից կամ դրանց տարածքում սահմանված որևէ սահմանափակումների , և առանց հարկերի պահումների և հաշվեգրումների, որոնք գանձվում են Ստացողի կողմից կամ նրա տարածքում:
գ) Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի նկատմամբ չեն կիրառվում Ստացողի կողմից կամ նրա տարածքում գանձվող Հարկերը՝ Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի կնքման, հանձնման կամ գրանցման կապակցությամբ;
դ) Վարկի բոլոր վճարումները Ստացողի կողմից իրականացվում են առանց Ստացողի կողմից հակընդեմ պահանջների, պահումների կամ գանձումների իրավունքի : Կառավարիչն իրավունք ունի կատարել փոխադարձ հակընդեմ պահանջների հաշվանցում Ստացողի հետ հաշվարկների ժամանակ:
ե) եթե Ստացողը պետք է կատարի Վարկի վճարում Հարկերի պահումներով կամ գանձումներով կամ այլ հիմունքներով, ներառյալ թղթակից բանկերի միջնորդավճարները, ապա Ստացողի կողմից վճարվող գումարը պետք է ավելացվի այն չափով, որ անհրաժեշտ պահումից կամ գանձումից հետո Կառավարիչը ստանա գումար, հավասար այն գումարին, որը նա կստանար եթե նման պահումներ կամ գանձումներ չկատարվեին կամ չպահանջվեին:
ՀՈԴՎԱԾ IV. Ծրագրի իրականացում
ԲԱԺԻՆ 4.01 Ծրագրի իրականացում
, Ստացողն ապահովում է՝
ա) Ծրագրի իրականացումը՝
- պատշաճ կարգապահությամբ և արդյունավետությամբ;
- համապատասխան վարչական, տեխնիկական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական նորմերի և պրակտիկայի համաձայն;
-Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի դրույթների համաձայն;
բ) Ծրագրի ֆինանսավորման համար դրամական միջոցների, ինչպես նաև տեխնիկական միջոցների, սարքավորումների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք պահանջվում են Ծրագրի արդյունավետ իրականացման համար այն ժամկետներում, որոնք ապահովում են Ծրագրի արդյունավետ իրականացումը:
գ) Ծրագրի իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրականացումը Ներդրումային վարկի միջոցների հաշվին համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում նշված Կառավարչի կողմից սահմանված գնուների ընթացակարգերի;
դ) Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքների ապահովագությունը բոլոր տեսակ ռիսկերից դրանց ձեռք բերման, տեղափոխման և օգտագործման կամ մոնտաժման վայր առաքելու ժամանակ: Այդպիսի ապահովագրության պայմանները պետք է նախատեսեն այդպիսի ապահովագրության հետ կապված ցանկացած փոխհատուցման վճարում ազատ փոխարկելի արժույթով նման ապրանքերի փոխարինման կամ վերանորոգման նպատակով:
ե) Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված միջոցներով ձեռք բերված բոլոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործումը բացառապես Ծրագրի նպատակների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչը համաձայնել է կատարել այլ բան: Այդպիսի համաձայնությունը պետք է կատարվի Կառավարչի կողմից Ստացողի հայտի հիման վրա՝ ծանուցում ուղարկելու միջոցով՝ Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի համաձայն:
զ) հողամասերի և հողամասերի նկատմամբ իրավունքների ձեռք բերման համար, որոնք պահանջվում են Ծրագրի կատարման համար և Կառավարչի հայտով նրան անհապաղ բավարար ապացույցների տրամադրումը այն բանի մասին, որ նման հողամասերը և հողամասերի նկատմամբ իրավունքները առկա են անհրաժեշտ ծավալով Ծրագրի նպատակների իրականացման համար;
է) Ծրագրին վերաբերող բոլոր օբյեկտների պատշաճ շահագործումը և պահպանումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նման օբյեկտների անհապաղ վերանորոգումը և վերակառուցումը;
ը) միջազգային և ազգային ստանդարտների պահպանումը, որոնք կարգավորում են Ծրագրին վերաբերող շրջակա միջավայրի, աշխատանքի և անվտանգության տեխնիկայի պահպանման հարցերը:
թ) Կառավարչի նախնական համաձայնության ստացումը ներքոնշյալ գործողություններից յուրաքանչյուրի իրականացման համար.
- Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած ակտիվների, օբյեկտների կամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքում ցանկացած փոփոխություն,
- Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած ակտիվներում, օբյեկտներում կամ կառույցներում մասնաբաժնի կամ հսկողության ցանկացած վաճառք, փոխանցում կամ զիջում,
- Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած ակտիվի, օբյեկտի կամ կառույցի շահագործման և պահպանման գծով գործառույթների կամ լիազորությունների փոխանցման կամ փոփոխման մասին ցանկացած վարձակալություն կամ այլ պայմանագիր,
Կառավարչի համաձայնությունը ստանալու դեպքում Ստացողն ապահովում է, որպեսզի ցանկացած այդպիսի փոփոխություններն իրականացվեն օրինական և թափանցիկ կերպով:
ԲԱԺԻՆ 4.02. Պլաններ, փաստաթղթեր, հաշվառում
Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում, Ստացողն ապահովում է՝
ա) ըստ պատրաստվածության աստիճանի բոլոր պլանների, ժամանակացույցերի Ներդրումային վարկի միջողցների հաշվին գնումների փաստաթղթերի, պայմանագրային փաստաթղթերի (ներառյալ պայմանագրերով սկզբնական հաշվառման փաստաթղթերը), Ծրագրին վերաբերող հաշվետվությունների Կառավարչին տարամադրումը, ինչպես նաև տվյալ փաստաթղթերին կից ցանկացած փոփոխությունները կամ լրացումները:
բ) հաշվառման փաստաթղթերի վարումը, որոնք բավարար են Ծրագրի իրականացման ընթացքի գնահատման համար (ներառյալ Ծրագրի ծախսերը և շահույթները, որոնք նա պետք է տրամադրի)` Ծրագրի շրջանակներում Ներդրումային վարկի միջոցների հաշվին գնված ապրանքների, աշխատաքների և ծառայությունների նույնականացման նպատակով և տեղեկատվության տրամադրոմը դրանց օգտագործման մասին, և այդ հաշվառման փաստաթղթերի տրամադրումը Կառավարչին ըստ նրա հայտի;
գ) Ներդրումյաին վարկի միջոցների հաշվին կատարված ծախսերը հաստատող սկզբնական հաշվառման բոլոր փաստաթղթերի պահպանումը (ներառյալ պայմանագրերը, ակտերը, հաշվետվությունները, հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, ստացականները, անդորրագրերը և այլն) մինչև հաջորդող այն ժամկետի լրանալը, որը ավելի ուշ է վրա հասնում քան`
-Մեկ տարի հետո` աուդիտորների կողմից ստուգված Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը Կառավարչին տրամադրելու պահից, որը ներառում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում կատարվել է ներդրումային վարկի միջոցների վերջին տրամադրումը;
- երկու տարի հետո` Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվի վրա հասնելու պահից:
Նշված ժամանակահատվածի ընթացքում Ստացողը Կառավարչի ներկայացուցիչներին տրամադրում է այդ տեսակի հաշվառման փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորություն:
ԲԱԺԻՆ 4.03. Ծրագրի մոնիթորինգ և գնահատում
Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում, Ստացողն ապահովում է՝
ա) Ծրագրի իրականացման ընթացքի և Ծրագրի նպատակների իրականացման մշտական մոնիթորինգ և գնահատում, օգտագործելով Կառավարչի համար ընդունելի ցուցիչներ;
բ) Կառավարչին ըստ ձևի և բովանդակության բավարարող պարբերաբար հաշվետվությունների կազմումը, ամփոփելով նմանատիպ մոնիթորինգի և գնահատման արդյունքները և միջացառումների շարադրումը, որոնք կապահովեն Ծրագրի հետագա արդյունավետ կատարումը և նպատակների իրականացումը;
գ) Սույն բաժնի բ) կետում նշված յուրաքանչյուր հաշվետվության օպերատիվ տրամադրումը Կառավարչին, նման հաշվետվությունների վերաբերյալ Ստացողի հետ կարծիքների փոխանակման հնարավորության տրամադրումը Կառավարչին, ինչպես նաև Կառավարչի կողմից խորհուրդ տրված միջոցների իրականցումը` հաշվի առնելով կոնկրետ հարցերով Կառավարչի դիրքորոշումը;
դ) Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի Ամսաթվից ոչ ուշ քան վեց ամիս հետո Ծրագրի իրականացման, Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով Ստացողի կողմից իր պարտավորությունների կատարման և Ծրագրի նպատակների իրականացման հաշվետվության կազմումը, և այն Կառավարչին ուղարկելը այն ծավալով և այն մանրամասնությամբ, որոնք հիմնավոր պահանջվել են Կառավարչի կողմից, ինչպես նաև Ծրագրի արդյունքների կայունության ապահովման ուղղությամբ գործողությունների պլանը:
ԲԱԺԻՆ 4.04. Ֆինանսական կառավարում: Ֆինանսական հաշվետվություն: Աուդիտ Ստացողն ապահովում է՝
ա) Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարումը, ներառյալ հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշիվների վարումը և ֆինանսական հաշվետվություների կազմումը` Կառավարչի համար հաշվապահական հաշվառման և հաշվետվության ընդունելի կանոններով, որոնք հաջորդականորեն կիրառվում են և պատշաճ կերպով արտացոլում են Ծրագրի հետ կապված գործունեությոնը, ռեսուրսները և ծախսերը;
բ) սույն բաժնի ա) կետում նշված ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար (կամ Կառավարչի հետ համաձայնեցված այլ ժամկետում) համաձայն աուդիտի հաջորդականորեն կիրառվող Ստանդարտիշների, որոնք ընդունելի են Կառավարչի համար, ներգրավելով Կառավարչի համար ընդունելի անկախ աուդիտորների;
գ) Ներդրումային վարկի տրամադրման մասին համապատասխան համաձայնագրում նշված ժամկետներում Կառավարչին աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվության հաստատված պատճենների, ֆինանսական հաշվետվության վերաբերյալ վերը նշված աուդիտորների կարծիքների (եզրակացությունների) տրամադրումը` Կառավարչին բավարարող ծավալով և մանրամասնություներով, ինչպես նաև աուդիտորական ստուգում անցած այլ ֆինանսական հաշվետվության մասին տեղեկատվության և աուդիտորական եզրակացության տրամադրումը որը Կառավարիչը կարող է պարբերաբար պահանջել:
ԲԱԺԻՆ 4.05.Կառավարչի և Ստացողի փոխգործակցությունը
Ստացողը և Կառավարիչն աշխատում են սերտ համագործակցությամբ` Ծրագրի առաջադրանքների և նպատակների իրականացման ապահովման, ինչպես նաև Ծրագրի միջոցառումների ժամանակին և արդյունավետ կատարման համար այդ թվում`
ա) ըստ անհրաժեշտության կողմերից մեկի նախաձեռնությամբ փոխանակվում են կարծիքներով, կապված Ծրագրի իրականացման և Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման հետ և մյուս կողմին ներկայացնում են ամբողջ տեղեկատվությունը,կապված նման հարցերի հետ, որը նա կարող է հիմնավորված պահանջել;
բ) անհապաղ տեղեկացնում են միմյանց ցանկացած հանգամանքների մասին, որոնք հանդիսանում են կամ կարող են խոչընդոտ հանդիսանալ տվյալ հարցերի քննարկման և լուծման համար:
ԲԱԺԻՆ 4.06. Ծրագրի վերահսկումը Ստացողի տարածքում
Ստացողը Կառավարչի ներկայացուցիչներին ընձեռում է հետևյալ հնարավորությունները`
ա) այցելել Ստացողի տարածքի ցանկացած հատվածը` Ծրագրի իրականացման հետ կապված նպատակներով կամ Ներդրումային վարկին վերաբերող;
բ) այցելել Ծրագրի իրականացման հետ կապված ցանկացած օբյեկտներ և շինարարական հրապարակներ;
գ) վերահսկել Ծրագրի շրջանակներում Ներդրումյաին վարկի միջոցների հաշվին գնված ապրանքները, ինչպես նաև Ծրագրին վերաբերող ցանկացած արտադրությունները, տեղադրումները, սարքավորումները, հրապարակները, գործարանները շենքները, գույքը և նյութերը;
դ) ստանալ և վերահսկել Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով նախատեսված Ստացողի պարտավորությունների կատարման հետ կապված հաշվառման փաստաթղթերը:
ՀՈԴՎԱԾ V. Տեղեկատվության տրամադրումը
ԲԱԺԻՆ 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալներ
Ստացողը Կառավարչին նրա հարցումով տրամադրում է`
ա) իր տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների մասին ամբողջ տեղեկատվությունը, որը հիմնավորված պահանջում է Կառավարիչը, ներառյալ նրա վճարային հաշվեկշռի և Արտաքին պարտքի մասին տեղեկատվությունը;
բ) տեղեկատվություն նրա սուբյեկտների, քաղաքական և վարչական մարմինների, հիմնարկությունների և ցանկացած կազմակերպությունների մասին, որոնք`
- պատկանում են Ստացողին
- վերահսկվում են Ստացողի կողմից;
- գործում են Ստացողի անունից նրա շահերից ելնելով;
- գործում են նման հիմնարկության կամ կազմակերպության անունից և դրա շահերից ելնելով
- կատարում են Ստացողի կենտրոնական (ազգային) բանկի կամ արժութային կարգավորող հիմնադրամի գործառույթները կամ նմանատիպ գործառույթներ:
ՀՈԴՎԱԾ VI. Ներդրումային վարկի ապահովումը
ԲԱԺԻՆ 6.01. Ներդրումային վարկի ապահովումը
ա) Ստացողը պարտավորվում է ապահովել այն, որ նրա ոչ մի արտաքին պարտք գերակայություն չունենա Հիմնադրամի միջոցներից ստացած Ներդրումային վարկի պարտքի նկատմամբ` հատկացման, իրացման և Ստացողի ակտիվենրի վերաբաշխման մասով:
բ) Այն դեպքում, երբ Ստացողի Արտաքին պարտքի որևէ վարկատուի մոտ ծագում է Պահման իրավունք նման պետության որևէ Պետական ակտիվների նկատմամբ, որը նախատեսում է նման վարկատուի պահանջի գերակայող բավարարում Պետական ակտիվների հաշվին Կառավարչի պահանջների համեմատ, ապա եթե Կառավարիչը համաձայն չէ այլ բանի Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնով նախատեսված կարգով, նման Պահման իրավունքը դրա ծագման փաստի ուժով և Կառավարչի և Հիմնադրամի կողմից առանց հավելյալ գանձումների հավասար կերպով և համամասնրորեն ճանաչվում է Վարկի բոլոր վճարումների ապահովում:
ՀՈԴՎԱԾ VII. Չեղարկումը. Կասեցումը. Վաղաժամկետ մարման պահանջը
ԲԱԺԻՆ 7.01. Ստացողի կողմից Ներդրումային վարկի գումարների չեղարկումը
Ստացողն իրավունք ունի, ծանուցելով Կառավարչին, չեղարկել Ներդրումային վարկի ցանկացած չօգտագործված գումար:
Ստացողի կողմից նման ծանուցում ուղարկելու ամսաթիվ է համարվում դրանում նշված Ներդրումային վարկի գումարի չեղարկման ամսաթիվը: Չեղարկումն ուժի մեջ է մտնում Կառավարչի կողմից Ստացողին չեղարկման մասին գրավոր հաստատում ուղարկելու ամսաթվից:
Եթե նշված ծանուցումը Կառավարչի կողմից ստացված է Ստացողի կողմից այն ուղարկելու պահից մեկ օրացուցային ամսվա ընթացքում, դրանում նշված գումարի չեղարկման ամսաթիվ է համարվում Կառավարչի կողմից Ստացողին չեղարկման մասին գրավոր հաստատում ուղարկելու ամսաթիվը:
ԲԱԺԻՆ 7.02.Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ
Ստացողի իրավունքի կասեցում
Այն դեպքում, երբ վրա կհասնի և կշարունակվի ստորև նշված իրադարձություններից մեկը, Կառավարիչն իրավունք ունի Ստացողին ծանուցելով, ամբողջությամբ կամ մասնակի կասեցնել Ներդրումային վարկի միջոցների տրամադրման Ստացողի իրավունքը: Նման կասեցումը կգործի Կառավարչի կողմից Ստացողին ծանուցելու պահից մինչև այն պահը, երբ կվերանան կասեցումն առաջացրած պատճառերը եթե Կառավարիչը չի ծանուցի Ստացողին միջոցների տրամանդրման իրավունքի վերականգնման մասին միչև կասեցման պատճառների վերացումը:
ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սահմանված ժամկետում Ստացողը չի կատարել Վարկի որևէ վճարում ամբողջությամբ կամ մասնակի;
բ) Ստացողը չի կատարել կամ չի ապահովել Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրով, Հիմնադրամի մասին կանոնակարգով, Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրով, ինչպես նաև նրա հետ կնքված Հիմնադրամի միջոցների տրամադրաման մասին ցանկացած Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումը :
գ) Ստացողը չի կատարել Հիմնադրամի մասնակից պետությանը, Կառավարչին կամ ՄՖԿ հասանելիք Հիմնական պարտքի մարման , տոկոսների կամ ցանկացած այլ գումարի վճարում` Ստացողի և Հիմնադրամի մասնակից պետության, Կառավարչի կամ ՄՖԿ միջև կնքված Համաձայնագրով սահմանված ժամկետներում:
դ) Իրավաբանական անձը, որի բաժնետեր կամ մասնակից է հանդիսանում Ստացողը, չի կատարել Հիմնական պարտքի մարման , տոկոսների կամ ցանկացած այլ գումարի վճարումներ`իրավաբանական անձի և Կառավարչի միջև կնքված Համաձայնագրով սահմանված ժամկետներում:
ե) ծագել է արտակարգ իրավիճակ, որը քիչ հավանական է դարձնում այն, որը Ծրագիրը կարող է իրականացվել կամ կողմերից որևէ մեկը կկարողանա կատարել Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
զ) Ստացողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կապակցությամբ ներկայացված ցանկացած տեղեկատվություն կամ հաշվետվություն էականորեն սխալ էին:
է) Տեղի է ունեցել ստորև բերված իրադարձություններից մեկը, վերաբերող Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման տրամադրման պարտավորություններին, որոնք պետք է կատարվեին Ծրագրի իրականացման համար (Համաֆինանսավորում) որևէ կազմակերպության կողմից, բացառությամբ Կառավարչի (Համաֆինանսավորող կազմակերպություն)
- Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված է ժամկետ, որի վրա հասնելու ժամանակ Համաֆինանսավորող կազմակերպության հետ կնքված Համաֆինասավորման տրամադրման մասին Համաձայնագիրը (Համաֆինանսավորման համաձայնագիր) պետք է մտներ ուժի մեջ, սակայն Համաֆինանսավորման մասին համաձայնագիրը չի մտել ուժի մեջ այդ ժամկետում կամ Կառավարչի կողմից Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնով սահմանված կարգով սահմանված ավելի ուշ ժամկետում ;
- Համաֆինանսավորման միջոցների ստացման իրավունքը ամբողջությամբ կամ մասնակի կասեցվել , չեղարկվել կամ դադարեցվել է Համաֆինանսավորող կազմակերպության կողմից Համաֆինանսավորման մասին համաձայանգրի պայմանների համաձայն, եթե նման կասեցումը, չեղարկումը կամ դադարեցումը կապված էին Համաֆինանասավորում ստացողի կողմից Համաֆինանսավորման մասին համաձայանգրով պարտավորությունները չկատարելու հետ:
- Համաֆինանսավորող կազմակերպությունը պահանջ է ներկայացրել Ծրագրի համաֆինանսավորման համար հատկացված միջոցների վաղաջամկետ մարման մասին, եթե նման պահանջը առաջացել է Համաֆինանասավորում ստացողի կողմից Համաֆինասավորման մասին համաձայանգրով պարտավորությունները չկատարելու հետ:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ Ստացողը Կառավարչին ներկայացնում է Կառավարչին բավարարող ապացույցներ այն բանի համար, որ Ծրագրի Համաֆինանսավորման բավարար միջոցներ կարելի է ստանալ այլ աղբյուրներից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի պայմաններով:
ը) Ստացողը առանց Կառավարչի համաձայնության ամբողջությամբ կամ մասնակի վերազիջել է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը;
թ) Ստացողը առանց Կառավարչի համաձայնության վաճառել է, հանձնել է վարձակալության, փոխանցել է, վերազիջել կամ այլ կերպով կատարել է որևէ գույքի, ակտիվների կամ կառույցների օտարում, որոնք ամբողությամբ կամ մասնակի ֆինանասավորվում էին Ներդրումային վարկի միջոցներից այն պայմանով, որ սույն կետի դրույթները չեն տարածվում այն գործառոյթների վրա, որոնք իրականացվում են սովորական գործունեության կարգով և Կառավարչի կարծիքով էական և բացասական ազդեցություն չեն գործադրում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսցած Ստացողի կողմից իր պարտավորությունների կատարման վրա:
ժ) Ստացողն այլևս Հիմնադրամի մասնակից չէ
ի) Տեղի է ունեցել ցանկացած այլ իրադարձություն, նշված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում սույն բաժնի նպատակերի համար:
ԲԱԺԻՆ 7.03. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ
Ստացողի իրավունքի չրեղարկում
Այն դեպքում, երբ վրա կհասնի և կշարունակվի ստորև նշված իրադարձություններից մեկը,Կառավարիչն իրավունք ունի Ստացողին ծանուցելով,կասեցնել Ներդրումային վարկի միջոցների որևէ մասի տրամադրման Ստացողի իրավունքը: Նման ծանուցման ամսաթիվը համարվում է դրանում նշված գումարի չեղարկման ամսաթիվը:
ա) Ներդրումային վարկի միջոցների տրամադրման Ստացողի իրավունքը կասեցվել է Ներդրումային վարկի չօգտավործված որևէ գումարի նկատմամբ ավելի քան երեսուն օր շարունակ;
բ) Կառավարիչը խորհրդակցելով Ստացողի հետ, որոշում է ընդունել այն մասին, որ Ներդրումային վարկի չօգտավործաված որևէ գումար չի պահանջվի Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար:
գ) Կառավարիչը Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա որևէ պայմանագրի կապակցությամբ գալիս է եզարահագնման, որ Ստացողի ներկայացուցիչները պայմանագրով նախատեսված գնումների ընթացքում ներգրավված են եղել կաշառակերության, խարդախության, դավադրության կամ ճնշում գործադրելու մեջ, իսկ Ստացողը չի ձեռնարկել Կառավարչին բավարարող միջոցներ իրավիճակը շտկելու համար: Այս դեպքում Կառավարիչը որոշում է Ներդրումային վարկի միջոցների չեղարկման ենթակա գումարները, ելնելով նման պայմանագրի ծախսերի ծավալից, որը Կառավարչի տեսակետից, ընդունելի կլիներ Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորման համար:
դ) Կառավարիչը գալիս է եզրահանգման, որ Ներդրումային վարկի միջոցներից վճարվող որևէ պայմանագրի գնումները չեն համապատասխանում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում շարադրված կամ նշված ընթացակարգերին: Այս դեպքում Կառավարիչը որոշում է Ներդրումային վարկի միջոցների չեղարկման ենթակա գումարները, ելնելով նման պայմանագրի ծախսերի ծավալից, որը Կառավարչի տեսակետից, ընդունելի կլիներ Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորման համար:
ե) Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի Ամսաթվի վրա հասնելուց հետո մնում է չօգտագործված մնացորդ: Ներդրումային վարկի այդպիսի չօգտագործված մնացորդն ինքնաբերաբար չեղարկվում է վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից՝ առանց Կառավարչի կողմից որևէ ծանուցում ուղարկելու,
զ) Տեղի է ունեցել ցանկացած այլ իրադարձություն, նշված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում սույն բաժնի նպատակերի համար:
ԲԱԺԻՆ 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխություն չեղարկման դեպքում
Եթե Կառավարիչը և Ստացողը չեն պայմանավորվում այլ բանի մասին, ապա չեղարկման հետևանքով Ներդրումային վարկի Հիմնական պարտքի մարման նոր ժամանակացույցի սահմանման դեպքում Ներդրումային վարկի ցանկացած չեղարկված գումար հանվում է Ներդրումային վարկի Հիմնական պարտքի գումարներից` համաչափ մարման ժամկետներին, որոնք վրա են հասնում չեղարկման ամսաթվից հետո: Այդպիսի համաձայնությունը ձևակերպվում է Ստացողի հայտի հիման վրա Կառավարչի կողմից ծանուցում ուղարկելու միջոցով՝ համաձայն Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի և ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման մեջ նշված ամսաթվից:
ԲԱԺԻՆ 7.05. Ներդրումային վարկի Հիմանական պարտքի վաղաժամկետ մարման պանահջի ներկայացում
Կառավարիչն իրավունք ունի, գրավոր ծանուցելով Ստացողին, պահանջել Ներդրումային վարկի Հիմնական պարտքի ամբողջ կամ գումարի մասի վաղաջամկետ մարում Վարկի այլ վճարումների հետ միասին, որոնք ենթակա են վճարման համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կամ Ստանդարտ պայմաններով հետևյալ դեպքերում`
ա) եթե տեղի է ունեցել Ստանդարտ պայմանների 7.02 բաժնում նշված որևէ իրադարձություն և Կառավարչի կողմից Ստացողին ծանուցելու ամսաթվից շարունակվում է 30 (երեսուն ) օր, եթե այլ ժամկետ նշված չէ ծանուցման մեջ:
բ) Տեղի է ունեցել ցանկացած այլ իրադարձություն, նշված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում սույն բաժնի նպատակների համար և այդ իրադարձությունը շարունակվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված ժամանակահատվածի ընթացքում:
Կառավարչի կողմից վաղաժամկետ մարման մասին ծանուցում ստանալուց հետո դրանում նշված Հիմնական պարտքի գումարները և Վարկի այլ վճարումները ենթակա են անհապաղ վճարման Ստացողի կողմից:
ԲԱԺԻՆ 7.06. Տուժանք վարկի Վճարումների մարման կետանցի համար
Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված Հիմնական պարտքի, Տոկոսների, Մարժայի, Ռիսկի հավելավճարի, Պահեստավորման համար միջնորդավճարի, Սկզբնական միանվագ միջնորդավճարի վերադարձման պարտավորության կատարման կետանցի դեպքում, Ստացողը Կառավարչին վճարում է տուժանք մարման հետաձգման համար Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված չափով, որը հաշվեգրվում է ժամկետանց պարտքի ամբողջ գումարի վրա ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար: Տուժանքը հաշվեգրվում է այն ամսաթվից հետո, երբ նման վճարումը պետք է կատարվեր, մինչև Կառավարչի հաշվին ժամկետանց պարտքի գումարի հաշվեգրման օրը:
ԲԱԺԻՆ 7.07. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը Չեղարկումից, կասեցումից կամ վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնելուց հետո
Չնայաց սույն հոդվածին համաձայն ցանկացած չեղարկմանը, կասեցմանը կամ վաղաժամկետ վճարման պահանջի ներկայացմանը, Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի բոլոր դրույթները շարունակում են գործել ամբողջ ծավալով, եթե Ստանդարտ պայմաններով կամ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ բան նախաեսված չէ:
ՀՈԴՎԱԾ VIII. Պարտավորությունների հարկադիր կատարում: Արբիտրաժ
ԲԱԺԻՆ 8.01. Պարտավորությունների հարկադիր կատարման հնարավորություն
ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված Ստացողի իրավունքներն ու պարտականություններն ունեն իրավաբանական ուժ և ապահովված են հարկադիր կատարման հնարավորությամբ` Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի, Ստանդարտ պայմանների և Հիմնադրամի այլ փաստաթղթերի դրույթների համաձայն, անկախ Ստացողի Օրենսդրության որևէ դրույթներից:
բ) Ստացողն իրավունք չունի պնդել, որ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի և Ստանդարտ պայմանների որևէ դրույթ չունի իրավաբանական ուժ կամ ենթակա չէ հարկադիր կատարման` Ստացողի Օրենսդրության որևէ դրույթի, Հիմնադրամի փաստաթղթերի կամ Կառավարչի փաստաթղթերի համաձայն:
գ) Սույնով Ստացողը հաստատում և հավաստիացնում է Կառավարչին այն մասին, որ նրա մոտ և նրա գույքի նկատմամբ բացակայում է դատական անձեռնմխելիությունը, հայցի ապահովման միջոցների նկատմամբ անձեռնմխելիությունը, որոշման կամ հրամանի հարկադիր կատարման նկատմամբ անձեռնմխելիությունը և սույնով Ստացողը հրաժարվում է իր և իր գույքի նկատմաբ ցանկացած անձեռնմխելիությունից, որը նա կարող է ձեռք բերել, լինի դա պետական կամ այլ անձեռնմխելիություն, ներառյալ ցանկացած տրիբունալի նկատմամբ անձեռնմխելիությունը, ինչպես նաև իր գույքի անձեռնմխելիությունը նախնական ապահովման միջոցերից կամ այլ ապահովման միջոցներից կամ դատական որոշման կատարումից;
դ) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում և Ստանդարտ պայմաններում պարունակվող ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հրաժարական, ուրացում կամ փոփոխություն անձեռնմխելիությունների, առավելությունների, արտոնությունների կամ պատասխանատվությունից ազատելու նկատմամբ, նախատեսված Կառավարչի գործունեությունը կարգավորող միջազգային պայմանագրերով, այլ կիրառելի միջազգային պայմանագրերով և իրավունքով:
ե) Կառավարչի դեմ Հայցերը և գործերը կարող են հարուցվել միայն Կառավարչի կողմից անձեռնմխելիությունից, առավելություններից, արտոնություններից հրաժարվելուց հետո, որը կատարվել է Կառավարչի կողմից այն աստիճանով և այն պայմաններով, որոնք, նրա կարծիքով համապատասխանում են Կառավարչի շահերին: Անձեռնմխելիությունից, առավելություններից, արտոնություններից (դրանց մի մասից) նման հրաժարականը պետք է կատարվի Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագով նախատեսված կարգով:
ԲԱԺԻՆ 8.02. Իրավունքների իրականացման հետաձգում
Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Կողմերին հասանելի որևէ իրավունքի, իրավասության կամ իրավական պաշտպանության միջոցի իրականացման հետաձգում կամ չիրականացում, ցանկացած պարտավորությունները չկատարելու դեպքում, չի նվազեցնում նման իրավունքները, իրավասությունները կամ իրավական պաշտպանության միջոցները և չի համարվում դրանցից հարաժարական կամ պարտավորությունները չկատարելու հետ լուռ համաձայնություն:
Նման կողմի ոչ մի գործողություն կամ անգործություն պարտավորությունների չկատարման նկատմամբ չի դիպչում և չի նվազեցնում ոչ մի իրավունք, իրավասություն կամ իրավական պաշտպանության միջոցներ ցանկացած այլ կամ հաջորդող պարտավորության չկատարման նկատմամբ:
ԲԱԺԻՆ 8.03. Արբիտրաժ
ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կողմերի միջև ծագած ցանկացած տարաձայնություն կամ կողմերից որևէ մեկի ցանկացած առարկություն մյուս կողմի հանդեպ, որը ծագել է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կապակցությամբ և չի կարգավորվել Կողմերի միջև պայմանավորվածությամբ ծագման պահից վեց ամսից ոչ պակաս ժամկետում, փոխանցվում է վեճի ցանկացած կողմին` Հիմնադրամի Խորհրդի կողմից լուծման համար:
բ) այն դեպքում , երբ վեճը չի լուծվել Հիմնադրամի Խորհրդի կողմից սույն բաժնի ա) կետով նախատեսված կարգով, վեճի ցանկացած կողմ կարող է փոխանցել վեճը միջնորդ դատարանի քննությանը, որը կազմված է երեք միջնորդ դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Հիմնադրամի Խորհրդի կողմից, մյուսը Ստացողի, իսկ երրորդը նշանակված միջնորդ դատավորների համաձայնեցմամբ, կամ եթե դատավորները իրենց նշանակման պահից վեց ամսվա ընթացքում համաձայնության չգան` Միավորված Ազգերի Կազմակերպության Միջազգային Դատարանի Նախագահի կողմից: Երրորդ միջնորդ դատավորի ընտրության ժամանակ նշանակված դատավորները առաջնորդվում են այն կանոնով, որ նա չի կարող լինել վիճող կողմի պետության քաղաքացի կամ վիճող կողմի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:
գ) Վեճի քննության ժամանակ միջնորդ դատավորներն առաջնորդվում են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ Արբիտրաժային կանոնակարգով: Արբիտրաժային քննության լեզուն ռուսերենն է: Արբիտրաժային քննության վայրը` Մոսկվա քաղաքն է:
դ) Չնայած ՅՈՒՆՍԻՏՐԱԼ Արբիտրաժային կանոնակարգի դրույթներին, արբիտրաժային դատարանն իրավասու չէ Կառավարչի հանդեպ ձեռնարկել պաշտպանության ժամանակավոր միջոցներ կամ հայցի ապահովման միջոցներ միչև արբիտրաժային որոշում կայացնելը, և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի Կողմերից ոչ ոք չի կարող դիմել որևէ դատական ատյան Կառավարչի հանդեպ պաշտպանության ժամանակավոր միջոցներ կամ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ միչև արբիտրաժային որոշում կայացնելը:
ե) Արբիտրաժային դատարանն իրավասու է քննել և ցանկացած վարությում, սահմանումում կամ արբիտրաժային որոշման մեջ ներառել ցանակած վեճ կամ տարաձայնություն, պատշաճ կեպով Կառավարչի կամ Ստացողի կողմից հանձնված նրա քննությանը, այն չափով, որով վեճը կամ տարաձայնությունը ծագել են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրից: Ընդ որում, հաշվի առնելով սույն կետը, արբիտրաժային վարությում չեն ներառվում ոչ մի կողմեր և այն չի միավորվում այլ կողմերի մասնակցությամբ:
զ) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար կիրառելի իրավունք է հանդիսանում միջազգային հանրային իրավունքը, որի աղբյուրներն են հանդիսանում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար՝
- Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագիրը, հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագիրը, Կառավարչի հիմնադրման մասին Համաձայնագիրը, Ստացողի տարածքում Կառավարչի գտնվելու պայմանների մասին Համաձայնագիրը (եթե կիրառելի է), ինչպես նաև ցանկացած այլ համաձայնագրեր և պայմանագրեր, որոնք Կողմերի համար ստեղծում են փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ;
- ցանկացած միզազգային կոնվենցիաների և պայմանագրերի դրույթները, որոնք պարտադիր ուժ ունեն Կառավարչի համար, ճանաչված որպես սովորութային իրավունքի համակարգված պարտադիր նորմեր, համապատասխան կարգով կիրառվող պետությունների և ՄՖԿ նկատմամբ, կամ հաստատված որպես նման նորմեր:
- միջազգային սովորույթների այլ ձևեր, ներառյալ պետությունների և ՄՖԿ փորձը, որն ունի իրավաբանական պարտավորությունների ստեղծման համար անհրաժեշտ բազմանշանակություն, հաջորդականություն և շարունակելիություն;
- իրավունքի ընդհանուր կիրառելի սկզբունքները:
Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով լրացուցիչ կարող են սահմանվել կիրառելի իրավունքի այլ աղբյուրներ:
է) Համաձայնագրով դատարանի որոշման հարկադիր կատարման մասով կիրառելի իրավունք է հանդիսանում Միջազգային հանրային իրավունքը և Ստացողի օրենսդրությունը՝ դրան չհակասող մասով:
ը) Միջնորդ դատավորները որոշումն ընդունում են ձայերի մեծամասնությամբ և նրանց կողմից ընդունված որոշումը վերջնական է և պարտադիր վեճի կողմերի համար:
թ) Եթե Միջնորդ դատավորների որոշումը չի կատավում այն վեճի կողմերին հանձնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, վեճի յուրաքանչյուր կողմ իրավունք ունի՝
- դիմել դատական որոշման համար կամ երկրորդ կողմի նկատմամբ հարուցել վարույթ` որոշման հարկադիր կատարման նպատակով՝ նման ընդդատություն ունեցող ցանկացած դատարանում;
- հարկադիր կատարել այդ որոշումը դատական հրամանով;
- երկրորդ մասնակցի հանդեպ կիրառել իրավական պաշտպանության այլ ընդունելի միջոցներ՝ արբիտրաժային որոշման և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի դրույթների հարկադիր կատարման նպատակով:
ժ) Սույն բաժնի համաձայն կայացրած ցանկացած որոշման հարկադիր կատարման նպատակով որը վարույթի կապակցությամբ ցանկացած ծանուցումների կամ դատական որոշումների հանձնումը պետք է իրականացվի Ստանդարտ պայմանների 10.01 բաժնի համաձայն: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի Կողմերը հրաժարվում են նման ծանուցման կամ դատական որոշման հանձնման այլ եղանակներից:
ՀՈԴՎԱԾ IX. Ուժի մետ մտնելը: Գործողության դադարեցումը
ԲԱԺԻՆ 9.01. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Կառավարչի պարտավորությունների ուժի մեջ մտնելու պայմանները
Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ Կառավարիչը ստանում է իր համար բավարար ապացույցներ հետևյալ պայամնների կատարման մասին՝
ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը
- պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր իրավասու մարմինների կողմից վերջինիս օրենսդրությամբ սահմանված կարգով;
- Ստացողի անունից ստորագրված է պատշաճ ձևակեպված իրավասություններ ունեցող անձի կողմից;
- իրենից ներկայացնում է Ստացողի վավերական և իրավաբանական ուժ ունեցող պարտավորություն, որը ենթակա է կատարման Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
բ) Կատարված են ցանկացած այլ պայմաններ, վերապահված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սույն բաժնի նպատակների համար:
Ի հաստատումն ուժի մեջ մտնելու պայմանների կատարման, Կառավարչին պետք է ներկայացվի իրավաբանի եզրակացություն, որն ընդունելի է վերջինիս համար կամ հանաձայնեցված է նրա հետ, Կառավարչին բավարարող իրավասու մարմնի եզրակացություն, որը հաստատում է որ՝
- Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և իրավաբանորեն պարտադիր է նրա համար սույն համաձայնագրի պայմանների համաձայն:
- Կատարված են ցանկացած այլ պայմաններ, վերապահված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սույն բաժնի նպատակների համար:
ԲԱԺԻՆ 9.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Կառավարչի պարտավորությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը
ա) բացառությամբ Ստացողի և Կառավարչի միջև այլ պայմանավորվածությունների, Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում այն օրը, երբ Կառավարիչը ծանուցում է Ստացողին այն մասին, որ նա ընդունել է Ստանդարտ պայմանների 9.01 բաժնի համաձայն անհրաժեշտ ապացույցները (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու ամսաթիվ):
բ) Եթե մինչև Ուժի մեջ մտնելու ամսաթիվը տեղի է ունեցել իրադարձություն, որի հիման վրա Կառավարիչը կարող է կասեցնել Ներդրումային վարկի միջոցների տրամանդրման Ստացողի իրավունքը, եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրն ուժի մեջ լիներ, Կառավարիչն իրավունք ունի հետաձգել սույն բաժնի ա) կետում նշված ծանուցման ուղարկումը մինչ այն պահը, երբ կդադարեն նման իրադարձությունները կամ իրավիճակը:
ԲԱԺԻՆ 9.03. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը ուժի մեջ չմտնելու պատճարով
Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում Կողմերի բոլոր պարտավորությունների գործողությունը դադարեցվում է, եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել՝ սույն բաժնի նպատակների համար Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սահմանված ժամկետում (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ), բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչը, քննելով հետաձգման պատճառները, սահմանում է Ուժի մեջ մտնելու ավելի ուշ վերջնաժամկետ: Կառավարիչը անհապաղ ծանուցում է Ստացողին Ուժի մեջ մտնելու ավելի ուշ վերջնաժամկետի մասին՝ Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի համաձայն:
ԲԱԺԻՆ 9.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը
Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում Կողմերի բոլոր պարտավորությունների գործողությունը անհապաղ դադարեցվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված Հիմնական պարտքի և Վարկի բոլոր վճարումներց հետո:
ՀՈԴՎԱԾ X. Այլ դրույթներ
ԲԱԺԻՆ 10.01. Ծանուցումներ և հարցումներ
Ցանկացած ծանուցում կամ հարցում, որոնք պետք է կամ կարող են ուղարկվել Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի համաձայն կամ դրա կապակցությամբ, ձևակերպվում են գրավոր: Նման ծանուցումը կամ հարցումը համարվում են պատշաճ կերպով ուղարկված, եթե դրանք առաքված են փոստատարի կողմից կամ փոստով, տելեքսով կամ ֆաքսով, (կամ եթե դա թույլատվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, կապի էլեկտրոնային միջոցների օգնությամբ), մյուս կողմին, որին դրանք պետք է կամ կարող են ուղարկվել տվյալ կողմի հասցեով, որը նշված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում, կամ այլ հասցեով, որի մասին այդ կողմը հայտնել է ծանուցում ուղարկող կամ հարցում կատարող կողմին: Առաքումը ֆաքսով նույնպես հաստատվում է փոստային առաքմամբ:
ԲԱԺԻՆ 10.02. Գործողություններ Ստացողի անունից
ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում Ստացողի կողմից նշանակված ներկայացուցիչը կամ ցանկացած այլ անձ, տվյալ ներկայացուցչի կողմից նշված նպատակներով պատշաճ կերպով գրավոր ձևով լիազորված, կարող է կատարել ցանկացած գործողություններ, որոնց կատարումն անհրաժեշտ է կամ թույլատրված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրին համապատասխան և ձևակերպել ցանկացած փաստաթղթեր, որոնց ձևակերպումն անհրաժեշտ է կամ թույլատրված է նման Համաձայնագրով Ստացողի անունից:
բ) Ստոացողի կողմից նշանակված նեկայացուցիչը կամ ներկայացուցչի կողմից լիազորված անձը կարող է Ստացողի անունից համաձայնեցնել Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ցանկացած փոփոխություն, գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ձևակերպված է Ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, այն պայմանով, որ նման ներկայացուցչի կարծիքով այդ փոփոխությունը տվյալ պայմաններում հիմնավորված է և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում չի հանգեցնի Ստացողի պարտավորությունների ավելացմանը:
ԲԱԺԻՆ 10.03. Ստացողի նեկայացուցչի իրավասությունների հաստատում
Ստացողը ներկայացնում է Կառավարչին՝
ա) Անձի կամ անձանց իրավասությունների մասին բավարար ապացույցներ, որոնք Ստացողի անունից կատարելու են ցանկացած գործողություններ կամ ձևակերպելու են ցանկացած փաստաթղթեր, որոնց կատարումը կամ ձևակեպումը նա պահաջում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրին համապատասխան, որի կողմ նա հանդիսանում է:
բ) Ստացողի ներկայացուցչի կողմից լիազորված անձանց ստորագրությունների նմուշները՝ Ստանդարտ պայմանների 10.02 բաժնի համաձայն, որոնք հաստատված են Ստացողի լիազորված ներկայացուցչի կողմից:
ԲԱԺԻՆ 10.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ձևակերպումը
ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին յուրաքանչյուր Համաձայնագիր կազմվում է ռուսերեն լեզվով և կարող է ձևակերպվել մի քանի օրինակով, որոնց քանակը նշվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է բնօրինակ:
բ) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են գրավոր տեսքով և ստորագրվում են Կողմերի լիազորված ներկայացուցիչների կողմից, ուժի մեջ են մտնում Համաձայնագրի համար սահմանված կարգով, և ուժի մեջ մտնելուց հետո հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
գ) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները, որոնց կատարումը թույլատրվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի և սույն Ստանդարտ պայմանների համաձայն ծանուցում ուղարկելու միջոցով, կատարվում են միակողմանի և չեն պահանջում մյուս կողմից լիազոր ներկայացուցչի ստորագրություն և ձևակերպում սույն Բաժնի բ) կետի պահանջներին համապատասխան: Այդպիսի փոփոխություններն ու լրացումները հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հավելված №2
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ներդրումային վարկի գումարը՝ |
40 000 000 (քառասուն միլիոն) |
Վարկի արժույթը |
ԱՄՆ դոլար |
Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը |
30 հունիսի 2021 թվական կամ ավելի ուշ ժամկետ, որը Կառավարիչը կարող է սահմանել Ստանդարտ պայմանների 1.03 Բաժնի ե) կետի դրույթների համաձայն |
Ներդրումային վարկի օգտագործման ժամկետը |
20 (քսան) տարուց ոչ ավել, սկսած Ուժի մեջ մտնելու ամսաթվից, ներառյալ այն ժամանակահատվածը, որի ընթացքում չի կատարվում Հիմնական պարտքի մարում (այսուհետ՝ Արտոնյալ ժամանակահատված)՝ Ուժի մեջ մտնելու ամսաթվից 10 (տաս) տարուց ոչ ավել |
Սկզբնական միանվագ միջնորդավճար |
Ներդրումային վարկի գումարից 0,5 (Զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոս Սկզբնական միանվագ միջնորդավճարը վճարվում է Ստանդարտ պայմանների 3.01. Բաժնի ա) կետի համաձայն |
Միջնորդավճար պահեստավորման համար |
չի կիրառվում |
Մարժա |
չի կիրառվում |
Ռիսկի հավելավճար |
չի կիրառվում |
Տոկոսներ |
Դրույքաչափը՝տարեկան 2 (երկու) տոկոս: |
Համաձայնագրի շրջանակներում կիրառվող կանոնները և ընթացակարգերը |
- Եվրասիական տնտեսական ընկերակցույթան Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումների քաղաքականությունը (հաստատված է Հիմնադրամի Խորհրդի որոշմամբ առ 10 հուլիսի 2013թ., արձանագրություն №11) (այսուհետ՝ “Հիմնադրամի գնումների Քաղաքականություն”) |
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
Հավելված №3
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
Հիմնական պարտքի մարման ժամանակացույց
1. Ստացողը պարտավորվում է իրականացնել Հիմնական պարտքի մարումը հետևյալ ժամանակացույցով՝
Հիմնական պարտքի մարման ամսաթիվը |
Հիմնական պարտքի գումարը, որը ենթական է մարման հիմնական պարտքի մարման յուրաքանչյուր Ամսաթվին |
30 դեկտեմբերի 2025 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2026 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2026 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2027 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2027 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2028 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն)ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2028 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2029 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն)ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2029 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2030 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն)ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2030 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2031 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2031 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2032 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2032 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2033 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2033 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2034 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 դեկտեմբերի 2034 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
30 հունիսի 2035 թվականի |
2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար |
2. Սույն Հավելվածի 1 կետում նշված Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը փոփոխվում է Համաձայնագրով նախատեսված դեպքերում և կարգով՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների դրույթները:
3. Կառավարիչը Ստացողին ծանուցում է Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի յուրաքանչյուր փոփոխության մասին, նշելով Համաձայնագրով փոփոխությունների համար նախատեսված հիմքերը և կցելով Հիմնական պարտքի մարման փոփոխված ժամանակացույցը:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
Հավելված №4
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերի տեսակները
Ծախսերի տեսակները |
Մասնաբաժինը ծախսերի ֆինանսավորման ընդհանուր գումարից |
Հատկացված գումարը (ԱՄՆ դոլարով) |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿ | ||
(1) Ծրագրի հետ կապված ապրանքներ, աշխատանքներ, խորհրդատվական ծառայություններ, ուսուցումներ և Գործառնական ծախսեր*՝ համաձայն Համաձայնագրի 7.1 կետի դ) ենթակետում նշված Գնումների պլանի |
100%, բացառությամբ Ստացողի բյուջեից վճարման ենթակա ծախսերի |
40.000.000 (քառասուն միլիոն) |
ՍՏԱՑՈՂԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ | ||
(2) Հարկերի և այլ պարտադիր վճարների վճարում պայմանագրերի և ներդրումային վարկի միջոցներից վճարվող գործառնական ծախսերի գծով |
100% |
ոչ պակաս, քան 10.000.000 (տաս միլիոն) |
(3) Շինարարական աշխատանքների արժեքի համաֆինանսավորում Ծրագրի 3-րդ մասի գծով (Համաձայնագրի Հավելված N 5-ի 2-րդ կետ) |
պայմանագրերի արժեքի 10%-ը, առանց հարկերի | |
Ընդամենը |
50.000.000 (հիսուն միլիոն) |
* Համաձայնագրի նպատակների համար Գործառնական ծախսերի անվան տակ հասկացվում են ԾԻԽ-ի ծախսերը Ծրագրի համակարգման, կառավարման և մոնիթորինգի գծով, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձը, գրասենյակի պահպանումը, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխնիկական սպասարկման ծախսերը, կոմունալ ծախսերը, հաղորդակցական ծախսերը, տեղեկատվական համակարգերի և սարքավորումների պահպանման ծախսերը, շահագործման, թարգմանական, փոստային ծախսերը, գործուղումները, տպագրական ծախսերը, խորհրդատուների ծառայությունների վճարման ծախսերը, Ծրագրի աուդիտի իրականացման ծախսերը և այլ խելամիտ ծախսեր, որոնք անմիջականորեն կապված են Ծրագրի միջոցառումների իրականացման հետ՝ Կառավարչի հետ համաձայնեցված Գործառնական ծախսերի բյուջեին համապատասխան:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
Հավելված №5
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
Ծրագրի նկարագրությունը և իրականացման կարգը
1. Ծրագրի նպատակներն են.
ա) ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացումը,
բ) ոռոգվող հողերի մակերեսի ընլայնումը,
գ) կառավարչական կարողությունների զարգացում և Ջրօգտագործողների միավորորումների (ՋՕՄ) տեխնիկական հագեցվածության բարձրացումը, ՋՕՄ ֆեդերացիաների ստեղծումը:
2. Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
Մաս 1՝ Մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսի
Նախագծում, հեղինակային վերահսկողություն, տեխնիկական վերահսկողություն և 70,4 կմ ընդհանուր երկարությամբ թվով 8 (ութ) ինքնահոս համակարգերի շինարարություն՝
1) Բարձրունի,
2) Արգիչի,
3) Ծիծեռնակաբերդ,
4) Ազատ գետից դեպի Մխչյանի պոմպակայանի I աստիճանի հեռացման ջրանցք,
5) Արտաշատի մայր ջրանցքի 5-րդ բաշխիչ ջրանցք,
6) Նոր Խարբերդ,
7) Նոր Գեղի և Նոր Արտամետ,
8) Պտղնի:
Մաս 2՝ Մայր ջրանցքների և երկրորդ շարքի ջրանցքների վերականգնում
Նախագծում, հեղինակային վերահսկողություն, տեխնիկական վերահսկողություն, շինարարություն և վերականգնում՝
ա) Շուրջ 8,6 կմ թվով 4 մայր ջրանցքների ընդհանուր երկարությունից (Արտաշատի, Արզնի-Շամիրամի, Ստորին Հրազդանի, Կոտայքի),
բ) 54,1 կմ միջտնտեսային ջրանցնքերի ընդհանուր երկարությունից 22 ընտրված ՋՕՄ-ներում:
Մաս 3՝ ՋՕՄ-ների ներտնտեսային բաշխիչ ցանցերի արդիականացում
Նախագծում, հեղինակային վերահսկողություն և շուրջ 277,8 կմ ներտնտեսային ցանցի վերականգնում 27 ընտրված ՋՕՄ-ներում:
Մաս 4՝ Ծրագրի կառավարումը: ՋՕՄ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և ՋՕՄ-ների ֆեդերացիաների ստեղծման պիլոտային ծրագիր
Մաս 4.1. Ծրագրի կառավարումը
ԾԻԽ-ի գործունեության ապահովում:
Մաս 4.2. ՋՕՄ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և ՋՕՄ-ների ֆեդերացիաների ստեղծման պիլոտային ծրագիր
ա) ՋՕՄ-ների և ՋՕՄ-ների ֆեդերացիաների տեխնիկական զինում, այդ թվում՝ էլեկտրականության ծախսի մոնիթորինգի SCADA համակարգի և ջրամղման համակարգերի և խոշոր ջրօգտագործողների համար բաց ջրանցքների համար ավտոմատ ջրաչափ սարքավորումների տեղադրում, պոմպակայանների էլեկտրատեխնիկական համակարգի ճշգրտում, 3 էքսկավատորների և 2 ամբարձիչ կռունկների ձեռքբերում:
բ) Իրավաբանական, ֆինանսական, ինստիտուցիոնալ և այլ խորհրդատվություններ ՋՕՄ-ներին և ՋՕՄ-ների ֆեդերացիաներին
գ) ՋՕՄ-ների անձնակազմի ուսուցում և պատրաստում, ներառյալ ջրի չափման և բաշխման վարպետներին,
դ) տեղեկատվական տեսաֆիլմերի ստեղծում և տարածում,
ե) նոր ոռոգման տեխնոլոգիայի կիրառմամբ (կաթիլային, անձրևային) պիլոտային հատվածի ստեղծում մոտավորապես 400 հա տարածքի վրա Քաղցրաշենի ինքնահոս համակարգի 12 համայնքների տարածքներում:
3. Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ամսաթվի փոփոխությունը կարող է համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի գրավոր դիմումի հիման վրա Կառավարչի կողմից Ստացողին համապատասխան գրավոր ծանուցումը ուղարկելու միջոցով և ուժի մեջ է մտնում նշված ծանուցման ամսաթվից:
4. Ստացողն ապահովում է Ծրագրի իրականացումը և Համաձայնագրի պայմանների կատարումը իր գործադիր իշխանության մարմինների և կազմակերպությունների միջոցով՝ նրանց վրա դնելով Համաձայնագրի պայմանների կատարման պատասխանատվությունը՝ Ստացողի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում՝
4.1 Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեի (կամ դրա իրավահաջորդի) վրա դրվում է Ծրագրի իրականացման ապահովման պատասխանատվությունը՝ Համաձայնագրի պայմանների համաձայն,
4.2 Ծրագրի իրականացման խմբի՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (կամ նրա իրավահաջորդի) վրա է դրվում Ծրագրի իրականացման գծով աշխատանքների ամենօրյա կազմակերպման պատասխանատվությունը, ներառյալ ֆինանսների, գնումների կառավարումը, հաշվարկների վարումը, միջոցների նպատակային օգտագործումը, մոնիտորնինգն ու արդյունավետության գնահատականը, ֆինանսական հաշվետվողականության և Համաձայնագրով նախատեսված Ծրագրի գծով այլ հաշվետվությունների ձևավորումն ու ներկայացումը, արտաքին աուդիտորների ներգրավումը, կիրառվող քաղաքականությունների պահանջների և ընթացակարգերի կատարումը՝ համաձայն Համաձայնագրի N 2 Հավելվածի:
4.3 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (կամ իրավահաջորդի) վրա դրվում է՝
ա) ԾԻԽ-ի անունով Հատուկ հաշվեհամարի բացման և վարման պատասխանատվությունը,
բ) վարկի գծով լիարժեք և ժամանակին վճարումների կատարման, ինչպես նաև Համաձայնագրին համապատասխան Ստացողի բյուջեից Ծրագրի ֆինանսավորման տրամադրման պատասխանատվությունը:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
Հավելված №6
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
Ծրագրի մոնիթորինգ և գնահատում
1. Ծրագրի մոնիթորինգ եվ գնահատում
ա) Ստացողը մշտապես պետք է իրականացնի Ծրագրի կատարման և դրա նպատակների իրականացման մոնիթորինգ և գնահատում համաձայն Սույն հավելվածի 2 կետում նշված մոնիթորինգի ցուցանիշների (այսուհետ՝ “Ծրագրի մոնիթորինգի ցուցանիշներ”)
բ) Ստացողը պետք է նախապատրաստի և ներկայացնի Կառավարչին հաշվետվություններ՝ ամփոփելով Ծրագրի մոնիթորինգի արդյունքները, որոնք գոհացուցիչ կլինեն Կառավարչի համար ձևով և բովանդակությամբ, ներառյալ՝
- Հաշվետվություններ Ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետու ժամանակահատվածի համար և աճողական արդյունքով՝ բացատրելով Ծրագրի միջոցառումների իրականացման փաստացի և ծրագրված ժամկետների միջև տարբերությունները և Ծրագրի արդյունավետ իրականացման և նպատակներին հասնելու ապահովման նպատակով հաջորդող ժամանակահատվածում առաջարկվող միջոցների շարադրմամբ,
- Հաշվետու ժամանակահատվածում և աճողական արդյունքով Ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների արժեքներին հասնելու առաջընթացի մասին հաշվետվություններ Ծրագրի արդյունավետ իրականացման և նպատակներին հասնելու ապահովման նպատակով հաջորդող ժամանակահատվածում առաջարկվող միջոցների շարադրմամբ,
- Ծրագրով Գնումների պլանի կատարման վերաբերյալ հաշվետվություններ աճողական արդյունքով հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ՝ բացատրելով կատարման փաստացի և պլանավորված ամսաթվերի միջև տարբերությունը:
Առաջին այդպիսի հաշվետվությունները պետք է Կառավարչին ներկայացվեն ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող առաջին օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան 30 (երեսուն) օրացուցային օր հետո: Հետագայում նշված հաշվետվությունները պետք է Կառավարչին ներկայացվեն ոչ ուշ, քան Ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտին հաջորդող 30 (երեսուն) օրացուցային օրհետո: Վերջին հաշվետվությունները Կառավարչին պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հասանելիության ժամկետի ավարտի ամսաթվին հաջորդող 30 (երեսուն) օրացուցային օր հետո:
գ) Ստացողը Կառավարչի հետ համատեղ պետք է քննարկի վերոնշյալ (բ) ենթակետում նշված հաշվետվություննեը և հետագայում ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ծրագրի արդյունավետ իրականացման և դրա նպատակներին հասնելու համար՝ հաշվի առնելով վերը նշված հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունները և խորհուրդները, ինչպես նաև տվյալ հարցի շուրջ Կառավարչի կարծիքը:
դ) Ստացողի կողմից վերջնական հաշվետվությունը ներկայացվում է Ստանդարտ պայմանների 4.03 Բաժնի դ) ենթակետի դրույթների համաձայն:
2. Ծրագրի մոնիթորինգի ցուցանիշներ
2.1. Զարգացման խնդիրների ցուցանիշներ.
- Ընտրված ոռոգման համակարգերում էլեկտրաէներգիայի սպառման կրճատում և ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացում,
- Շահագործման և պահպանման ծախսերի կրճատում ընտրված ոռոգման համակարգերում,
- Ոռոգվող հողերի ընդլայնում,
- ՋՕՄ-ների կառավարչական պոտենցիալի զարգացում և տեխնիկական հագեցվածության բարձրացում, ՋՕՄ փորձարարական ֆեդերացիայի ստեղծում:
2.2. Միջանկյալ և վերջնական արդյունքների ցուցանիշներ.
- շահագործումից հանված պոմպակայանների քանակ,
- հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնված հատվածների երկարություն,
- ներտնտեսային ջրանցքների վերականգնված հատվածների երկարություն,
- կատարելագործված ոռոգման համակարգի կողմից սպասարկվող տարածքը,
- զարգացած կառավարչական կարողություններով ՋՕՄ-ներ,
- գործող ՋՕՄ-ներ, որոնք աջակցություն են ստացել իրենց տեխնիկական հագեցվածության բարձրացման հաշվին,
- կատարելագործված ոռոգման համակարգի ծառայություններից օգտվող շահառուներ,
- ՋՕՄ-ների ֆեդերացիայի ստեղծման արդյունքում միավորված ՋՕՄ-ներ,
- ՋՕՄ-ների ուսուցանված անձնակազմ, ներառյալ՝ կանայք,
- անհատական օբյեկտների գծով բնապահպանական և սոցիալական կառավարման նախապատրաստված պլանների քանակ:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
Հավելված №7
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
Գնումների ընթացակարգեր
1. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումները
Ստացողը իրականացնում է ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումները Ներդրումային վարկի միջոցների հաշվին, համաձայն Հիմնադրամի գնումների Քաղաքականության և ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի այն մասով, որը չի հակասում Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը և Գնումների պլանին: Գնումների իրականացման համար Ստացողը կիրառում է ՎԶՄԲ-ի տիպային մրցութային փաստաթղթերը:
Գնումների կիրառելի մեթոդներն են.
1.1. Միջազգային մրցութային սակարկումները: Պետք է Ստացողի կողմից անցկացվեն ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի Բաժին 2-ի դրույթներին համապատասխան՝ հետևյալ պայմանագրերի կնքման նպատակով.
ա) այն ապրանքների գնման նպատակով, որոնց արժեքը, ներառյալ հարկերը, կազմում է ավելի քան 1.000.000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար,
բ) այն աշխատանքների համար, որոնց արժեքը, ներառյալ հարկերը, կազմում է ավելի քան 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար:
1.2. Տեղական մրցութային սակարկումներ: Պետք է Ստացողի կողմից իրականացվեն ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 3.3-3.4՝ «Տեղական մրցութային սակարկումներ» բաժիններին համապատասխան՝ հետևյալ պայմանագրերի կնքման համար.
ա) այն ապրանքների գնման նպատակով, որոնց արժեքը, ներառյալ հարկերը, կազմում է 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարից մինչև 1.000.000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար,
բ) այն աշխատանքների համար, որոնց արժեքը, ներառյալ հարկերը, կազմում է 200.000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարից մինչև 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար:
Ընդ որում, Ստացողը պետք է ապահովի հետևյալ պայմանների ներառումը սակարկումների անցկացման մրցութային փաստաթղթերում.
- Ստացողի պետական ձեռնարկությունները կամ հաստատությունները կարող են սակարկումներին մասնակցել միայն այն դեպքում, եթե կարող են ապացուցել, որ ունեն իրավաբանական և ֆինանսական անկախություն և իրենց գործունեությունն իրականացնում են առևտրային իրավունքի շրջանակներում,
- նախնական որակավորման ընտրության չափորոշիչները պետք է սահմանափակվեն. (ա) համապատասխան աշխատանքի ընդհանուր և հատուկ փորձի առկայությամբ և կոնկրետ ժամանակահատվածում համանման պայմանագրերի ավարտման բավարար փորձով, (բ) ֆինանսական դրությամբ, և (գ) սարքավորումների առկայության, շինարարական կամ արտադրական հզորությունների հետ կապված հնարավորություններով:
- միավորումների (համատեղ ձեռնարկության) մասնակիցները կրում են համերաշխ և անհատական պատասխանատվություն ողջ պայմանագրի իրականացման համար,
- պայմանագրերի հաշվարկային արժեքները չեն հրապարակվում,
- ոչ մի առաջարկ չպետք է մերժվի բացման ժամանակ,
- ոչ մի առաջարկ չպետք է մերժվի միայն գնահատման արժեքի գերազանցման պատճառով: Սակարկումները կարող են չեղյալ համարվել և նոր առաջարկների ներկայացման հրավեր կարող է հայտարարվել միայն եթե պահպանված են ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 2.61-2.64 հոդվածների պահանջները,
- գնահատման բոլոր չափորոշիչները պետք է նշվեն դրամական արժեքով կամ որպես «անցել է-չի անցել» չափորոշիչ,
- պայմանագրի ցանկացած փոփոխություն ենթակա է Կառավարչի նախնական քննարկմանը:
1.3. Գնումները ազատ առևտրում: Պետք է Ստացողի կողմից անցկացվեն ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 3.5՝« Գնումները ազատ առևտրում» Բաժնի դրույթներին համապատասխան՝ հետևյալ պայմանագրերի կնքման համար.
ա) այն ապրանքների գնման նպատակով, որոնց արժեքը, ներառյալ հարկերը, 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարից պակաս է,
բ) այն աշխատանքների համար, որոնց արժեքը, ներառյալ հարկերը, 200.000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարից պակաս է:
2. Խորհրդատվական ծառայությունների գնումներ
Ստացողն իրականացնում է խորհրդատվական ծառայությունների գնումները ներդրումային վարկի միջոցների հաշվին Հիմնադրամի գնումների Քաղաքականության և ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի այն մասով, որը չի հակասում Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը և Գնումների պլանին:
Գնման ընդունելի մեթոդներն են.
2.1. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 2.2-2.35 բաժինների դրույթներին համապատասխան որակի և արժեքի հիմունքով ընտրությունը,
2.2. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 3.2-3.4 բաժինների դրույթներին համապատասխան որակի հիմունքով ընտրությունը,
2.3. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 3.5 բաժնի դրույթներին համապատասխան ֆիքսված բյուջեի պայմաններում ընտրությունը,
2.4. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 3.6 բաժնի դրույթներին համապատասխան նվազագույն արժեքի հիմունքով ընտրությունը,
2.5. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 3.7 բաժնի դրույթներին համապատասխան որակավորման հիմունքով ընտրությունը,
2.6. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 3.8-3.11 բաժինների դրույթներին համապատասխան արտամրցութային ընտրությունը,
2.7. ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 5.2-5.4 բաժինների դրույթներին համապատասխան անհատական խորհրդատուների ընտրությունը:
3. Գնումների մասնակիցներին, որոնք գրացված են Հիմնադրամի Մասնակից Պետություններում Ստացողն ընձեռում է նախապատվություններ համարժեք նրանց, որոնք տրամադրվում են Ստացողի երկրում գրանցված անձանց, համաձայն Հիմնադրամի Գնումների Քաղաքականության ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 2 Բաժնի 2.55 կետի, ինչպես նաև կատարում է Հիմնադրամի միջոցների ստացողների կողմից ստանձնած այլ պարտավորություններ և գործառույթներ՝ Հիմնադրամի Գնումների Քաղաքականությանը համապատասխան:
4. Ծրագրով գնումների իրականացման վերահսկողության նպատակով Կառավարիչն օգտագործում է նախնական քննության ընթացակարգերը այն պայմանագրերի գծով, որոնք համապատասխանում են հետևյալ աղյուսակում ներկայացված չափորոշիչներին.
Ծախսերի տեսակը |
Գնումների մեթոդը |
Ենթակա են նախնական քննարկման |
Ապրանքներ |
Միջազգային մրցութային սակարկումներ |
Բոլոր պայմանագրերը |
Տեղական մրցութային սակարկումներ |
500.000 (հինգ հարյուր հազար)-ԱՄՆ դոլարից ավելի արժեքով բոլոր պայմանագրերը և առաջին երկու պայմանագրերը՝ անկախ իրենց արժեքից | |
Գնումներ ազատ առևտրում |
Առաջին երկու պայմանագրերը՝ անկախ իրենց արժեքից | |
Աշխատանքներ |
Միջազգային մրցութային սակարկումներ |
Բոլոր պայմանագրերը |
Տեղական մրցութային սակարկումներ |
3.000.000 (երեք միլիոն)-ԱՄՆ դոլարից ավելի արժեքով բոլոր պայմանագրերը և առաջին երկու պայմանագրերը՝ անկախ իրենց արժեքից | |
Գնումներ ազատ առևտրում |
Առաջին երկու պայմանագրերը՝ անկախ իրենց արժեքից | |
Խորհրդատվական ծառայություններ |
Որակի հիմունքով ընտրություն; Ֆիքսված բյուջեի պայմաններում ընտրություն, Նվազագույն արժեքով ընտրություն, Խորհրդատուի որակավորման հիմունքով ընտրություն |
300.000 (երեք հարյուր հազար)-ԱՄՆ դոլարից ոչ պակաս պայմանագրերը և առաջին երկու պայմանագրերը՝ անկախ իրենց արժեքից |
Արտամրցութային ընտրություն |
Բոլոր պայմանագրերը | |
Անհատական խորհրդատուների ընտրություն |
ԱՄՆ դոլարից ավելի արժեքով պայմանագրերը |
Պայմանագրերը, որոնց համար նախատեսված չէ նախնական քննարկման ընթացակարգ, ենթակա են հետագա քննարկման անցած ժամանակահատվածի համար գնումների և կնքված պայմանագրերի գծով փաստաթղթային ստուգումների և Հիմնադրամի գնումների Քաղաքականության համաձայն գնումների աուդիտի ընթացքում:
5. Կառավարիչն իրավասու է Հիմնադրամի գնումների Քաղաքականությամբ նախատեսված սանկցիաներ կիրառել Ստացողի կողմից դրանում նշված խախտումներ թույլ տալու պարագայում:
6. Սույն կարգով նախատեսված շեմային արժեքների փոփոխությունը կարող է համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի կողմից գրավոր դիմումի հիման վրա՝ Ստացողին Կառավարչի կողմից գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով, և ուժի մեջ է մտնում նշված ծանուցման ամսաթվից:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
Հավելված №8
Հայաստանի Հանրապետության և
Եվրասիական զարգացման բանկի միջև
Եվրասիական տնտեսական ընկերակցության
հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից
ներդրումային վարկի տրամադրման մասին
2015 թվականի « » _______ -ի Համաձայնագրի
Միջոցների ծախսման ընթացակարգերը
1. Միջոցների ծախսման ընթացակարգերի հարցերում Ստացողը և Կառավարիչը Համաձայնագրին չհակասող մասով կիրառում են հետևյալ փաստաթղթերի ձևերն ու դրույթները.
- Համաշխարհային Բանկի հաճախորդներին միջոցների տրամադրման տեղեկագիր՝ հետագա լրացումներով և փոփոխություններով, մայիս 2006թ. (Disbursement Handbook for World Bank clients, May 2006),
- Նախագծերի իրականացման համար Համաշխարհային Բանկի կողմից միջոցների տրամադրման ուղեցույց առ 1 մայիսի 2006թ. (World Bank Disbursement Guidelines for Projects, dated May 1, 2006):
Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերով նախատեսված սանկցիաները կիրառել, եթե Ստացողի կողմից թույլ են տրվել դրանցում նշված խախտումներ:
Կառավարիչը Ստացողին կարող է ծանուցել տվյալ փաստաթղթերի հետագա արդիական խմբագրությունների կիրառման անհրաժեշտության մասին:
2. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումն իրականացվում է.
- Ներդրումային վարկի միջոցների հաշվին վճարման ենթակա Ստացողի ակնկալվող ծախսերի ավանսավորման մեթոդով՝ Ներդրումային վարկի միջոցները Հատուկ հաշվեհամարին փոխանցելու միջոցով,
- Ներդրումային վարկի միջոցներից վճարման ենթակա պայմանագրերի գծով մատակարարներին ուղղակի վճարումների միջոցով:
3. Ներդրումային վարկի առավելագույն գումարը, որը կարող է լինել Հատուկ հաշվեհամարի վրա, կազմում է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար:
4. Հատուկ հաշվեհամարի համալրումը կատարվում է Կառավարչի կողմից Վարկի արժույթով Միջոցների տրամադրման հայտերի հիման վրա:
5. Որպես Միջոցների տրամադրման հայտի հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է Ստացողի կողմից ներկայացվեն Միջոցների տրամադրման հայտի կազմում Ստանդարտ պայմանների 2.01 բաժնի ա) կետի համաձայն՝ օգտագործվում են.
5.1. Հատուկ հաշվեհամարի համալրման համար Միջոցների տրամադրման հայտերի համար.
ա) միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը, որը հաստատում է Ներդրումային վարկի ավելի վաղ ստացված միջոցների նպատակային օգտագործումը, որը ներառում է.
- միջոցների աղբյուրների և օգտագործման մասին հաշվետվությունը,
- Ծրագրի միջոցառումների գծով միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը,
- Հատուկ հաշվեհամարից քաղվածքը,
- Հատուկ հաշվեհամարի հավասարակշռված բալանսը,
բ) ծախսային ամփոփագիրը (որպես հաստատող փաստաթղուղթ միայն ծախսային ամփոփագրի ներկայացման հնարավորությունը պետք է նախապես համաձայնեցվի Կառավարչի հետ),
գ) առաջնային հաշվարկային փաստաթղթերը, որոնք հաստատում են ընդունելի ծախսերը հետևյալ պայմանագրերի գծով.
- 300.000 ԱՄՆ դոլարից ավելի գումարով ապրանքների ձեռքբերում,
- 2.000.000 ԱՄՆ դոլարից ավելի գումարով աշխատանքների կատարում,
- 100.000 ԱՄՆ դոլարից ավելի գումարով խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- 50.000 ԱՄՆ դոլարից ավելի գումարի չափով անհատական խորհրդատուների ներգրավում:
5.2. Ուղղակի վճարման մեթոդով միջոցների տրամադրման հայտերի համար՝ առաջնային հաշվարկային փաստաթղթերը, որոնք հաստատում են ընդունելի ծախսերը, և այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կարող են հիմնավորված կերպով պահանջվել Կառավարչի կողմից:
6. Միջոցների տրամադրման հայտի նվազագույն գումարը կազմում է 1.000.000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար:
7. Սույն կարգով հաստատված շեմային արժեքների փոփոխությունները կարող են համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի կողմից գրավոր դիմումի հիման վրա՝ Ստացողին Կառավարչի կողմից գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով, և ուժի մեջ է մտնում նշված ծանուցման ամսաթվից:
8. Ստացողը պարտավոր է Կառավարչին վերադարձնել Հատուկ հաշվեհամարի վրա ավանսավորված Ներդրումային վարկի միջոցները, որոնց նպատակային օգտագործումը չի հաստատվել փաստաթղթորեն Ստացողի կողմից սույն Հավելվածի 5.1 կետի պահանջներին համապատասխան հասանելիության ժամկետի ավարտից 4 (չորս) ամսվա ընթացքում:
ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ |
ԿԱՌԱՎԱՐՉԻ |
____________________ ______________________ |
Պանկին Դ. Վ. |
