«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-17 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 82 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի ««Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 82 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 16-րդ, 46-րդ, 66-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
Լ. Ալթունյան
|
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2017 թվականի մարտի 28-ի
N 12-Ն հրամանի |
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-17 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) ուղղված են ուսումնական գործընթացում ընդգրկված սովորողների և անձնակազմի առողջության համար վտանգավոր և վնասակար գործոնների, անբարենպաստ պայմանների ազդեցության կանխարգելմանը և սահմանում են նոր կառուցվող, վերակառուցվող, շահագործվող հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության (այսուհետ` հաստատություն) տեղադրմանը, հողամասի, տարածքի, շենք-շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, հաստատության սենքերի օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, կրթական գործընթացի ռեժիմին, սովորողների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, հաստատության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները:
2. Սույն կանոնների պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:
3. Հաստատություններում սովորողների սննդի կազմակերպումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն հրամանի պահանջների:
4. Հաստատություններում ինֆորմատիկայի կաբինետներին ներկայացվող պահանջները կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 19-Ն հրամանի պահանջների:
5. Հաստատություններում աղմուկի թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանի պահանջների:
6. Հաստատությունների (քոլեջներ, վարժարաններ, կրթահամալիրներ և այլն) կազմում նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) տեղակայման դեպքում վերջիններիս համար ապահովվում է առանձին մուտք և ապահովվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանի:
ԳԼՈՒԽ II. ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ, ՀՈՂԱՄԱՍԻՆ, ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7. Նոր կառուցվող, վերակառուցվող հաստատություններում շենք-շինությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին, սենքերի գործառնական խմբերին, կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային լուծումներին, կահույքի և սարքավորումների տեղադրմանը, բնական և արհեստական լուսավորությանը, ինսոլյացիային, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ջեռուցմանը և օդափոխությանը, սենքերի ներքին հարդարմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով:
8. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետում անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս քան 2 սենք, խոհարարության և կարուձևի ուսուցման համար: Խոհարարության սենքում անհրաժեշտ է նախատեսել տաք և սառը ջրով լվացման ավազան և խոհարարական գույք:
9. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության միջանցքներում (ռեկրեացիաներում) ապահովվում է ջրի հոսքի կառավարմամբ խմելու ջրի ցայտաղբյուր՝ խմելու նպատակով ջրօգտագործման համար:
10. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական սենքերը, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նկարչության, տեխնոլոգիայի կաբինետները, ճաշարանի հիմնական սենքերը, ցնցուղարանները, բժշկի կաբինետն ապահովվում են լվացարաններով՝ սառը և տաք ջրամատակարարմամբ:
11. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների սովորողների սեղանները ունենում են մակերեսի 12-150 թեքություն:
ԳԼՈՒԽ III. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՍԵՆՔԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12. Հանրակրթական հաստատությունների սենքերն օգտագործվում են բացառապես ըստ իրենց գործառնական նշանակության:
13. Ուսումնական դասասենյակները չեն տեղակայվում շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում:
14. Հանդերձարանները տեղակայվում են առաջին հարկում (յուրաքանչյուր դասարանին հատկացվում է առանձին հատված՝ իր կախիչներով) կամ դասասենյակներում՝ ապահովելով սովորողների թվին համապատասխան կախիչներով:
15. Հանդերձարանները (կախիչներ, հանդերձապահարաններ) կարելի է տեղադրել անմիջապես ուսումնական սենյակում, եթե դասարաններում պահպանվում է մեկ սովորողի համար սահմանված՝ 2 մ2 մակերեսի պահանջը:
16. Հաստատության 1-4-րդ դասարանների ուսուցման համար նախատեսված սենքերը տեղակայում են առանձին կառուցահատվածում (հարկերի առանձին թևերում):
17. Հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական կառուցահատվածներում նախատեսվում են մեկական սանհանգույց՝ առանձին տղաների և աղջիկների համար: Լվացարանների վերին եզրի բարձրությունը հատակից պետք է լինի՝ 0,6մ` 1-ից 4-րդ և 0,7մ` 5-12-րդ դասարանի սովորողների համար:
18. Քիմիայի կաբինետն (կամ կաբինետին կից լաբորատորիան) ապահովվում է քարշիչ պահարանով, քիմիական նյութերի պահպանման համար փակ պահարաններով և չհրկիզվող պահարանով:
19. Հաստատության շենքում արհեստանոցները կահավորվում են երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական գույքով ու սարքավորումներով և օգտագործվում են ըստ նշանակության:
20. Հաստատություններում տեղադրվում են 6 չափի սովորողների նստարան (հավելված 1):
21. Մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և արտադասարանական սպորտային պարապմունքների համար:
22. Հաստատության մարզադահլիճում նախատեսվում են մարզական գույքի պահման սենյակ, տղաների և աղջիկների հանդերձարաններ:
23. Հաստատության բուժկետը (բժշկի կաբինետ) մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում համապատասխան կահավորմամբ. շարժական միջնապատով մեկուսացնելով հիվանդի ժամանակավոր մեկուսացման համար բժշկական թախտ կամ մահճակալ և միջամտությունների հատված:
24. Հաստատության բուժկետն (բժշկի կաբինետ) ապահովվում է դաստակային կամ ոտնակային կառավարման լվացարանով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով աղբարկղներով, պահարաններով, բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթներով:
25. Հաստատության բուժկետի (բժշկի կաբինետ) բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետ/կաբինետ տեխնիկական և որակավորման պահանջներով ու պայմաններով:
26. Հաստատության բուժկետում (բժշկի կաբինետ) ապահովվում են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ՝ համաձայն հավելված 2-ի:
27. Հաստատության հարկերում տեղակայվում են աղջիկների և տղաների առնվազն մեկական սանհանգույցներ, որոնց սենքերն ունենում են ամբողջական մակերեսներ, հատակը լինում է սալիկապատ կամ պատվում է ջրանթափանց այլ ծածկով: Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար սանհանգույց:
28. Հաստատության զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:
29. Հաստատության զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:
30. Հաստատության զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ):
31. Հաստատություններն ապահովվում են ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման (կոյուղու) ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին: Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում կեղտաջրերի հեռացումը իրականացվում է համաձայն սույն կանոնների 69-րդ, 70-րդ կետերի:
32. Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր:
33. Հաստատության հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Հաստատության սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:
34. Ուսումնական սենքերում օգտագործվում են սովորողների սեղաններ (մեկտեղանի և երկտեղանի), գծագրական կամ լաբորատոր սեղաններ: Սեղանները տեղադրվում են երեք շարքով, սակայն կարող են տեղադրվել նաև երկու կամ մեկ շարքով՝ կախված դասարանում սովորողների թվից: Խմբակային պարապմունքների դեպքում հնարավոր է դասավորման խմբային տարբերակը: Քառակուսի կամ լայնաձիգ կառուցվածքի ուսումնական սենյակներում նստարանները կարող են տեղադրվել նաև քառաշարք:
35. Սովորողների հասակին համապատասխան կահույքի (սովորողների նստարանների) ընտրության համար կատարվում է դրա գունային մակնշում (հավելված 1): Ուսումնական սենքերում նստարանները տեղադրվում են ըստ դրանց չափսերի՝ փոքրերը գրատախտակին մոտ, մեծերը գրատախտակից հեռու:
36. Լսողության և տեսողության խանգարումներով երեխաներին նստեցնում են առաջին շարքերում, ընդ որում տեսողության ցածր սրությամբ սովորողները պետք է նստեն պատուհանների կողմից առաջին շարքում:
37. Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար եզրային շարքերում նստած երեխաներին փոխում են տեղերով՝ պահպանելով հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցումը:
38. Ուսումնական սենքերի կահավորման ժամանակ պահպանվում են կահույքի և նստարանների կամ սեղանների միջև անցումների հետևյալ չափսերն ու պատերից հեռավորությունը (սանտիմետր).
1) երկտեղանի սեղանների շարքերի միջև՝ առնվազն 60,
2) մեկտեղանի սովորողների սեղանների շարքերի միջև` 50,
3) սեղանների շարքի և արտաքին պատի միջև՝ 70,
4) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև` 100,
5) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև, եթե պատերի տակ շարվում են պահարաններ և/կամ կախիչներ` 140,
6) ցուցադրական սեղանից մինչև սովորողների սեղանները՝ 60,
7) առաջին սովորողների նստարանից մինչև գրատախտակը, ոչ պակաս, քան՝ 240, իսկ քառակուսի կամ լայնաձիգ ուսումնական սենյակներում՝ նստարանների քառաշարք դասավորման դեպքում՝ 300,
8) սովորողների վերջին նստատեղից մինչև գրատախտակն առավելագույն հեռավորությունը 860,
9) աշխատանքային դիրքում գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը հատակից`
ա. 1-ին դասարանների համար՝ 70-75,
բ. 2-4-րդ դասարանների համար՝ 75-80,
գ. 5-12-րդ դասարանների համար՝ 80-90:
39. Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում ապահովվում է դազգահների ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան լուսավորում` լուսակիր պատին զուգահեռ տեղադրմամբ:
40. Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում մեկ դազգահով շարքերի միջև նվազագույն հեռավորությունը 1,0 մետր է, երկու դազգահի դեպքում՝ 1,5 մետր: Դազգահների վրա մամլիչներն ամրացվում են իրարից 0,9 մետր հեռավորության վրա` հաշվարկը կատարվում է առանցքներով:
41. Հաստատության մետաղամշակման դազգահներն ունենում են պաշտպանիչ ցանցեր` 0,65-ից 0,7 մետր բարձրությամբ: Ծակող, սրող և այլ հաստոցները տեղադրվում են հատուկ հիմքերի վրա և կահավորվում են պաշտպանիչ ցանցերով, ապակիներով և տեղային լուսավորմամբ:
42. Հաստատության արհեստանոցում սովորողները բոլոր աշխատանքները կատարում են հատուկ հագուստով (խալաթ, գոգնոց, բերետ, գլխանոց, ձեռնոց): Աչքին վնասվածք հասցնելու վտանգ սպառնացող աշխատանքների դեպքում օգտագործում են պաշտպանիչ ակնոց:
43. Շահագործվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում՝ համապատասխան կահավորմամբ և հոսող սառը և տաք ջրով:
44. Ուսումնական սենքերի պատերի, հատակի, առաստաղի ծածկույթները լինում են ամբողջական և հարթ, առանց խոնավության և բորբոսի հետքերի: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը վերացնում են արձակուրդների ընթացքում կամ անմիջապես: Հատակի և պատերի (1,7 մետր բարձրությամբ) ծածկույթը պետք է հնարավորություն ընձեռի խոնավ մաքրման համար:
ԳԼՈՒԽ IV. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
45. Հաստատություններում ջեռուցումը, օդափոխությունը, օդի լավորակումն ապահովում է սույն սանիտարական կանոնների 47-րդ, 48-րդ և 50-րդ կետերով սահմանված միկրոկլիմայական պայմանները:
46. Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում:
47. Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին:
48. Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,
2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:
49. Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ:
50. Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում:
51. Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:
ԳԼՈՒԽ V. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
52. Ուսումնական սենքերն ապահովվում են բնական լուսավորությամբ: Հաստատության ուսումնական սենքերում անկախ լուսավորման տիպից, սովորողների աշխատանքային տեղերն անհրաժեշտ է դասավորել այնպես, որպեսզի ապահովվի ձախակողմյան բնական լուսավորություն:
53. Վեց մետրից ավել խորություն ունեցող ուսումնական սենքերում, անհրաժեշտ է նախատեսել նաև աջակողմյան արհեստական լուսավորում:
54. Հիմնական լույսի հոսքը սովորողի աշխատանքային տեղի առջևից կամ հետևից արգելվում է:
55. Հաստատությունների սենքերում ապահովվում է բնական և արհեստական լուսավորում՝ սույն կանոնների 62-րդ, 63-րդ կետերում սահմանված նորմերի համաձայն: Ուսումնական սենքերում, միակողմանի կողային բնական լուսավորման դեպքում, բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ-ն) պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս (լուսային խորշերին հակառակ պատից 1մ հեռավորության վրա):
56. Ուսումնական սենքերի և կաբինետների պատուհաններն ապահովվում են արևապաշտպան միջոցներով, այդ թվում՝ վերամբարձ-շրջվող վարագույրներով (շերտավարագույրներով):
57. Հաստատության 1-4-րդ դասարանների համար գրատախտակի համար օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի ներկեր: Մարկերային գրատախտակները 1-4-րդ դասարաններում չեն օգտագործվում, իսկ բարձր դասարաններում օգտագործման դեպքում մարկերի գույնը լինում է կոնտրաստային՝ սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:
58. Ուսումնական սենքերում նախատեսվում է հիմնականում լյումինեսցենտ լուսավորում` լումինեսցենտային լամպերով՝ ապահովված պաշտպանիչ պիտույքակազմով: Թույլատրվում է օգտագործել նաև պաշտպանիչ պիտույքակազմով շիկացման լամպեր:
59. Միևնույն սենքում չեն օգտագործվում շիկացման և լյումինեսցենտ լամպեր միաժամանակ:
60. Ուսումնական սենքերում կիրառվում է ընդհանուր լուսավորման համակարգ: Լյումինեսցենտ լամպերը տեղադրվում են լուսակիր պատին զուգահեռ` արտաքին պատից 1,2 մետր և ներքին պատից 1,5 մետր հեռավորության վրա:
61. Ուսումնական սենքերում լուսավորման նորմատիվ մակարդակը չապահովելու դեպքում գրատախտակը կահավորվում է պաշտպանիչ պիտույքակազմով լուսատու հարմարանքով և լուսավորվում է գրատախտակին հայելային զուգահեռ տեղադրված` 2 լուսամփոփներով:
62. Ուսումնական կաբինետներում, լսարաններում, լաբորատորիաներում լուսավորման մակարդակը համապատասխանում է հետևյալ ցուցանիշներին.
1) աշխատանքային սեղանների վրա՝ (ուսումնական սենքերում և կաբինետներում` բացառությամբ՝ տեխնոլոգիայի և նկարչության կաբինետների, գրադարանում, ուսուցչանոցում) ոչ պակաս քան 300 լյուքս,
2) գրատախտակի վրա՝ 300- 500 լյուքս,
3) տեխնոլոգիայի և նկարչության կաբինետներում՝ ոչ պակաս քան 500 լյուքս,
4) հանդիսությունների և մարզադահլիճում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 200 լյուքս,
5) միջանցքներում՝ ռեկրեացիաներում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 150 լյուքս:
63. Տեխնիկական միջոցներ օգտագործելու ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումը ոչ պակաս քան 300 լյուքս է: Պրոյեկտորների օգտագործման ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումը ոչ պակաս քան 500 լյուքս է:
64. Ուսումնական սենքերում սովորողների սեղանների աշխատանքային մակերեսները պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթներից:
65. Լուսամփոփների անսարք լամպերը ժամանակին փոխվում են: Սովորողները չեն ներգրավվում նշված աշխատանքներին: Փչացած և այրված լյումինեսցենտ լամպերը հավաքվում են և մինչև հանձնումը պահվում երեխաների համար անհասանելի տեղում:
ԳԼՈՒԽ VI. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
66. Հաստատության շենքն ապահովվում է շուրջօրյա խմելու-տնտեսական հոսող ջրով, ջրահեռացման համակարգով: Ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում, առնվազն սանհանգույցների սարքավորումները (լվացարանները, զուգարանակոնքերը) ապահովվում են ջրակուտակիչ տարողություններով՝ մշտական հոսող ջրի ապահովման համար:
67. Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից, այդ թվում՝ հաստատության ջրակուտակիչ տարողություններով կամ հաստատության սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին:
68. Հաստատության սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի աղբյուրի կառույցի համար ապահովվում է սանիտարական պահպանման գոտիներին ներկայացվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրամանի պահանջները:
69. Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում, միայն տեղային մաքրման սարքավորումների առկայության դեպքում, տեղադրվում է կոյուղու ներքին ցանց՝ միացված կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորին կամ կեղտաջրերի տեղային մաքրման սարքավորմանը: Կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորից կեղտաջրերի հեռացումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից՝ հորի 2/3 լցվելուց հետո:
70. Չկոյուղացված գյուղական բնակավայրերի թերկոմպլեկտավորված՝ մինչև 50 սովորող ունեցող հաստատություններում տեղադրվում են ջրանթափանց կեղտաջրերի կուտակման հորով զուգարաններ և լվացարաններ, որոնցից կեղտաջրերի հեռացումը կատարվում է 69-րդ կետում սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ VII. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
71. Դասարանում սովորողների քանակը որոշվում է՝ ելնելով 15-րդ կետով սահմանված մեկ սովորողի համար սահմանված մակերեսի հաշվարկից, ինչպես նաև հաշվի առնելով 38-րդ կետով սահմանված դասասենյակներում կահավորման ու բնական, արհեստական լուսավորման պահանջները:
72. Սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը սահմանվում են համաձայն հավելված 6-ի:
73. Սովորողների ուսումնական պարապմունքների ժամանակ հոգնածության, կեցվածքի, տեսողության խանգարումների կանխարգելման նպատակով դասերի ընթացքում կազմակերպում են ֆիզկուլտ դադարներ և աչքերի համալիր վարժություններ՝ համաձայն Հավելված՝ 4-ի և 5-ի: Ֆիզիկական կուլտուրայով բացօթյա պարապմունքներ իրականացնելու պայմանները բերվում է հավելված 9-ում:
74. Դասերի ժամանակ, համակարգիչների օգտագործման դեպքում, տեսաէկրանային տերմինալներով (այսուհետ՝ ՏԷՏ) պարապմունքների տևողությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 19-Ն հրամանի պահանջներին: ՏԷՏ-ով պարապմունքներից հետո, աշխատանքային տեղում, կատարվում են աչքերի համալիր վարժություններ՝ համաձայն հավելված 5-ի:
75. Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում՝ բացառությամբ Հավելված 7-ի 2-րդ կետով սահմանված առարկաներից, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:
76. Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները՝ համաձայն հավելված 6, 7-ի:
77. Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:
78. Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
79. Սովորողների մոտ կեցվածքի խանգարումների կանխարգելման, ճիշտ աշխատանքային դիրքի ձևավորման միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցի:
ԳԼՈՒԽ VIII. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
80. Բոլոր հաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 70-Ն հրամանի համաձայն:
81. Հաստատության բուժկետում (բժշկի կաբինետում) համաճարակաբանական ցուցումով, առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ կարող են կազմակերպվել կանխարգելիչ պատվաստումներ:
82. Հաստատությունում արձանագրված վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի 10-րդ և 14-րդ կետերի պահանջների: Արձանագրված վարակիչ հիվանդության յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելված 12-ով հաստատված «Վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյան»-ում:
83. Հաստատություններում երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է դպրոցական միջին բուժաշխատողի կողմից՝ համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի հսկողության և պատասխանատվության ներքո: Բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթները օգտագործվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույցի պահանջներին համապատասխան:
84. Հաստատության գործադիր մարմնի ղեկավարը ապահովում է.
1) Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում հաստատությունում ապահովվում է սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում՝ միջին բուժաշխատողի կողմից: Իսկ հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն, բուժքրոջ միջոցով, հաստատության մուտքի մոտ, իրականացվում է երեխաների և ուսուցչական անձնակազմի զննության իրականացումը, սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար: Վերը նշված դեպքերում հայտնաբերված հիվանդ երեխաները և ուսուցչական անձնակազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացվում է երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը՝ երեխային տուն ուղեկցելու համար:
85. Հաստատություններում արձանագրված վարակիչ և մակաբուծային հիվանդությունների դեպքեր արձանագրելիս կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են լիազոր մարմնի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն, մասնավորապես՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանի համաձայն,
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն հրամանի համաձայն,
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 30-Ն հրամանի համաձայն,
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 32-Ն հրամանի համաձայն,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 08-ի N 29-Ն հրամանի համաձայն,
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 31-Ն հրամանի համաձայն,
7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 40-Ն հրամանի համաձայն,
8) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանի համաձայն։
86. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի համաձայն:
87. Հաստատությունում բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը նախամանրէազերծման մշակումը և մանրէազերծումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի համաձայն:
88. Հաստատությունում բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում ներարկիչներից պատահական ծակոցների կանխարգելման ընթացակարգն ապահովվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի համաձայն:
89. Հաստատության աշխատողները ենթարկվում են բժշկական զննումների՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների:
90. Պեդիկուլոզի (ոջլոտության) հայտնաբերման նպատակով՝ բժշկական անձնակազմը տարին 4 անգամ՝ յուրաքանչյուր արձակուրդից հետո բոլոր դասարաններում կատարում է երեխաների զննումներ: Զննման արդյունքները գրանցվում են Հավելված 8-ով տրված «Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան»-ում:
ԳԼՈՒԽ IX. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
91. Հաստատության սենքերում ամեն օր իրականացվում է ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվում է սենքերի հիմնական մաքրում:
92. Ամենօրյա խոնավ մաքրումը ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ, իրականացվում է սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում: Մյուս սենքերում ախտահանումն իրականացվում է համաճարակաբանական ցուցման դեպքում:
93. Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ սենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը (լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն): Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ (գարնանը և աշնանը):
94. Ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը: Մաքրման աշխատանքները կատարվում են այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով՝ կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան:
95. Խոնավ մաքրման և ախտահանման համար օգտագործվող մաքրման պարագաները (խոզանակներ, լաթեր, դույլեր, սինթետիկ թելերով ավելներ և այլն) մակնշվում են՝ հստակ տարանջատելով զուգարանների, միջանցքների և դասասենյակների մաքրման համար օգտագործվող պարագաները:
96. Մաքրման գույքը և ախտահանիչ լուծույթները պահվում են առանձին սենքում կամ պահարանում՝ միմյանցից մեկուսացված: Մաքրման պարագաներն ախտահանում են աշխատանքային օրվա վերջում՝ ախտահանիչ նյութերով՝ համաձայն դրանց կից կիրառման հրահանգի պահանջների:
97. Զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում: Հաստատության շենքի տեղակայման, այդ թվում՝ կենցաղային աղբի կուտակման տարողության (կոնտեյների) տեղադրման տարածքը մաքրում են ամեն օր՝ ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոններ և նորմեր Հավելվածի 16-րդ կետի համաձայն:
98. Կոնտեյները տեղադրվում է ջրանթափանց, բարեկարգ մակերեսով տարածքում՝ հաստատության շենքից ոչ պակաս, քան 15մ հեռավորության վրա: Կոնտեյները ունենում է կափարիչ և մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:
99. Հաստատությունում ախտահանման, միջատասպան և կրծողասպան աշխատանքները կազմակերպվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» թիվ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների:
Հավելված 1
Կահույքի չափսերը և մակնշումը ըստ «Սովորողների սեղաններ» և «Սովորողների աթոռներ»
Կահույքի համարն՝ ըստ 11015-93, 11016-93 ԳՕՍՏ-երի |
Հասակի խումբը (մմ) |
Սեղանի բացվող մասի եզրի բարձրությունը հատակից, ըստ ԳՕՍՏ 11015-93 (մմ) |
Մակնիշի գույնը |
Նստատեղի առջևի եզրի բարձրությունը հատակից, ԳՕՍՏ 11016-93 (մմ) |
1 |
1000-1150 |
460 |
Նարնջագույն |
260 |
2 |
1150-1300 |
520 |
Մանուշա-կագույն |
300 |
3 |
1300-1450 |
580 |
Դեղին |
340 |
4 |
1450-1600 |
640 |
Կարմիր |
380 |
5 |
1600-1750 |
700 |
Կանաչ |
420 |
6 |
1750-ից բարձր |
760 |
Երկնագույն |
460 |
Հավելված 2
Ց Ա Ն Կ
Հանրակրթական ուսումնական հաստատության բուժկետ (բժշկի կաբինետի) անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների
1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ)
2. Կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն)
3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ)
4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն)
5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ)
6. Կատվախոտի հանուկ
7. Կատվախոտի ոգեթուրմ
8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3 %
9. Սպիրտ բժշկական 70 %
10. Յոդի ոգեթուրմ 5 %
11. Անուշադրի սպիրտ 10 %
12. Խոնավածուծ սպեղանի
13. Վիրակապ ոչ ստերիլ
14. Վիրակապ ստերիլ
15. Բամբակ
16. Ռետինե սեղմակ
17. Ներարկիչ (2 մլ, 3 մլ)
Հավելված 3
Ուսումնական սենքերի միջանցիկ օդափոխության տևողությունը՝ կախված արտաքին ջերմաստիճանից
Արտաքին ջերմաստիճանը, 0C |
Սենքերի օդափոխության տևողությունը, րոպե |
Փոքր դասամիջոցներին |
Մեծ դասամիջոցներին և հերթափոխերի միջև |
10 – 6 |
4 - 10 |
25 – 35 |
5 – 0 |
3 - 7 |
20 – 30 |
0 – (-5) |
2 - 5 |
15 – 25 |
(-5) – (-10) |
1 - 3 |
10 – 15 |
(-10) – ցածր |
1 – 1,5 |
5 – 10 |
Հավելված 4
Ֆիզկուլտ դադարների վարժությունների համալիր (այսուհետ՝ ՖԴ)
Ուսումնական պարապմունքները, սովորողների առանձին օրգանների, օրգան համակարգերի և ամբողջ օրգանիզմի վրա առաջացնում են հոգեբանական, ստատիկ և դինամիկ ծանրաբեռնվածություն, ուստի անհրաժեշտ է դասերի ժամանակ կազմակերպել ֆիզկուլտ դադարներ՝ տեղային հոգնածությունն անցկացնելու համար, ինչպես նաև ընդհանուր ազդեցության ֆիզկուլտ դադարներ:
Գլխուղեղային արյան շրջանառության բարելավման ՖԴ
1. Ելման դրություն (ե.դ.) - աթոռին նստած: 1-2 - գլուխը տանել ետ և սահուն կերպով թեքել ետ, 3-4 - գլուխը թեքել առաջ, ուսերը չբարձրացնել: Կրկնել 4-6 անգամ: Դանդաղ տեմպով:
2. Ե.Դ. - նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - գլուխը շրջել դեպի աջ, 2 - ե.դ., 3 - գլուխը շրջել դեպի ձախ, 4 - ե.դ.: Կրկնել 6-8 անգամ: Դանդաղ տեմպով:
3. Ե.Դ. - կանգնած կամ նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - ձախ ձեռքը թափով տանել աջ ուսի վրայով, գլուխը թեքել դեպի ձախ: 2 - ե.դ., 3-4 - նույնը աջ ձեռքով: Կրկնել 6-8 անգամ: Դանդաղ տեմպով:
Ուսագոտու և ձեռքերի հոգնածությունը հանելու ՖԴ
1. Ե.Դ. - կանգնած կամ նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - աջ ձեռքը առաջ, ձախը վերև, 2 - փոխել ձեռքերի դիրքը: Կրկնել 3-4 անգամ, այնուհետև ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և թափահարել դաստակներով, գլուխը խոնարհել առաջ: Միջին տեմպով:
2. Ե.Դ. - կանգնած կամ նստած, դաստակը ետևի մասով գոտկատեղի վրա: 1-2 արմունկները առաջ, գլուխը խոնարհել առաջ: 3-4 - արմունկները ետ, ճկվել: Կրկնել 6-8 անգամ, այնուհետև ձեռքերը իջեցնել ներքև և թափահարել թուլացնելով: Դանդաղ տեմպով:
3. Ե.Դ. - նստած, ձեռքերը վեր: 1 - դաստակները սեղմել բռունցքի մեջ: 2 - սեղմված բռունցքը բացել: Կրկնել 6-8 անգամ, այնուհետև ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Միջին տեմպով:
Իրանի հոգնածությունը հանելու ՖԴ
1. Ե.Դ. - դիրքը ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևը: 1 - կոնքը կտրուկ պտտել աջ: 2 - կոնքը կտրուկ պտտել ձախ: Պտույտների ժամանակ ուսագոտին պահպանել անշարժ դիրքում: Կրկնել 6-8 անգամ: Միջին տեմպով:
2. Ե.Դ. - դիրքը ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևը: 1-5 - կոնքով շրջանաձև շարժումներ մի կողմի վրա: 4-6 - նույնը մյուս կողմի վրա: 7-8 - ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Կրկնել 4-6 անգամ: Միջին տեմպով:
3. Ե.Դ. - դիրքը ոտքերը զատ: 1-2 - թեքվել առաջ, աջ ձեռքը սահեցնել ոտքի ուղղությամբ ներքև, ձախը՝ ծալելով մարնի ուղղությամբ բարձրացնել վեր: Կրկնել 6-8 անգամ: Միջին տեմպով:
Ընդհանուր ազդեցության վարժությունները, դրանք օրգանիզմի տարբեր մկանային խմբերի համար նախատեսված վարժություններ են, հաշվի առնելով աշխատանքի ընթացքում դրանց լարվածությունը:
Առաջին աստիճանի սովորողների համար տառերի գրավոր ուսուցման դասերի ժամանակ ՖԴ վարժությունների համալիր.
1. Ուղեղի արյան շրջանառության բարելավման վարժություններ: Ե.Դ. - նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - գլուխը պտտել աջ, 2 - ե. դ., 3 - գլուխը շրջել ձախ, 4 - ե. դ., 5 - գլուխը սահուն թեքել ետ, 6 - ե. դ., 7 - գլուխը խոնարհել առաջ: Կրկնել 4-6 անգամ: Դանդաղ տեմպով:
2. Դաստակի մանր մկանների հոգնածությունը հանող վարժություններ: Ե.Դ. - նստած ձեռքերը բարձրացնել վեր: 1 - դաստակը սեղմել բռունցքի մեջ, 2 - դաստակը բացել: Կրկնել 6-8 անգամ, հետո ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Միջին տեմպով:
3. Իրանի մկանների հոգնածությունը հանող վարժություններ: Ե.Դ. - ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևում: 1 - կոնքը կտրուկ շրջել դեպի աջ: 2 - կոնքը կտրուկ շրջել ձախ: Շրջումների ժամանակ ուսագոտին պահել անշարժ վիճակում: Կրկնել 4-6 անգամ: Միջին տեմպով:
4. Ուշադրության կենտրոնացման վարժություններ: Ե.Դ. - կանգնած, ձեռքերը մարմնի երկայնքով: 1 - աջ ձեռքը գոտկատեղին, 2 - ձախ ձեռքը գոտկատեղին, 3 - աջ ձեռքը դնել ուսի վրա, 4 - ձախ դնել ուսի վրա, 5 - աջ ձեռքը վեր, 6 - ձախ ձեռքը վեր, 7-8 ձեռքերով ծափ տալ գլխավերևում, 9 - ձախ ձեռքը իջեցնել ուսի վրա, 10 - աջ ձեռքը իջեցնել ուսի վրա, 11 - ձախ ձեռքը գոտկատեղին, 12 - աջ ձեռքը գոտկատեղին, 13-14 - ձեռքերով ծափ տալ կոնքերին: Կրկնել 4-6 անգամ: Տեմպը - 1-ին անգամ դանդաղ, 2-3-րդ անգամ - միջին, 4-5-րդ անգամ - արագ, 6-րդ անգամ - դանդաղ:
Հավելված 5
Աչքերի համալիր վարժություններ
1. Արագ թարթել, փակել աչքերը և նստել հանգիստ, դանդաղ հաշվել մինչև 5-ը: Կրկնել 4-5 անգամ:
2. Աչքերը ուժեղ փակել (հաշվել մինչև 3-ը, բացել աչքերը և նայել հեռուն, հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
3. Աջ ձեռքը ձգել առաջ: Առանց գլուխը շարժելու, աչքերով հետևել ցուցամատի դանդաղ շարժմանը աջ և ձախ, վերև և ներքև: Կրկնել 4-5 անգամ:
4. 1-4 հաշվով նայել ձգված ձեռքի ցուցամատին, հետո 1-6 հաշվով հայացքն ուղղել հեռուն: Կրկնել 4-5 անգամ:
5. Միջին տեմպով աչքերով կատարել 3-4 շրջանաձև շարժումներ դեպի աջ, նույնքան՝ դեպի ձախ: Թուլացնել աչքի մկանները, 1-6 հաշվով նայել դեպի հեռուն: Կրկնել 1-2 անգամ:
Հավելված 6
Սովորողների օրական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը
Դասարաններ |
Օրական թույլատրելի առավելագույն թույլատրելի ուսումնական ծանրաբեռնվածության նորմեր |
1 |
Օրական ոչ ավելի, քան 4 դաս, շաբաթը 1 անգամ 5 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին |
2-4 |
Օրական ոչ ավելի, քան 5 դաս, շաբաթը 1 անգամ 6 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին |
5-6 |
Օրական ոչ ավելի, քան 6 դաս |
7-12 |
Օրական ոչ ավելի, քան 7 դաս |
Սովորողների շաբաթական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը
Դասարաններ |
Շաբաթական առավելագույն թույլատրելի ուսումնական ծանրաբեռնվածության նորմեր (ակադեմիական ժամեր) |
|
6-օրյա ուսումնական
շաբաթ |
5-օրյա ուսումնական
շաբաթ |
1 |
22 |
20 |
2-4 |
25 |
22 |
5 |
31 |
28 |
6 |
32 |
29 |
7 |
34 |
31 |
8-9 |
35 |
32 |
10-12 |
36 |
33 |
Հավելված 7
Դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
1. Դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, ինչպես նաև օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը՝ բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, ինչի շնորհիվ ստեղծվում է սովորողների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն:
2. Կրկնակի դասաժամերը թույլատրվում են միայն լաբորատոր և ստուգողական աշխատանքների, տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակման պարապմունքների (ձմռանը) անցկացման ժամանակ:
3. Դասաժամերի կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներն են.
1) պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով,
2) ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին:
4. Այդ պահանջներին համապատասխան դասը պայմանականորեն կիսվում է երեք մասի՝ ներածական, հիմնական և ավարտական:
1) Ներածական մասը ուսուցիչն օգտագործում է դասահարցման և կազմակերպչական միջոցառումների համար, հիմնականը՝ նոր դասի, նյութի շարադրման համար, ավարտականը՝ վարժեցման, վերարտադրման համար,
2) 1-ին դասարանի սովորողների համար առավել բարդ առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ դասաժամին, 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին, իսկ 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին՝ սովորողների ամենաբարձր աշխատունակության ժամանակ,
3) Բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) հարկ է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ՝ պատմություն, աշխարհագրություն և այլն:
5. Սովորողների տարիքի երեխաների մտավոր աշխատունակության լավագույն կենսաբանական ռիթմը լինում է օրվա ժամը 10-12-ի սահմանում: Այս ժամերին նկատվում է նոր մատուցվող նյութի յուրացման ամենաբարձր արդյունավետությունը, օրգանիզմի հոգեբանաֆիզիոլոգիական նվազագույն ծախսի պայմաններում:
6. Սովորողների մտավոր աշխատունակությունը տարբեր է նաև ուսումնական շաբաթվա տարբեր օրերին: Մտավոր աշխատունակության մակարդակը բարձրանում է շաբաթվա կեսին, իսկ շաբաթվա սկզբին (երկուշաբթի) և վերջին (ուրբաթ)՝ ընկնում:
7. Շաբաթվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը կազմվում է այնպես, որպեսզի նրա ամենամեծ ծավալը լինի երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին: Դասացուցակում այդ օրերին նախատեսում են կամ ավելի բարդ առարկաներ, կամ միջին և թեթև ծանրության առարկաների համակցություն (աղյուսակներ 1, 2, 3), բայց ավելի շատ, քան շաբաթվա մնացած օրերին: Ստուգողական աշխատանքները կատարվում են ուսումնական շաբաթվա մեջտեղում և 2-4-րդ դասերին:
8. Տնային առաջադրանքները սովորողներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից՝ I դասարանում՝ չեն տրվում, II-ում և III-ում՝ մինչև 1,5 ժամ, IV-ում և V-ում ՝ մինչև 2 ժամ, VI-VIII դասարաններում՝ մինչև 2,5 ժամ, IX-XI-ը՝ մինչև 3,5 ժամ, XII-ում՝ մինչև 4 ժամ:
9. Դասացուցակը կազմելիս անհրաժեշտ է օգտվել հետևյալ աղյուսակից, որտեղ յուրաքանչյուր առարկայի բարդության աստիճանը գնահատվում է բալերով: Առավելագույն բալերի գումարը պետք է լինի երեքշաբթի և չորեքշաբթի օրերի համար:
10. 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 1-ում, 5-9-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 2-ում, 7-12-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 1
Հաստատության 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (բարդության աստիճան) |
Մաթեմատիկա |
8 |
Ռուսաց լեզու |
7 |
Օտար լեզու |
8 |
Ես և շրջակա աշխարհը |
6 |
Մայրենի |
5 |
Կերպարվեստ և երաժշտություն |
3 |
Տեխնոլոգիա |
2 |
Ֆիզկուլտուրա |
1 |
Շախմատ |
8 |
Աղյուսակ 2
Հաստատության 5-9-րդ դասարաններում ուսուցանվող առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի) |
5-րդ դասարան |
6-րդ դաս. |
7-րդ դաս. |
8-րդ դաս. |
9-րդ դաս. |
Քիմիա |
- |
- |
13 |
10 |
12 |
Երկրաչափություն |
- |
- |
12 |
10 |
8 |
Ֆիզիկա |
- |
- |
8 |
9 |
13 |
Հանրահաշիվ |
- |
- |
10 |
9 |
7 |
Գծագրություն |
- |
- |
- |
5 |
4 |
Կենսաբանություն |
10 |
8 |
7 |
7 |
7 |
Տնտեսագիտություն |
- |
- |
- |
- |
11 |
Մաթեմատիկա |
10 |
13 |
- |
- |
- |
Օտար լեզու |
9 |
11 |
10 |
8 |
9 |
Ռուսաց լեզու |
8 |
12 |
11 |
7 |
6 |
Հայրենագիտություն |
7 |
- |
- |
- |
- |
Բնագիտություն |
7 |
8 |
- |
- |
- |
Աշխարհագրություն |
- |
- |
- |
- |
5 |
Հայաստանի աշխարհագրություն |
- |
7 |
6 |
6 |
5 |
Հայոց պատմություն |
- |
8 |
6 |
8 |
10 |
Համաշխարհային պատմություն |
- |
8 |
6 |
8 |
10 |
Հայոց եկեղեցու պատմություն |
8 |
8 |
6 |
8 |
10 |
Հայոց լեզու |
8 |
12 |
11 |
7 |
6 |
Տեխնոլոգիա |
4 |
3 |
2 |
- |
- |
Գրականություն |
4 |
6 |
4 |
4 |
7 |
Կերպարվեստ |
3 |
3 |
1 |
3 |
_ |
Ֆիզկուլտուրա |
3 |
4 |
2 |
2 |
2 |
Երաժշտություն |
2 |
1 |
- |
- |
- |
Ինֆորմատիկա |
4 |
10 |
4 |
7 |
7 |
ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
- |
- |
- |
3 |
3 |
Աղյուսակ 3
Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսուցանվող ուսումնական առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի) |
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (դժվարության աստիճան) |
Ֆիզիկա |
12 |
Ինֆորմատիկա, տնտեսագիտություն |
6 |
Երկրաչափություն |
11 |
Հասարակագիտություն |
5 |
Քիմիա |
11 |
Կենսաբանություն |
7 |
Հանրահաշիվ |
10 |
Հայոց եկեղեցու պատմություն (10-11-րդ դասարաններում) |
4 |
Ռուսաց լեզու |
9 |
Աշխարհագրություն |
3 |
Հայ գրականություն |
8 |
ՆԶՊ և անվտ. Հայրենագիտություն. (10-11-րդ դասարաններ) |
2 |
Կենսաբանություն |
7 |
Ֆիզկուլտուրա |
1 |
Հայոց լեզու |
7 |
Օտար լեզու |
8 |
Հայոց պատմություն |
9 |
Համաշխարհային պատմություն |
9 |
11. Հաստատության 10-12-րդ դասարանների համար դասացուցակի ճիշտ կազմման ժամանակ օրվա ընթացքում ըստ բարդության աստիճանի ամենաշատ բալերի քանակը՝ բոլոր առարկաների գումարով, լինում է երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին:
12. Հաստատության 5-9-րդ դասարանների սովորողների շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածությունը բաժանվում է այնպես, որպեսզի առավելագույն ինտենսիվությունը (օրվա ընթացքում բալերի գումարը) լինի երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ չորեքշաբթին լինի որոշ չափով թեթևացված օր:
13. Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է:
Հավելված 8
Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան
Դասարան (N) |
Զննման Ամսաթիվ |
Զննված սովորողների թիվ |
Որից դրական արդյունքով |
Բուժումից հետո զննման ամսաթիվ |
Որից դրական արդյունքով |
Նշումներ |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
Հավելված 9
Ֆիզիկական կուլտուրայով բացօթյա պարապմունքներ իրականացնելու պայմանները
Սովորողների տարիքը |
Օդի ջերմաստիճանը և քամու արագությունը, որի դեպքում թույլատրվում է իրականացնել բացօթյա պարապմունքներ |
առանց քամու |
քամու արագությունը մինչև 5 մ/վրկ |
քամու արագությունը 6-10 մ/վրկ |
քամու արագությունը 10 մ/վրկ ավելի |
մինչև 12 տարեկան |
-90C |
-60C |
-30C |
Պարապմունքներ չի իրականացվում |
12-13 տարեկան |
-20C |
-80C |
-50C |
14-15 տարեկան |
-50C |
-120C |
-80C |
16-17 տարեկան |
-60C |
-150C |
-100C |