Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 ապրիլի 2015 թվականի N 14
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի նիստի N 29 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի նիստի N 14 |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի նիստի N 29 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ՆՊԱՏԱԿ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ |
ԺԱՄԿԵՏ |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ |
1. |
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շարունակում |
Բյուջեի կատարողականի գնահատման մոնիթորինգի աշխատանքների որակի բարձրացում, անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերի բացահայտում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար` սկսած 2018 թվականից |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի ընթացիկ բարեփոխումների շարունակում |
Փոփոխությունների էլեկտրոնային գրանցման, կանոնադրության փոփոխության էլեկտրոնային գրանցման հնարավորություն |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2015թ. |
Համաշխարհային բանկ |
3. |
Շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում |
Շինարարության ոլորտում նորմատիվային պահանջների միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցում` բնակչության անվտանգության, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, հուսալիության, էներգաարդյունավետության ապահովում, շինարարական արտադրանքի որակի բարձրացում, շինարարական տեխնոլոգիաների զարգացման խթանում, գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության արդիականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2016-2018թթ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
4. |
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան նախագծի մշակում՝ համայնքների խոշորացման յուրաքանչյուր պիլոտային ծրագրի իրականացումից առաջ |
Տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման արդյունավետության բարձրացում, ծառայությունների մատուցման ծավալի և որակի բարձրացում` համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
2015թ. |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական բազայի ձևավորում |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի քառամյա զարգացման ծրագրի ընդունման թափանցիկության, հանրային իրազեկվածության բարձրացում, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության խթանում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի վերանայում |
ՀՀ ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործում, հավասար, ոչ խտրական և կանխատեսելի պայմանների, ներդրումային ծրագրերի իրականացման պետական երաշխիքների, ներդրողներին տրվող խթանների ու արտոնությունների, ինչպես նաև ներդրողներին աջակցող հիմնական կառույցների գործառույթների ամրագրում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2016թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
7. |
ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների իրականացում |
Ավիացիայի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականցման համար իրավական հիմքի ապահովում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
Էլեկտրահաղորդման օդային գծերի, ենթակայանների կառուցման, վերակառուցման և վերազինման ծրագրերի իրականացում` միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում |
Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում ու էներգետիկ անվտանգության ապահովում, էլեկտրաէներգետիկական կապի ու կառավարման համակարգի արդիականացում և տարածաշրջանային ինտեգրացում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2015-2018թթ. |
Միջազգային ֆինանսական կազմակերպություններ |
9. |
Առավել տարածված ոչ վարակիչ երեք հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, արգանդի վզիկի քաղցկեղ) կանխարգելմանն ուղղված զանգվածային սկրինինգային ծրագրերի իրականացում և բնակչության իրազեկում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների վերաբերյալ |
Հիվանդությունների վաղ հայտնաբերում, բուժման արդյունավետության բարձրացում ու երկարաժամկետ կտրվածքով մահացության նվազում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015-2018թթ. |
Համաշխարհային բանկ |
10. |
Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերման և արմատավորման կանխարգելում |
Հայաստանի Հանրապետությունը մալարիայից ազատ գոտու կարգավիճակի պահպանում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015թ. |
ՀՀ պետական բյուջե |
11. |
Մագիստրոսի կրթական ծրագրի վերանայում |
Կառավարում մասնագիտության շրջանակում «Գործարար կառավարում (վարչարարություն)» կրթական ծրագրի ներդրում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
12. |
Սերմնաբուծության, սերմարտադրության, սերմապահովության, բույսերի պաշտպանության ծրագրերի իրականացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի կենսաբանական ներուժի արդյունավետ օգտագործման միջոցով բուսաբուծական արտադրանքի ծավալների և առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2015-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
13. |
Խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավում, անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2015-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
14. |
Հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի մատչելի գներով մատակարարման ծրագրերի իրականացում |
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների գների մատչելիության բարձրացման միջոցով արտադրության մրցունակության բարձրացում և գյուղատնտեսական մթերքների առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2015-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
15. |
Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացում, արտադրության ծավալների ընդլայնում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2015-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
16. |
Բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, անասնապահական կոոպերատիվների կարողությունների հզորացման, անասնապահական ծագման մթերքների իրացման համակարգի բարելավման միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական բնական ռեսուրսների ներուժի արդյունավետ օգտագործման, արտադրության կազմակերպման ձևերի կատարելագործման, իրացման համակարգի բարելավման միջոցով անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2015-2016թթ. |
Համաշխարհային բանկ |
17. |
Գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվության տրամադրման, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանում և գործունեության ծավալների ընդլայնում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2015-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
18. |
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
Արտասահմանյան պահառուների համար ՀՀ շուկայի գրավչության բարձրացում |
ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ) |
2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
19. |
Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո նախատեսված ծրագրերի իրականացում |
Տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում, արտահանման ծավալների աճ և դիվերսիֆիկացիա |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015թ. |
ՀՀ պետական բյուջե |
20. |
«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» վարկային ծրագրի իրականացում ՀԲ հետ համագործակցությամբ |
Միջազգային ստանդարտներին համապատասխան որակի ենթակառուցվածքների ներդրում, օտարերկրյա ներդրումների խթանում, արտահանման կարողությունների ընդլայնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015-2017թթ. |
Համաշխարհային բանկ |
21. |
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրի իրականացում |
Գործարար միջավայրի կատարելագործում, վարչարարության դյուրինացում, հաշվետվողականության վրա կատարվող ծախսերի նվազեցում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
22. |
Տնտեսության ինովացիոն զարգացման ռազմավարության ամրագրում |
Տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015թ. |
Օրենքով չարգելված աղբյուրներ |
23. |
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի նվազեցում, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդում և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2015-2018թթ. |
ՀՀ պետական բյուջե |
