Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 հուլիսի 2014 թվականի N 29
9. ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել (յուրաքանչյուրը՝ որպես պատասխանատու՝ իր մասով) տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 10-ի նիստի N 29 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ՆՊԱՏԱԿ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ |
ԺԱՄԿԵՏ |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ |
1. |
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շարունակում |
Բյուջեի կատարողականի գնահատման մոնիթորինգի աշխատանքների որակի բարձրացում, անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերի բացահայտում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Ստեղծ-վելու են անհրաժեշտ նախա-դրյալներ լիարժեք ծրագրային բյուջե-տավորման անցման համար` սկսած 2018 թվականից |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի ընթացիկ բարեփոխումների շարունակում |
Փոփոխությունների էլեկտրոնային գրանցման, կանոնադրության փոփոխության էլեկտրոնային գրանցման հնարավորություն |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2015թ. |
Համաշխարհային բանկ |
3. |
Շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում |
Շինարարության ոլորտում նորմատիվային պահանջների միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցում` բնակչության անվտանգության, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, հուսալիության, էներգաարդյունավետության ապահովում, շինարարական արտադրանքի որակի բարձրացում, շինարարական տեխնոլոգիաների զարգացման խթանում, գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության արդիականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2015թ-ից շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան նախագծի մշակում՝ համայնքների խոշորացման յուրաքանչյուր պիլոտային ծրագրի իրականացումից առաջ: |
Տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման արդյունավետության բարձրացում, ծառայությունների մատուցման ծավալի և որակի բարձրացում` համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե Միջազգային կազմակերպություններ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
5. |
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական բազայի ձևավորում |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման թափանցիկության, հանրային իրազեկվածության բարձրացում, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության խթանում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014-2015թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Օտարերկրյա ներդրումների նոր ռազմավարության մշակում |
Ներդրումային քաղաքականության բարելավում, մասնավորապես թիրախային ոլորտներում, և ներդրումային նոր արտոնությունների փաթեթի մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2016թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
7. |
ՀՀ-ում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրի իրականացում |
Դեպի Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավում, արտասահմանյան ավիափոխադրողների համար երկրի գրավչության բարձրացում` ապահովելով ուղևորափոխադրումների ծավալների աճ, ավիատոմսերի գների իջեցում, քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում մատուցվող ծառայությունների և օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014-2016թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
Էլեկտրահաղորդման օդային գծերի, ենթակայանների կառուցման, վերակառուցման և վերազինման ծրագրերի իրականացում` միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում |
Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում ու էներգետիկ անվտանգության ապահովում, էլեկտրաէներգետիկական կապի ու կառավարման համակարգի արդիականացում և տարածաշրջանային ինտեգրացում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2014-2018թթ. |
Միջազգային ֆինանսական կազմակերպություններ |
9. |
Առավել տարածված ոչ վարակիչ երեք հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, արգանդի վզիկի քաղցկեղ) կանխարգելմանն ուղղված զանգվածային սկրինինգային ծրագրերի իրականացում և բնակչության իրազեկում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների վերաբերյալ |
Հիվանդությունների վաղ հայտնաբերում, բուժման արդյունավետության բարձրացում ու երկարաժամկետ կտրվածքով մահացության նվազում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2014-2017թթ. |
Համաշխարհային բանկ |
10. |
Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերման և արմատավորման կանխարգելում |
Հայաստանի Հանրապետությունը մալարիայից ազատ գոտու կարգավիճակի պահպանում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2014-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
11. |
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտությունների և մասնագիտացումների վերանայում |
«Գործարար վարչարարություն» կրթական ծրագրի ներդրում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014-2015թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
12. |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների և սովորողների անհատական տվյալների հավաքագրման, հաշվառման և կառավարման համակարգի փորձնական շահագործում |
Հանրակրթական ուսումնական հաստատության վարչական ու կառավարչական գործառույթների ավտոմատացում, կառավարման համակարգի հզորացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
2014-2015թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
13. |
Կազմակերպությունների մասով ներկայումս գործող հողի հարկի և գույքահարկի հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում |
Գործարար միջավայրի բարելավում և կազմակերպությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունների մասով ծախսերի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2014թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
14. |
Սերմնաբուծության, սերմարտադրության, սերմապահովության, բույսերի պաշտպանության ծրագրերի իրականացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի կենսաբանական ներուժի արդյունավետ օգտագործման միջոցով բուսաբուծական արտադրանքի ծավալների և առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ |
15. |
Խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավում, անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
16. |
Հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի մատչելի գներով մատակարարման ծրագրերի իրականացում |
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների գների մատչելիության բարձրացման միջոցով արտադրության մրցունակության բարձրացում և գյուղատնտեսական մթերքների առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ |
17. |
Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացում, արտադրության ծավալների ընդլայնում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե |
18. |
Բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, անասնապահական կոոպերատիվների կարողությունների հզորացման, անասնապահական ծագման մթերքների իրացման համակարգի բարելավման միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական բնական ռեսուրսների ներուժի արդյունավետ օգտագործման, արտադրության կազմակերպման ձևերի կատարելագործման, իրացման համակարգի բարելավման միջոցով անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2016թթ. |
Համաշխարհային բանկ |
19. |
Գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվության տրամադրման, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանում և գործունեության ծավալների ընդլայնում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2016թթ. |
ՀՀ պետական բյուջե Միջազգային ֆինանսական կազմակերպություններ |
20. |
Զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոդելի ներդրում |
Կայուն զբաղվածության համար պայմանների ստեղծում, աշխատաշուկայի ճկուն կարգավորում, աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ ինտեգրման ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2014թ. |
ՀՀ պետական բյուջե Միջազգային կազմակերպություններ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
21. |
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրում |
Պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովում, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության սկզբունքների, հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունների կանոնակարգում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2014թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
22. |
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
Արտասահմանյան պահառուների համար ՀՀ շուկայի գրավչության բարձրացում |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
23. |
Բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորում և արտահանման արդյունավետ շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնում |
Արտահանման ծավալների աճ և դիվերսիֆիկացիա |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014-2015թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
24. |
Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո նախատեսված ծրագրերի իրականացում |
Տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում, արտահանման ծավալների աճ և դիվերսիֆիկացիա |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2014թ-ից շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
25. |
«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» վարկային ծրագրի իրականացում ՀԲ հետ համագործակցությամբ |
Միջազգային ստանդարտներին համապատասխան որակի ենթակառուցվածքների ներդրում, օտարերկրյա ներդրումների խթանում, արտահանման կարողությունների ընդլայնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014-2017թթ. |
Համաշխարհային բանկ |
26. |
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերի իրականացում |
Գործարար միջավայրի կատարելագործում, վաչարարության դյուրինացում, հաշվետվողականության վրա կատարվող ծախսերի նվազեցում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014թ-ից շարունա-կական |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
27. |
Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգով նախատեսված համակարգաստեղծ նախագծերի իրականացում |
Ինովացիոն տնտեսության և ինովացիոն ազգային համակարգի բաղադրիչների ձևավորում և զարգացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014-2020թթ. |
ՀՀ պետական բյուջե Միջազգային կազմակերպություններ |
