«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 679-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի մեջ արտազատվող վնասակար քիմիական նյութերի ընդհանուր սահմանային թույլատրելի քանակությունը և դրանց որոշման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 2005 թ. հունիսի 4 | 
| Հավելված | 
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` բացառապես պոլիմերային նյութերից բաղկացած 2 կամ ավելի շերտերից կամ բացառապես պոլիմերային նյութերից կամ դրանց հիմքով պլաստմասսայե նյութերից պատրաստված` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված հետևյալ պլաստմասսայե արտադրանքների վրա`
| էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված | 3917 21 100 | 
| պրոպիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված | 3917 22 100 | 
| վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված | 3917 23 100 | 
| պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 10 000 | 
| էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 21 000 | 
| այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 29 | 
| պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 30 | 
| պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ | 3923 50 | 
| պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ | 3924 10 000: | 
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված` սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների (այսուհետ` պլաստմասսայե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, օգտահանմանը ներկայացվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջները և պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերը։
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
3. Պլաստմասսայե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման։
(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
սննդամթերքի հետ շփվող պլաստմասսայե արտադրանք` սննդամթերքի փաթեթավորման, պահման, փոխադրման, իրացման և օգտագործման համար նախատեսված արտադրանքներ,
պոլիմեր` նյութ, որը բնութագրվում է մեկ կամ ավելի իրար միացած այնպիսի քանակությամբ բաղկացուցիչ օղակների բազմակի կրկնությամբ, որը բավարար է բացահայտելու նյութի հատկությունների համալիրը, որն անփոփոխ է մնում բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի ավելացման կամ հեռացման դեպքում,
պլաստմասսա` նյութ, որն իրենից ներկայացնում է պոլիմերի կամ օլիգոմերի միացություն` տարբեր բաղադրամասերի հետ, որն արտադրանքների ձևավորման ժամանակ գտնվում է մածուցիկածորուն կամ բարձրաճկուն վիճակում, իսկ շահագործման ժամանակ` ապակենման է կամ բյուրեղային,
բաղկացուցիչ օղակ` ատոմների առանձնացվող խումբ, որի միջոցով կարելի է նկարագրել մակրոմոլեկուլի շղթան,
կրկնվող բաղկացուցիչ օղակ` միակ հնարավոր ամենափոքր բաղկացուցիչ օղակ, որը կրկնվում է բազմակի անգամ,
օլիգոմեր` նյութ, որի մոլեկուլները պարունակում են իրար հետ կրկնվող ձևով միացած բաղկացուցիչ օղակներ և, որի հատկությունների համալիրը փոփոխվում է բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի հեռացմամբ կամ ավելացմամբ,
մոնոմեր` նյութ, որի յուրաքանչյուր մոլեկուլը կարող է առաջացնել մեկ կամ մի քանի բաղկացուցիչ կամ կրկնվող բաղկացուցիչ օղակ,
արտազատվող (ներթափանցող) վնասակար քիմիական նյութերի թույլատրելի քանակություն` պլաստմասսայե արտադրանքներից արտազատվող վնասակար քիմիական նյութերի այն քանակությունը, որը հանդիսանում է հիմնական չափանիշ` այդպիսի արտադրանքի սանիտարահիգիենիկ անվտանգությունը գնահատելու համար,
նվազագույն երկարատև ամրություն MRS (ՄՊա)` խողովակների պատրաստման համար օգտագործվող նյութի հատկությունները որոշող լարվածություն, որն ստացվում է 200C ջերմաստիճանում` 50 տարի ծառայության ժամկետում ներքին հիդրոստատիկ ճնշման նկատմամբ խողովակների կայունության փորձարկումների տվյալների արտարկման միջոցով` 97,5 % ներքին վստահելի միջակայքով և կլորացված մինչև R10 շարքի մոտակա ներքին արժեքը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված համապատասխան ստանդարտի,
անվանական արտաքին տրամագիծ d (մմ)` չափի պայմանական նշագիրը, որը համապատասխանում է նվազագույն արտաքին միջին տրամագծին,
արտաքին միջին տրամագիծ dմիջ.(մմ)` խողովակի արտաքին պարագծի չափվող մեծության և p = 3,142 արժեքի բաժանման քանորդը` կլորացված մեծացման կողմը` մինչև 0,1 մմ,
առավելագույն աշխատանքային ճնշում MOP (ՄՊա)` մշտական շահագործման դեպքում խողովակաշարում ջրի առավելագույն թույլատրելի ճնշում, որը հաշվվում է ըստ հետևյալ բանաձևի`
| MOP = | 2MRS | . Ct , | 
| C(SDR-1) | 
որտեղ`
MRS -ն նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
SDR-ը ստանդարտ չափային հարաբերությունը,
Ct-ն ջերմաստիճանից կախված ջրի ճնշման անկման գործակիցն է, 
ստանդարտ չափային հարաբերություն SDR ` խողովակի անվանական արտաքին տրամագծի (d) հարաբերությունը պատի անվանական հաստությանը (e),
պատի անվանական հաստություն e (մմ)` խողովակի պատի նվազագույն թույլատրելի հաստությանը համապատասխանող պայմանական նշագիր, որը հաշվվում է հետևյալ բանաձևով և կլորացվում է մեծացման կողմը` մինչև 0,1 մմ`
| e = | d | , | 
| 2S+1 | 
որտեղ`
d-ն խողովակի անվանական արտաքին տրամագիծն է, մմ,
S-ը խողովակի սերիան է,
խողովակի սերիա S` նորմավորված արժեք, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
| S = | σ | , | 
| MOP | 
որտեղ`
σ-ն խողովակի պատի թույլատրելի լարվածությունն է, որը հավասար է MRS/C, ՄՊա,
MRS-ը նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
MOP-ը առավելագույն աշխատանքային ճնշումն է, ՄՊա,
խողովակի անթափանցիկություն H(%)` նմուշի միջով անցնող լույսի հոսքի հարաբերությունն է լուսային աղբյուրի լույսի հոսքին` արտահայտված տոկոսով,
խցանափակման արտադրանքներ` տարայի խցանափակման համար օժանդակ խցանափակման միջոց,
խցան` տարայի վզիկի մեջ մտնող խցանափակման արտադրանք,
ամրության պաշարի գործակից` գործակից, որն ընտրում են խողովակի նախագծման ժամանակ: Պոլիէթիլենային ճնշումային խողովակի համար` 1,25 է, իսկ չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակի համար` 2,0 կամ 2,5,
ճնշման իջեցման գործակից` Ct առավելագույն աշխատանքային ճնշման (MOP) իջեցման գործակից` կախված տեղափոխվող ջրի ջերմաստիճանից:
Ճնշման իջեցման գործակիցը պետք է ընտրել 1-ին աղյուսակից:
Աղյուսակ 1
| Ջրի աշխատանքային ջերմաստիճանը, Tաշխ.C0 | Ճնշման իջեցման գործակիցը, Ct | |
| 8,0 և 10,0 ՄՊա նվազագույն երկարատև ամրությամբ պոլիէթիլենային խողովակների համար | 25,0 ՄՊա նվազագույն երկարատև ամրությամբ պոլիվինիլքլորիդային խողովակների համար | |
| Մինչև 20 | 1,00 | - | 
| 21-25 | 0,93 | - | 
| Մինչև 25 | - | 1,00 | 
| 26-30 | 0,87 | 0,88 | 
| 31-35 | 0,80 | 0,78 | 
| 36-40 | 0,74 | 0,70 | 
| 41-45 | - | 0,64 | 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պլաստմասսայե արտադրանքների իրացումը` առանց համապատասխանության գնահատման, արգելվում է։
(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պլաստմասսայե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Պլաստմասսայե արտադրանքների պատրաստման համար կիրառվող էթիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիէթիլեն), պրոպիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիպրոպիլեն), վինիլքլորիդի պոլիմերները (այսուհետ` պոլիվինիլքլորիդ) և այլ պոլիմերային նյութերը և (կամ) մոնոմերները, հավելանյութերը, գունանյութերը, տպագրական ներկերը, կապակցող նյութերը (սոսինձները) և այլ բաղադրիչներ պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով։
8. Պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի կամ դրա հատկությունները նմանակող մոդելային լուծույթների (այսուհետ` մոդելային լուծույթներ) մեջ արտազատվող` մարդու առողջության համար վնասակար քիմիական նյութերի (այսուհետ` վնասակար քիմիական նյութեր) ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված սահմանային թույլատրելի քանակությունները։
9. Պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի կամ դրա մոդելային լուծույթների մեջ արտազատվող առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունները չպետք է գերազանցեն 2-րդ աղյուսակով սահմանված թույլատրելի քանակությունները:
Աղյուսակ 2
| Պոլիմերային նյութի անվանումը | Որոշվող վնասակար նյութի անվանումը | Սահմանային թույլատրելի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի | 
| Պոլիօլեֆիններ (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն), ֆենոլֆորմալդեհիդային և ամինաֆորմալդեհիդային խեժեր | ֆորմալդեհիդ | 0,1 | 
| Պոլիստիրոլ և ստիրոլի համապոլիմերներ | ստիրոլ | 0,01 | 
| Պոլիվինիլքլորիդ (ՊՎՔ) | վինիլքլորիդ | 0,01 (1,0 մգ/կգ պատրաստի արտադրանքի) | 
| Պոլիկարբոնատ, ֆենոլֆորմալդեհիդային խեժեր | ֆենոլ | 0,05 | 
| Ակրիլոնիտրիլի համապոլիմերներ բութադիենի և ստիրոլի հետ | ստիրոլ ակրիլոնիտրիլ | 0,01 0,02 | 
| Պոլիմեթիլմետակրիլատ | մեթիլմետակրիլատ | 0,25 | 
| Պոլիամիդ 66 | հեքսամեթիլենդիամին | 0,01 | 
| Պոլիամիդ 6 | E-կապրոլակտամ | 0,5 | 
| Պոլիէթիլենտերեֆտալատ | ացետալդեհիդ | 2,0 | 
10. Պլաստմասսայե արտադրանքների հետ սննդամթերքը կամ մոդելային լուծույթները համապատասխան ջերմաստիճանաժամանակային պայմաններում շփվելուց հետո չի թույլատրվում`
ա) լուծույթի հոտի փոփոխություն` 1 բալից ավելի,
բ) կողմնակի համի առաջացում,
գ) լուծույթի թափանցիկության և գույնի փոփոխություն:
11. Պլաստմասսայե արտադրանքների մակերևույթը պետք է լինի հարթ, մաքուր, առանց բշտիկների, դրանք չպետք է ունենան սուր (կտրող, ծակող) եզրեր, միջանցիկ անցքեր, եթե դրանք պայմանավորված չեն արտադրանքի գործառութային նշանակությամբ: Չի թույլատրվում պլաստմասսայե տարաների կամ խոհանոցային արտադրանքների հենվող մակերևույթի վրա դուրս եկած ձուլալցոն։
12. Պլաստմասսայե արտադրանքները (բացառությամբ պոլիմերային թաղանթներից պատրաստված սառը և սորուն սննդամթերքի համար նախատեսված արտադրանքների) պետք է կայուն լինեն (70±5)0C ջերմաստիճանի ջրի նկատմամբ (պահպանեն արտաքին տեսքը և գույնը, չձևախախտվեն և չճաքեն, չփոխեն ջրի գույնը), իսկ պահածոյացման բանկաների համար նախատեսված պլաստմասսայե կափարիչները պետք է կայուն լինեն (95±5)0C ջերմաստիճանում` կափարիչների մակերևույթին չպետք է առաջանան փչուկներ, ճաքեր, շերտատում, ինչպես նաև կափարիչի ամբողջությունը խախտող այլ թերություններ:
13. Չի թույլատրվում գունավոր պլաստմասսայե արտադրանքների գունանյութերի արտազատում. դրանք պետք է կայուն լինեն շփման նկատմամբ։
14. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն թթվային լուծույթների և լվացող միջոցների նկատմամբ։
15. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն կեղտոտման նկատմամբ, լավ լվացվեն և մակերևույթի վրա լվացումից հետո չպետք է առաջանան նկատելի փոփոխություններ:
Պլաստմասսայե և տարաներին (տուփեր, արկղեր, զամբյուղներ, պարկեր և պայուսակներ, շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ, խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ) ներկայացվող լրացուցիչ պահանջները
16. Պլաստմասսայե տարաների բռնակները պետք է ամուր լինեն և դիմանան`
ա) մեկ բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքները` տարողությունը 2 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
բ) 2 բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր բռնակը` տարողությանը հավասար ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
գ) պլաստմասսայե տարաների բռնակները պետք է դիմանան 3-րդ աղյուսակով նախատեսված ստատիկ բեռնվածքներին:
Աղյուսակ 3
| Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3 | Ստատիկ բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս | 
| մինչև 0,5-ը ներառյալ | 19,6 (2) | 
| 0,5-ից բարձր, մինչև 1,0 ներառյալ | 29,4 (3) | 
| 1,0-ից բարձր, մինչև 2,0 ներառյալ | 49,1 (5) | 
| 2,0-ից բարձր, մինչև 3,0 ներառյալ | 68,7 (7) | 
| 3,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ | 117,7 (12) | 
| 5,0-ից բարձր, մինչև 7,0 ներառյալ | 166,8 (17) | 
| 7,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ | 245,3 (25) | 
   
17. Կափարիչներով կամ խցանափակման այլ միջոցներով հերմետիկ փակված պլաստմասսայե տարաները պետք է դիմանան 20 կՊա ներքին ավելցուկային ճնշմանը և պահպանեն հերմետիկությունը:
18. Պլաստմասսայե տարաները, կախված պոլիմերային նյութից և տարայի տարողությունից, ջրով լցված վիճակում պետք է դիմանան 4-րդ աղյուսակով նախատեսված բարձրությունից 2-ից ոչ պակաս անգամ անկմանը` չենթարկվելով հերմետիկության խախտում առաջացնող մեխանիկական վնասման:
Աղյուսակ 4
| Պլաստմասսայե տարայի նյութը | Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3 | Անկման բարձրությունը, մ, ոչ պակաս | 
| Պոլիէթիլեն ցածր ճնշման | մինչև 1,0 ներառյալ 1,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ 5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ | 1,2 0,9 0,8 | 
| Պոլիէթիլեն բարձր ճնշման, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ | մինչև 5,0 ներառյալ | 0,9 0,8 | 
| Կոշտ պոլիվինիլքլորիդ, պոլիէթիլենտերեֆտալատ | մինչև 5,0 ներառյալ 5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ | 0,8 0,7 | 
19. Պլաստմասսայե տարաները պետք է դիմանան առանցքի ուղղությամբ 5-րդ աղյուսակով նախատեսված սեղմման բեռնվածքներին, իսկ պլաստմասսայե խողովակապատյանները (պարկուճները) 49 (5) Ն(կգ)-ից ոչ պակաս սեղմման բեռնվածքին և չպետք է առաջացնեն ջրի արտահոսք:
Աղյուսակ 5
| Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3 | Սեղմման բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս | ||
| բանկաներ | շշեր | կանիստրներ | |
| Մինչև 0,5 ներառյալ | 196 (20) | 98 (10) | - | 
| 0,5-ից բարձր, մինչև 1,0 ներառյալ | 343 (35) | 98 (10) | 245 (25) | 
| 1,0-ից բարձր, մինչև 2,0 ներառյալ | 393 (40) | 147 (15) | 245 (25) | 
| 2,0-ից բարձր, մինչև 3,0 ներառյալ | 491 (50) | 147 (15) | 294 (30) | 
| 3,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ | 736 (75) | - | 441 (45) | 
| 5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ | 1030 (105) | - | - | 
20. Պոլիմերային թաղանթից պատրաստված բռնակներով պարկերը և տոպրակները պետք է կայուն լինեն առավելագույն բեռնվածքին ավելացված 1 կգ, իսկ առանց բռնակի պարկերի և տոպրակների սեղմակները պետք է դիմանան 0,5 կգ-ից ոչ պակաս խզման ճիգին, եռակցման կարի քայքայման ամրությունը պետք է լինի թաղանթի (որից պատրաստված է արտադրանքը) ամրության 65 %-ից ոչ պակաս, իսկ բռնակների (բացի ներհատված բռնակներից) եռակցման կարի խզման ճիգը` 10 (1,0) Ն(կգ)-ից ոչ պակաս:
21. Պոլիմերային թաղանթից պատրաստված արտադրանքների եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակատումների և թույլ չտան ջրի արտահոսք:
Պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերը և տոպրակները, որոնք նախատեսված են վակուում և իներտ գազի միջավայրում սննդամթերքի փաթեթավորման համար, պետք է լինեն հերմետիկ:
22. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները պետք է ապահովեն խցանափակված տարաների հերմետիկությունը:
23. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները (խցանները) պետք է կայուն լինեն 9 կգ/սմ2 ճնշման դիմադրության և (կամ) պաստերացման պայմանների` (60±5) 0C ջերմաստիճանի նկատմամբ:
Պլաստմասսայե խողովակներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
24. Պոլիվինիլքլորիդային չպլաստիֆիկացված ճնշումային խողովակները, կախված ամրության պաշարի 2.5 (ՊՎՔ 100) և 2.0 (ՊՎՔ 125) գործակիցներից և MRS=25 ՄՊա նվազագույն երկարատև ամրությունից պետք է համապատասխանեն 6-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
Աղյուսակ 6
| Ցուցանիշի անվանումը | Նորմը | 
| 1. Մակերևույթի` արտաքին տեսքը 
 
 
 
 
 գույնը | Խողովակների ներքին և արտաքին մակերևույթները պետք է լինեն հարթ: Խողովակների արտաքին, ներքին և կողային մակերևույթներին չի թույլատրվում անզեն աչքով նկատելի բշտիկներ, ճաքեր, փչուկներ, կոտրվածքներ:  | 
| 2. Կայունությունը 20 օC ջերմաստիճանում ներքին 42 ՄՊա լարվածության դեպքում 35 ՄՊա լարվածության դեպքում | 1 | 
| 3. Կայունությունը 60 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս. ՊՎՔ 100 խողովակի համար` խողովակի պատի 10,0 ՄՊա սկզբնական լարվածության դեպքում ՊՎՔ 125 խողովակի համար` խողովակի պատի 12,5 ՄՊա սկզբնական լարվածության դեպքում | 1000 1000 | 
| 4. Հարվածական ամրությունը` ըստ Շարպի (փշրված նմուշների քանակը), %, ոչ ավելի | 10 | 
| 5. Խողովակի երկարության փոփոխումը տաքացումից հետո, %, ոչ ավելի | 5 | 
| 6. Հոսունության սահմանը` 12 մմ-ից մեծ տրամագծով (d) խողովակների ձգման դեպքում, ՄՊա, ոչ պակաս | 49 | 
| 7. Հարաբերական երկարացումը` 12 մմ-ից մեծ տրամագծով (d) խողովակների խզման դեպքում, %, ոչ պակաս | 25 | 
| 8. Փափկացման ջերմաստիճանը` ըստ Վիկի, օC, ոչ պակաս | 78 | 
| 9. P տիպի փողալայնուկով խողովակի հավաքովի հանգույցների  ՊՎՔ 100 խողովակի համար` 4,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում 3,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում ՊՎՔ 125 խողովակի համար` 3,36 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում 2,56 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում | 1 1 | 
| 10. Անթափանցիկությունը, %, ոչ ավելի | 0,2 | 
Սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ աղյուսակի 3-րդ կետով նախատեսված 600C ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակների և 9-րդ կետով սահմանված 200C ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում P տիպի փողալայնուկով յուրաքանչյուր չափի խողովակի հավաքովի հանգույցների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների և հավաքովի հանգույցների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` 12 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
25. Պոլիէթիլենային ճնշումային խողովակները, կախված նվազագույն երկարատև ամրություններից և ամրության պաշարի 1,25 գործակցից, պետք է համապատասխանեն 7-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
Աղյուսակ 7
| Ցուցանիշի անվանումը | Նորմն ըստ պոլիէթիլենի նվազագույն  | ||||
| 3,2 | 6,3 | 8,0 | 10,0 | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |
| 1. Մակերևույթի` արտաքին տեսքը 
 
 
 
 
 
 գույնը | Խողովակների ներքին և արտաքին մակերևույթները պետք է լինեն հարթ: Խողովակների արտաքին, ներքին և կողային մակերևույթներին չի թույլատրվում անզեն աչքով նկատելի բշտիկներ, ճաքեր, փչուկներ, կոտրվածքներ, կողմնակի խառնուկներ | ||||
| սև | սև` խողովակի | ||||
| 2. Հարաբերական երկարացումը խզման ժամանակ, %, ոչ ավելի | 250 | ||||
| 3. Խողովակի երկարության փոփոխումը տաքացումից հետո, %, ոչ ավելի | 3 | ||||
| 4. Կայունությունը, ներքին հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս  | 100 | -- | -- | -- | |
| 5. Կայունությունը, ներքին հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս,  2 ՄՊա | 165 | 
 - | - | - | |
Սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակի 5-րդ կետով նախատեսված 800C ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիէթիլենային ճնշումային խողովակների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` յուրաքանչյուր չափի համար` 6 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
Պլաստմասսայե արտադրանքների մակնշումը
26. Պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր միավորի (խցանափակման ապրանքների յուրաքանչյուր փաթեթավորման միավորի (տուփի, արկղի, պարկի և այլնի) հատակին կամ ներքևի մասում, իսկ խողովակների մակերևույթին յուրաքանչյուր 1 մ հեռավորության վրա, փորագրման, տպագրական, դրոշմագրման, դրոշմատպման կամ կաղապարման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի ձևով պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը, գտնվելու վայրը,
բ) պոլիմերային նյութի (որից պատրաստվել է արտադրանքը) անվանումը և (կամ) մակնիշը,
գ) «Սննդամթերքի համար» կամ «Սորուն սննդամթերքի համար» կամ «Սառը սննդամթերքի համար» կամ «Տաք սննդամթերքի համար» բառերը կամ «Սննդ» հապավումը կամ 1-ին նկարին համապատասխան նշան:
 
Նկար 1.
Այնպիսի արտադրանքների համար, որոնք նախատեսված չեն սննդամթերքի հետ շփման համար, բայց դրանց ձևը և չափերը հնարավորություն են տալիս օգտագործել սննդամթերքի համար (օրինակ, դույլեր, թասեր, բաժակներ և այլն), պետք է նշված լինեն «Ոչ սննդամթերքի համար» բառերը կամ 2-րդ նկարին համապատասխան նշան կամ արտադրանքների կոնկրետ կանխանշանակումը,
 
Նկար 2.
դ) պլաստմասսայե տարաների համար լրացուցիչ պետք է նշված լինի նաև դրանց տարողությունը,
ե) պոլիմերային նյութի երկրորդային վերամշակման հնարավորության նշանը` համաձայն 3-րդ կամ 4-րդ նկարների, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությունն ապահովող, դրա աղտոտումը բացառող և պլաստմասսայե արտադրանքների երկրորդային վերամշակման համար դրանց հավաքման նշանը` համաձայն 5-րդ նկարի:
   
| Նկար 3. | Նկար 4 | 
Նկար 5.
27. Այն դեպքերում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պլաստմասսայե արտադրանքի վրա` դրա արտադրման ընթացքում, ինչպես նաև ոչ նկարազարդ պարկերի (տոպրակների) համար, թույլատրվում է մակնշման տվյալները տալ պլաստմասսայե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի մեջ ներդրվող պիտակների վրա:
28. Պլաստմասսայե արտադրանքների (բացառությամբ պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերի և տոպրակների) փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն «Փխրուն է: Զգույշ», «Վերև», ինչպես նաև կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված վարվելակարգային նշանները` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:
Պլաստմասսայե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
29. Պլաստմասսայե արտադրանքները, բացառությամբ խողովակների, առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների պետք է փաթեթավորված լինեն այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն պլաստմասսայե արտադրանքների պահպանվածությունը և անվտանգությունը` դրանց պահման, փոխադրման և իրացման ժամանակ:
Փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 30 կիլոգրամը:
Խողովակները փաթեթավորում են կապոցների ձևով` դրանք ամրացնելով ոչ պակաս 2 տեղում, այնպես, որպեսզի ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-2,5 մ:
30. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման (խոշոր չափերի արտադրանքները, օրինակ` տակառները) պլաստմասսայե արտադրանքները փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների։
31. Պլաստմասսայե արտադրանքները պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից, մինուս 500C-ից մինչև 500C ջերմաստիճանում:
Փաթեթավորված վիճակում պահման ժամանակ պլաստմասսայե արտադրանքները դարսվում են դարսակաշարերով` 3 մ-ից ոչ ավելի բարձրությամբ և ջեռուցման սարքերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:
Պլաստմասսայե արտադրանքների արտադրման և օգտահանման ժամանակ շրջակա միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջները
32. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ, ինչպես նաև դրանց վրա բարձր ջերմաստիճանի (150օ-250օ C) ազդեցության դեպքում աշխատանքային գոտու օդում կարող են առաջանալ վնասակար թունավոր նյութեր:
33. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման համար օգտագործվող պոլիմերային նյութերից աշխատանքային գոտու օդում անջատվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները) չպետք է գերազանցեն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված ստանդարտի պահանջները:
34. Պլաստմասսայե արտադրանքների արտադրության մեջ կիրառվող պոլիմերային նյութերը վառվող, հրդեհավտանգ նյութեր են, իսկ դրանց օդակախույթները պայթունավտանգ են:
Պոլիմերային նյութերի հրդեհավտանգավորության բնութագրերը ներկայացված են 8-րդ աղյուսակում`
Աղյուսակ 8
| Պոլիմերային նյութի անվանումը | Բոցավառման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր | Ինքնաբոցավառման ջերմաստիճանը, օC | Օդակախույթի բոցավառման ներքին խտության սահմանը, գ/մ3 | Օդակախույթի բռնկման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր | 
| Պոլիէթիլեն ցածր ճնշման (փոշի, հատիկներ) | 280 | 340-352 | 36-42 | - | 
| Պոլիէթիլեն բարձր ճնշման (հատիկներ) | 300 | 400 | 41 | - | 
| Պոլիպրոպիլեն և պոլիպրոպիլենի համապոլիմերներ | 325-343 | 325-388 | 32,7 | - | 
| Պոլիվինիլքլորիդ | 390 | 500 | 380 | 624 | 
| Պոլիստիրոլ հարվածակայուն (հատիկներ) | 343 | 486 | 27,5 | - | 
| Պոլիէթիլենտերեֆտալատ (հատիկներ) | 390 | 500 | 40 | - | 
      35. Պլաստմասսայե արտադրանքների արտադրական գործընթացներում պետք է բացառել շրջակա միջավայրի աղտոտումը` վնասակար նյութերով, վերամշակվող նյութերով և թափոններով, որոնց քանակությունը չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի նորմերը։
36. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ առաջացած թափոնները, ինչպես նաև օգտագործման համար այլևս ոչ պիտանի արտադրանքները պետք է ենթարկվեն օգտահանման:
Արգելվում են պլաստմասսայե ապրանքների անկազմակերպ այրումը և թաղումը:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատմաՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)
37. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է՝
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պլաստմասսայե արտադրանքի կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
38. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
39. Պլաստմասսայե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը։
40.(կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
41. Պլաստմասսայե արտադրանքներից վնասակար քիմիական նյութերի արտազատման քանակությունները պետք է որոշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:
Եթե վնասակար քիմիական նյութերի արտազատումների ընդհանուր քանակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները, ապա առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունների որոշումը պարտադիր չէ:
42. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
43. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս:
(43-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
44. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
45. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
46. Պլաստմասսայե արտադրանքների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
47. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
| Ստանդարտի նշագիրը | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը | 
| 1 | 2 | 
| ԳՕՍՏ 12.1.005 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ | 
| ԳՕՍՏ 12.3.030 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Պլաստմասսաների վերամշակում. Անվտանգության պահանջներ | 
| ԳՕՍՏ 8032 | Նախընտրելի թվեր և նախընտրելի թվերի շարքեր | 
| ԳՕՍՏ 11262 | Պլաստմասսաներ. Ձգելիության փորձարկման մեթոդ | 
| ԳՕՍՏ 12302 | Տոպրակներ պոլիմերային թաղանթից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 18599 (8-րդ բաժին) | Խողովակներ ճնշումային պոլիէթիլենից. Տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների | 
| ԳՕՍՏ 24157 | Խողովակներ պլաստմասսայե. Հաստատուն ներքին ճնշման դեպքում կայունության որոշման մեթոդ | 
| ԳՕՍՏ 27078 | Խողովակներ ջերմապլաստ. Տաքացումից հետո խողովակների երկարացման փոփոխության որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50825 (ԻՍՕ 2507) | Խողովակներ և միացնող մանրակներ չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդից. Փափկեցման ջերմաստիճանի որոշում` ըստ Վիկի | 
| ԳՕՍՏ Ռ 50962 (5-րդ բաժին) | Ամանեղեն և արտադրատեսակներ պլաստմասսայե տնտեսական նշանակության. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ Ռ 51613 | Խողովակներ ճնշումային չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդից.Տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ Ռ 51760 (8-րդ և 9-րդ բաժիններ) | Տարա պոլիմերային սպառողական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ Ռ 51827-2001 | Տարա. Հերմետիկության և հիդրավլիկ ճնշման փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51864-2002 | Տարա. Բռնակների միացման ամրության փորձարկումներ | 
| ԳՕՍՏ Ռ 51958 (8-րդ և 9-րդ բաժիններ) | Միջոցներ խցանափակման պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
(հավելվածը փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                