ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 ապրիլի 2016 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱԿՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Գ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ՈՒՂԵՐՁՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան` ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկությունները`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի շրջանակներում փաստաթղթերի մշակման աշխատանքը` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրին համապատասխան.
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում զեկուցել նշված աշխատանքային ծրագրի և գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:
