ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 1021-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1293-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1293-Լ որոշման՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2020 թ. հունիսի 22 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1021-Լ որոշման | 
| «Հավելված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի | 
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
| NN ը/կ | Ձկան տեսակը | Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) | Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ) | Ձվադրման ժամանակահատվածը | ||||
| 1. | Սիգ | 200 | 500 գրամից ոչ պակաս | դեկտեմբեր-հունվար | ||||
| 2. | 2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ | |||||||
| Ընդհանուր պահանջներ | ||||||||
| 3. | Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ | |||||||
| 4. | Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): | |||||||
| 5. | Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։ | |||||||
| 6. | Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։ | |||||||
| 7. | Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։ | |||||||
| 8. | Արդյունագործական որս իրականացնելու նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեն ստորև նշված տեղամասերից (կից քարտեզ-սխեմա). | |||||||
| Մուտքի կետի համար | «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր | Մասնաճյուղի տեղամաս | Տեղադիրք | Աշխարհագրական կոորդինատներ | ||||
| ՓՈՔՐ ՍԵՎԱՆ | ||||||||
| 1) | Արտանիշ | Դրախտիկ տեղամաս | Սևան-Ճամբարակ, մայրուղու 26 կմ, մայրուղուց մինչև լիճ` 400 մ | 40032'33.03"C | 45012'32.13"B | |||
| 2) | Սևան, | Ախթամարի տեղամաս | Սևան-Ճամբարակ, մայրուղու 14 կմ, մայրուղուց մինչև լիճ` 55 մ | 40035'47.62"C | 4505'43.67"B | |||
| 3) | Սևան | Ախթամարի տեղամաս | Սևան-Ճամբարակ, մայրուղու 1.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1 կմ | 40036'13.39"C | 44058'14.56"B | |||
| 4) | Սևան | Ախթամարի տեղամաս | Թերակղզու հյուսիսային ափ, մայրուղուց մինչև լիճ` 800 մ | 40034'056"C | 4500'29.42"B | |||
| 5) | Սևան | Սևանի տեղամաս | Սևան-Վարդենիս, մայրուղու 10 կմ, մայրուղուց մինչև լիճ` 600 մ | 40030'47.75"C | 4501'43.74"B | |||
| 6) | Նորատուս | Այրիվանի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 21 կմ, մայրուղուց մինչև լիճ` 450 մ | 40026'44.90"C | 4506'46.04"B | |||
| 7) | Նորատուս | Նորատուսի տեղամաս | Նորատուսի հրվանդան, մայրուղուց մինչև լիճ` 10 կմ | 40025'52.38"C | 45012'58.08"B | |||
| ՄԵԾ ՍԵՎԱՆ | ||||||||
| 8) | Նորատուս | Նորատուսի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 38.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 500 մ | 40019'45.17"C | 45013'4.32"B | |||
| 9) | Նորատուս | Նորատուսի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 47 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ | 40014'53.32"C | 45013'14.10"B | |||
| 10) | Մարտունի | Երանոսի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 52 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ | 40012'46.89"C | 45014'4.18"B | |||
| 11) | Վարդենիկ | Վարդենիկի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 61 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2.5 կմ | 40010'17.19"C | 45017'4.04"B | |||
| 12) | Վարդենիկ | Վարդենիկի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 69 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1.0 կմ | 4009'10.20"C | 45022'30.12"B | |||
| 13) | Վարդենիկ | Ծովինարի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 80 կմ, մայրուղուց մինչև լիճ` 50 մ | 4009'37.59"C | 45029'44.64"B | |||
| 14) | Վարդենիս | Վարդենիս տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 91 կմ, մայրուղուց մինչև լիճ` 20 մ | 40011'29.75"C | 45037'20.86"B | |||
| 15) | Վարդենիս | Արեգունի տեղամաս | Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 1.8 կմ | 40019'24.02"C | 45035'41.09"B | |||
| 16) | Արևիկ | Փամբակ տեղամաս | Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 400 մ | 40022'2.55"C | 45031'56.85"B | |||
| 17) | Արտանիշ | Արտանիշի տեղամաս | Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 300 մ | 400027'21.93"C | 45025'9.35"B | |||
| 9. | Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։ | |||||||
| 10. | Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ | |||||||
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան | 
Քարտեզ-սխեմա
»:
 
                