ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Լ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետով և 4.1-ին մասով, 15-րդ հոդվածի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2019 թ. հոկտեմբերի 1 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-Լ որոշման | 
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
| NN | Միջոցառման անվանումը | Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը | Կատարման պատասխանատուն | Համակա- | Ժամկետը | 2020 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը | ||||||
| 1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||||||||
| 1.1 | «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում | 1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում | Շրջակա միջավայրի նախարարություն | Արտակարգ իրավիճակների նախարարություն | 2020 թ. և շարու նակական | «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), | Շրջակա միջավայրի նախարարություն | «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 2020թ. | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||||
| 2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||||||||
| 2.1 | Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի մոնիթորինգի իրականացում | 1) Սևանա լճի և նրա ջրհա- վաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, | Շրջակա միջավայրի նախարարություն | Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2020 թ. և շարու նակական | «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկա- տվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում | ||||||
| 2.2 | Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա | Սնուցող նյութերի ազդեցության գնահատում, հատակային նստվածքներում որոշ ինդիկատորային ցուցանիշների (ընդհանուր ֆոսֆոր, ընդհանուր ազոտ, երկաթ) քանակության ավելացման գնահատում | Շրջակա միջավայրի նախարարություն  | Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) | 2020 թ. | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2.3 | Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման | Առաջնահերթ մաքրման ենթակա, մասնավորապես՝ ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրում, շուրջ 271.0 հա | Շրջակա միջավայրի նախարարություն | Գեղարքունիքի մարզպետարան | 2020 թ. և շարունա- կական | Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` | ||||||
| 2.4 | Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում | Լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում | Շրջակա միջավայրի նախարարություն | Գեղարքունիքի մարզպետարան | 2020 թ. և շարունա- կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2.5 | Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածք ների մաքրման աշխատանքների իրականացում | Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում | Ինքնակամ կառուցված շենք-շինությունների սեփականատերեր (համաձայնությամբ) | Շրջակա միջավայրի նախարարություն | 2020 թ. և շարունա- կական | Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, տիրազուրկ շինությունների դեպքում՝ | ||||||
| 2.6 | Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում | կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքա նակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասի րում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում | Շրջակա միջավայրի նախարարություն | Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2020 թ. և շարունա կա կան | Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` | ||||||
| 2.7 | Անտառշերտերի և | Ափամերձ անտառների գույքագրման և հողօգտագործման քարտեզների թարմացման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմում | Շրջակա միջավայրի նախարարություն | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | 2020թ. և շարունակական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2.8 | «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև սահմանների ճշգրտում | «Սևան» ազային պարկի սահմանների չափագրում, կոորդինատների ճշգրտում և ամրագրում։ | Շրջակա միջավայրի նախարարություն | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | 2020թ. և շարունակական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2.9 | Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում | Լճի անմիջապես ափամերձ տարածքում գործող հանգստի և սպասարկման օբյեկտներում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրում | Տնտեսվարող սուբյեկտներ | Շրջակա միջավայրի նախարարություն | 2020թ. և շարունակական | Տնտեսվարող սուբյեկտների միջոցների հաշվին | ||||||
| 2.10 | Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | Կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և հաստատում։ Պիլոտային մեկ մաքրման կայանում կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | Շրջակա միջավայրի նախարարություն | 2020 թ. և շարու նակական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2.11 | Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի ռեկուլտիվացման նախնական ծրագրերի ելակետային տվյալների փաթեթների մշակում | Հավաքագրել և ստեղծել ելակետային տվյալների և տեղեկատվական թվային քարտեզների փաթեթ, ինչը կներառի Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի շրջակա միջավայրի բաղադրիչների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ թափոնների օբյեկտում կուտակված թափոնների ծավալ, քիմիական բաղադրություն, հողերի և ջրերի աղտոտվածություն | Շրջակա միջավայրի նախարարություն | 2020 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում | |||||||
| 2.12 | Ձկան պաշարների համալրում | էնդեմիկ և հազվագյուտ ձկնա տեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում | Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ | Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան | 2020թ. և | Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում | ||||||
| 2.13 | «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություն | Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ պանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն | Շրջակա միջավայրի նախարարություն | Գիտությունների | 2020 թ. և շարունա կական | Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` | ||||||
| 2.14 | Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնար կում, գույքագրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում | աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանության կազմակերպում | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | Քաղաքաշինության կոմիտե | 2020թ. և շարունակական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
| 2.15 | Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավատարմագրային կառավարման իրականացում | Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության | 2020թ. | 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա-Սևան» ԲԲԸ), նախատեսվում է 2020 թվականի ավարտը Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205,800.0 հազ. դրամ: | |||||||
| 2.16 | Սևանա լճի և նրա | «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման «Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը» Հավելվածում | Շրջակա միջավայրի նախարարություն | Գիտությունների | 2020թ. | Ֆինանսավորում չի պահանջվում | ||||||
Հավելված
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման,
բնականոն զարգացման և օգտագործման
2020 թվականի տարեկան ծրագրի
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
| NN ը/կ | Ձկան տեսակը | Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) | Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ) | Ձվադրման ժամանակահատվածը | ||||
| 1. | Սիգ | 200 | 500 գրամից ոչ պակաս | դեկտեմբեր-հունվար | ||||
| 2. | 2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ | |||||||
| Ընդհանուր պահանջներ | ||||||||
| 3. | Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ | |||||||
| 4. | Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): | |||||||
| 5. | Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։ | |||||||
| 6. | Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։ | |||||||
| 7. | Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։ | |||||||
| 8. | Արդյունագործական որս իրականացնելու նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեն ստորև նշված տեղամասերից (կից քարտեզ-սխեմա). | |||||||
| Մուտքի կետի համար | «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր | Մասնաճյուղի տեղամաս | Տեղադիրք | Աշխարհագրական կոորդինատներ | ||||
| ՓՈՔՐ ՍԵՎԱՆ | ||||||||
| 1) | Արտանիշ | Դրախտիկ տեղամաս | Սևան-Ճամբարակ, մայրուղու 26 կմ, մայրուղուց մինչև լիճ` 400 մ | 40032'33.03"C | 45012'32.13"B | |||
| 2) | Սևան, | Ախթամարի տեղամաս | Սևան-Ճամբարակ, մայրուղու 14 կմ, մայրուղուց մինչև լիճ` 55 մ | 40035'47.62"C | 4505'43.67"B | |||
| 3) | Սևան | Ախթամարի տեղամաս | Սևան-Ճամբարակ, մայրուղու 1.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1 կմ | 40036'13.39"C | 44058'14.56"B | |||
| 4) | Սևան | Ախթամարի տեղամաս | Թերակղզու հյուսիսային ափ, մայրուղուց մինչև լիճ` 800 մ | 40034'056"C | 4500'29.42"B | |||
| 5) | Սևան | Սևանի տեղամաս | Սևան-Վարդենիս, մայրուղու 10 կմ, մայրուղուց մինչև լիճ` 600 մ | 40030'47.75"C | 4501'43.74"B | |||
| 6) | Նորատուս | Այրիվանի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 21 կմ, մայրուղուց մինչև լիճ` 450 մ | 40026'44.90"C | 4506'46.04"B | |||
| 7) | Նորատուս | Նորատուսի տեղամաս | Նորատուսի հրվանդան, մայրուղուց մինչև լիճ` 10 կմ | 40025'52.38"C | 45012'58.08"B | |||
| ՄԵԾ ՍԵՎԱՆ | ||||||||
| 8) | Նորատուս | Նորատուսի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 38.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 500 մ | 40019'45.17"C | 45013'4.32"B | |||
| 9) | Նորատուս | Նորատուսի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 47 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ | 40014'53.32"C | 45013'14.10"B | |||
| 10) | Մարտունի | Երանոսի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 52 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ | 40012'46.89"C | 45014'4.18"B | |||
| 11) | Վարդենիկ | Վարդենիկի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 61 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2.5 կմ | 40010'17.19"C | 45017'4.04"B | |||
| 12) | Վարդենիկ | Վարդենիկի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 69 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1.0 կմ | 4009'10.20"C | 45022'30.12"B | |||
| 13) | Վարդենիկ | Ծովինարի տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 80 կմ, մայրուղուց մինչև լիճ` 50 մ | 4009'37.59"C | 45029'44.64"B | |||
| 14) | Վարդենիս | Վարդենիս տեղամաս | Սևան-Վարդենիս մայրուղու 91 կմ, մայրուղուց մինչև լիճ` 20 մ | 40011'29.75"C | 45037'20.86"B | |||
| 15) | Վարդենիս | Արեգունի տեղամաս | Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 1.8 կմ | 40019'24.02"C | 45035'41.09"B | |||
| 16) | Արևիկ | Փամբակ տեղամաս | Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 400 մ | 40022'2.55"C | 45031'56.85"B | |||
| 17) | Արտանիշ | Արտանիշի տեղամաս | Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 300 մ | 400027'21.93"C | 45025'9.35"B | |||
| 9. | Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։ | |||||||
| 10. | Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ | |||||||
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան | 
Քարտեզ-սխեմա
(հավելվածը խմբ. 18.06.20 N 1021-Լ)
(ծրագիրը խմբ. 18.06.20 N 1021-Լ)
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Է. Աղաջանյան | 
 
                