Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի, 2020 թվական N 215-Ն
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 3-ի N 31 որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Աղյուսակի 5-8-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
| 
 5  | 
 Լիադեմ դիմակների հակաաերոզոլային զտիչներ N95 կամ FFP3՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված զտիչների  | 
 8421 39 200 9-ից  | 
| 
 6  | 
 Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոմբինեզոնների  | 
 6210-ից  | 
| 
 7  | 
 Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ՝ բացառությամբ ակհնայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների  | 
 6210-ից  | 
| 
 8  | 
 Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների.  | 
 6211-ից  | 
2. Աղյուսակի 15-16-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
| 
 15  | 
 Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության խալաթների.  | 
 6210-ից  | 
| 
 16  | 
 Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների, կոմպլեկտների, պիջակների, բլեյզերների, տաբատների, կոմբինեզոնների` կրծկալներով և ուսակապերով, բրիջիների և կիսատաբատների  | 
 6203-ից 
  | 
3. Աղյուսակի 18-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
| 
 18  | 
 Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալ բժշկական նպատակներով օգտագործելու համար՝ բացառությամբ ախտորոշման նպատակով օգտագործվելու համար  | 
 3004  | 
4. Աղյուսակի 22-23-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
| 
 22  | 
 Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ բացառությամբ հագուստի պլաստմասե կախիչների և ակնհայտ ոչ բժշկական նշանակության հագուստի պլաստմասե պարագաների  | 
 3926  | 
| 
 23  | 
 Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության պոլիպրոպիլենային պարկերի և արկղերի  | 
 3923  | 
5. Աղյուսակի 47-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
| 
 47  | 
 Մանրէազերծիչ օդի բաց տիպի՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված օդի մանրէազերծիչների  | 
 8421392009  | 
6. Ուժը կորցրած ճանաչել աղյուսակի 21-րդ կետը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
| Տ. ԱՎԻՆՅԱՆ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական: