Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի, 2020 թ. N 31
ՈՐՈՇԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 12 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2․ (կետն ուժը կորցրել է 11.06.20 N 132-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 11.06.20 N 132-Ն)
4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան»։
5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
| Տ. ԱՎԻՆՅԱՆ | 
| 
 Հավելված Պարետի 2020 թ. Ապրիլի 3-ի N 31 որոշման  | 
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
| 
 Ապրանքների նկարագրություն  | 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր  | |
| 
 1.  | 
 Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, N95 կամ FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)  | 
 6307 90-ից  | 
| 
 2.  | 
 Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային N95 կամ FFP3  | 
 6307 90-ից  | 
| 
 3.  | 
 Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ  | 
 9004 90-ից  | 
| 
 4.  | 
 Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային N95 կամ FFP3 զտիչների հետ օգտագործվող  | 
 6307 90-ից  | 
| 
 5.  | 
 Լիադեմ դիմակների հակաաերոզոլային զտիչներ N95 կամ FFP3՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված զտիչների  | 
 8421 39 200 9-ից  | 
| 
 6.  | 
 Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոմբինեզոնների  | 
 6210-ից  | 
| 
 7.  | 
 Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ՝ բացառությամբ ակհնայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների  | 
 6210-ից  | 
| 
 8.  | 
 Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների.  | 
 6211-ից  | 
| 
 9.  | 
 Առանձնահատուկ ամրության բախիլներ  | 
 3926-ից  | 
| 
 10.  | 
 Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն  | 
 3005  | 
| 
 11.  | 
 Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ  | 
 3808 94 100 0-ից  | 
| 
 12.  | 
 Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ  | 
 4015 11 000 0-ից  | 
| 
 13.  | 
 Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ  | 
 4015 19 000 0-ից  | 
| 
 14.  | 
 Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման  | 
 6307 90 980 0-ից  | 
| 
 15.  | 
 Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության խալաթների.  | 
 6210-ից  | 
| 
 16.  | 
 Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների, կոմպլեկտների, պիջակների, բլեյզերների, տաբատների, կոմբինեզոնների` կրծկալներով և ուսակապերով, բրիջիների և կիսատաբատների  | 
 6203-ից 
  | 
| 
 17.  | 
 Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով  | 
 9020 00 000 0-ից  | 
| 
 18.  | 
 Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալ բժշկական նպատակներով օգտագործելու համար՝ բացառությամբ ախտորոշման նպատակով օգտագործվելու համար  | 
 3004  | 
| 
 19.  | 
 Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու  | 
 3002  | 
| 
 20.  | 
 Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար  | 
 300630 000  | 
| 
 21.  | 
 (կետն ուժը կորցրել է 27.07.20 N 215-Ն)  | |
| 
 22.  | 
 Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ բացառությամբ հագուստի պլաստմասե կախիչների և ակնհայտ ոչ բժշկական նշանակության հագուստի պլաստմասե պարագաների  | 
 3926  | 
| 
 23.  | 
 Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության պոլիպրոպիլենային պարկերի և արկղերի  | 
 3923  | 
| 
 24.  | 
 (կետը հանվել է 15.04.20 N 39)  | |
| 
 25.  | 
 ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված.  | 
 3507  | 
| 
 26.  | 
 Պատրաստի կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ և նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար  | 
 3821  | 
| 
 27.  | 
 Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի՝ բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր  | 
 3822  | 
| 
 28.  | 
 Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և տեսողությունը հետազոտելու սարքեր. – էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար նախատեսված ապարատուրան).  | 
 9018  | 
| 
 29.  | 
 Նուկլեինաթթուներ և դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով, այլ հետերացիկլային միացություններ  | 
 2934  | 
| 
 30.  | 
 Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.  | 
 8418  | 
| 
 31.  | 
 Կենտրոնացված բժշկական գազերի համակարգ  | 
 9019200000  | 
| 
 32.  | 
 ԱՄԲՈՒ  | 
 9019200000  | 
| 
 33.  | 
 Պացիենտի մոնիտոր  | 
 9018191000  | 
| 
 34.  | 
 Դեֆիբրիլյատոր մոնիտորով  | 
 9018908409  | 
| 
 35.  | 
 Թոքերի արհեստական օդափոխության սարք  | 
 9019200000  | 
| 
 36.  | 
 Վոլյումետրիկ ներարկման պոմպ  | 
 8413608000  | 
| 
 37.  | 
 Ավտոմատ ներարկիչ  | 
 9018311009  | 
| 
 38.  | 
 Թթվածնի կոնցենտրատոր  | 
 9019200000  | 
| 
 39.  | 
 Շարժական ռենտգեն համակարգ  | 
 9022140000  | 
| 
 40.  | 
 Նեգատոսկոպ  | 
 9018908409  | 
| 
 41.  | 
 Շարժական ուլտրաձայնային սարք  | 
 9018120009  | 
| 
 42.  | 
 ԷՍԳ Էլեկտրասրտագրության սարք  | 
 9018110009  | 
| 
 43.  | 
 Արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ  | 
 3002909000  | 
| 
 44.  | 
 Վիրաբուժական արտածծիչ  | 
 9018908409  | 
| 
 45.  | 
 Լարինգոսկոպ  | 
 9018902000  | 
| 
 46.  | 
 Նեբուլայզեր  | 
 9019200000  | 
| 
 47.  | 
 Մանրէազերծիչ օդի բաց տիպի՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված օդի մանրէազերծիչների  | 
 8421392009  | 
| 
 48.  | 
 Ինտուբացիայի հավաքածու  | 
 9018902000  | 
| 
 49.  | 
 Տերմկարգավորող ներքնակ  | 
 9019109009  | 
| 
 50.  | 
 Հակապառկելախոցային ներքնակ  | 
 9019109009  | 
| 
 51.  | 
 Ֆունկցիոնալ մահճակալ  | 
 9402900000  | 
| 
 52.  | 
 Շիրմա  | 
 9402900000  | 
| 
 53.  | 
 Վիրահատական գործիքների սեղանիկ փոքր  | 
 9402900000  | 
| 
 54.  | 
 Պացիենտի սայլակ  | 
 871310000  | 
| 
 55.  | 
 Cipap դիմակներ  | 
 902000000  | 
| 
 56.  | 
 Թթվածնային հոսքաչափ՝ խոնավացուցիչով  | 
 9026808000  | 
| 
 57.  | 
 Մատնային պուլսօքսիմետր  | 
 90181910000  | 
| 
 58.  | 
 Էլեկտրական գեներատոր 50 կվտ  | 
 8501340000  | 
| 
 59  | 
 ԹԱՇ (ИВЛ) ապարատի կոնտուրներ  | 
 9019200000  | 
| 
 60  | 
 Թթվածնային դիմակներ  | 
 902000000  | 
| 
 61  | 
 Թթվածնային կանուլյա  | 
 9018390000  | 
| 
 62  | 
 Երակների կենտրոնական կատետերիզացիայի հավաքածու  | 
 9018390000  | 
| 
 63  | 
 Տրախեոտոմիայի վիրաբուժական հավաքածու  | 
 9018908409  | 
| 
 64  | 
 Ֆոլլիի կատետերներ  | 
 9018390000  | 
(հավելվածը փոփ. 15.04.20 N 39, խմբ., փոփ. 27.07.20 N 215-Ն)
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 3-ին: