ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2064-Ա |
«26» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-07/1-Դ-115164-830 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արմեն Գաբրիելյանի 2025 թվականի մարտի 6-ի հ.Դ-24410-25 դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/1280-25 զեկուցագիրը`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2023 թվականի նոյեմբերի 16-ին տրված հ.01/18-07/1-Դ-115164-830 նախագծման թույլտվության 1-ին՝ «Հողամասը գտնվում է» կետում «բնակելի կառուցապատման» բառերը փոխարինել «հասարակական կառուցապատման» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի նոյեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Տ. Ավինյան |
