ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 974-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 7-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտության» բաժնի 27-րդ կետի 27.1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով նվիրաբերել սարքեր (սարքավորումներ)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների միջև սարքերի (սարքավորումների) նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը:
3. Սահմանել, որ նվիրաբերվող սարքերի (սարքավորումների) գրանցման, հանձնման-ընդունման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 974-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ)
|
NN ը/կ |
Սարքի (սարքավորման) անվանումը |
Շահառու կազմակերպությունը |
Քանակը (հատ/լրակազմ) |
Սարքի (սարքավորման) ձեռքբերման արժեքը (հազ. դրամ) |
|
1 |
Գամմա սպեկտրաչափական համակարգ |
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
54,823.2 |
|
2 |
Ինֆրակարմիր մանրադիտակ վիզուալիզացիայով |
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
135,000.0 |
|
3 |
Փակ ցիկլով հելիումային կրիոստատ համակարգ |
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ |
1 |
30,999.6 |
|
4 |
Հոլի էֆեկտի չափման համակարգ |
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ |
1 |
11,400.0 |
|
5 |
Մագնիսամիջուկային ռեզոնանսի սպեկտրաչափ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
75,480.0 |
|
6 |
Բարձր լուծողունակության լուսածրող էլեկտրոնային միկրոսկոպ |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
379,067.7 |
|
7 |
Ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր (K-Alpha) |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
175,290.12 |
|
8 |
Թվածրագրային կառավարմամբ հիդրոաբրազիվային կտրող հաստոց |
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ |
1 |
23,040.0 |
|
9 |
Օսցիլոսկոպ և կամայական ալիքային գեներատոր |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
5,986.8 |
|
10 |
Քիրալային նյութերի նույնակա-նացման քրոմատագրաֆիկ համակարգ մասսպեկտրաչափական և լուսաչափական դետեկցիայով |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
137,289.6 |
|
11 |
Տարաբնույթ միջավայրերում սնդիկի ուլտրահետքային կոնցենտրացիաների որոշման համակարգ (սնդիկի ֆլյուորեսցենտային անալիզատոր, նմուշների միկրոալիքային տարրալուծման համակարգ) |
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
60,000.0 |
|
12 |
Դիլատոմետեր |
ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
18,312.0 |
|
13 |
Ցիտոգենոմիկայի համար նախատեսված մանրադիտակային համակարգ, մոնոտեսախցիկով և ծրագրային ապահովումով |
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
35,889.199 |
|
14 |
Մասնիկների չափսի որոշման լազերային դիֆրակցիոն անալիզատոր |
ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
26,040.0 |
|
15 |
Լիովին ավտոմատացված բազմաֆունկցիոնալ օպտիկական մանրադիտակ Leica DM 6 M լրակազմով |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
34,320.0 |
|
16 |
Կենսազանգվածի օնլայն մշտադի-տարկման համակարգ և գաղութների Ultra-HD ավտոմատ հաշվիչ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
29,760.0 |
|
17 |
Սպեկտրոֆոտոմետր UV-VIS |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
26,916.0 |
|
18 |
Ռենտգենային դիֆրակտոմետր |
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
112,364.96 |
|
19 |
Ֆլոուրեսցենտ սպեկտրոմետր |
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ |
1 |
26,730.0 |
|
20 |
Սպեկտրոֆոտոմետր; Ֆլուորիմետր |
«Հայ-ռուսական համալսարան» ԲՄԿ ՊՈՒՀ |
1 |
49,536.24 |
|
21 |
Իրական ժամանակում բջջային անալիզատոր |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
387,540.0 |
|
22 |
Բջիջների իմիջինգի և բազմառեժի- մային կարդացման համակարգ՝ համակցված բջիջների կուլտի-վացիայի ինկուբատորի հետ |
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
119,850.0 |
|
23 |
Բազմաֆունկցիոնալ (ուլտրաձայնա- յին, միկրոալիքային, ուլտրամանու- շակագույն) քիմիական փոխարկումների աշխատակայան |
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ |
1 |
7,713.6 |
|
24 |
Ցածր ջերմաստիճանային (-86՛C) սառցարան |
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ |
1 |
4,968.0 |
|
25 |
Ռենտգենֆլյուորեսցենտային անալիզատոր |
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
30,342.0 |
|
26 |
Բարձր պարունակությամբ տեսա- պատկերավորման համակարգ |
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
37,499.992 |
|
27 |
Երկու օպտիկական տատանումների մարման սեղաններ հենարաններով |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
18,700.0 |
|
28 |
Արևային սիլմուլյատոր և վոլտ- ամպերային բնութագրերի չափման համակարգ |
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ |
1 |
34,500.0 |
|
29 |
Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) համար նախատեսված LIDAR (լազերային) սքաներ CHCNAV |
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
19,161.6 |
|
30 |
50 լիտր տարողության, մանրէների խորքային կուլտիվացման և տեխնոլոգիական ցուցանիշների օպտիմալացման համար սարք, լրակազմով |
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
39,999.9 |
|
31 |
Շարժական ֆլուորեսցենտ- ռենտգենային անալիզատոր |
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ |
1 |
17,760.0 |
|
32 |
Տեղեկատվության պահպանման համակարգ |
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ |
1 |
38,080.2 |
|
33 |
Բարձր ճնշման հոմոգենիզատոր (Ֆռենչ պռես) իր պարագաներով |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
44,668.8 |
|
34 |
Միկրոօրգանիզմների աճեցման երեք մոդուլանի ինկուբացիոն թափահարիչ սառեցմամբ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
39,135.636 |
|
35 |
CS տարրերի անալիզատոր |
ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
28,901.635 |
|
36 |
Բարձր ճնշումային ավտոմատացված անընդհատ հոսքային կատալիտիկ համակարգ (FlowCAT) |
ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
121,958.9 |
|
37 |
Բարձր ճշտության ժամանակակից բացարձակ և հարաբերական ծանրաչափ |
ՀՀ ԳԱԱ «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
222,700.0 |
|
38 |
Վիզուալիզացիոն սպեկտրոսկոպիկ էլիպսոմետր |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
125,414.0 |
|
39 |
Լաբորատոր կենդանիների աճեցման, խնամքի և դրանց հետ աշխատելու համակարգ |
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
480.0 |
|
40 |
Լճերի նմուշառման և հետազո-տության շարժական համալիր Հայաստանի Հանրապետությունում նավի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները ներառում են՝ 1. Դիմում՝ նավի գրանցման համար: 2. Նավի սեփականության իրավունքի հաստատման փաստաթուղթ: 3. Նավի տեխնիկական բնութագրերը: 4. Նավի ապահովագրության վկայագիր: 5. Նավի տեխնիկական զննման արդյունքներ: 6. Պետական տուրքերի վճարման անդորրագրեր: Նավի գրանցման համար անհրաժեշտ տվյալները՝ Արտադրման երկիր՝ Չինաստան Արտադրման տարեթիվ՝ 2024 Նավի մակնիշը՝ MAR-H200, արտադրող՝ Q.A. Marine Գործարանային համար՝ CNAHT2023045-8MXLT Չափեր՝ ընդհանուր երկարությունը՝ 8 մ, ջրագծի երկարությունը` 6,5 մ, կմախքի լայնությունը` 2,5 մ, կմախքի խորությունը` 1,36 մ Հզորություն-շարժիչի հզորությունը՝ 115HPճ2 Արագություն-նախագծված արագությունը՝ 35 ծովահանգույց: Ջրի մեջ ընկղմվելու տվյալներ՝ Կմախքի և ծովի մակերևույթի միջև եղած բարձրությունը՝ 0,45 մ Բեռնատարողություն- փոխադրվող բեռի քաշը՝ 3,8 տ Մարդատարողություն-հիմնական անձնակազմի անդամների քանակը՝ 8 մարդ Շարժիչը-գլխավոր շարժիչը՝ YAMAHA F115HETX/U, վառելիքի տարողությունը՝ 650 լ: |
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
113,719.2 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |