ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 655-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Լ. Սիրականյան» բառերը փոխարինել «Ա. Ավետյան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ա. Առաքելյան - ՀՀ ԳԱԱ-ի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Բագիյան - ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Հ. Սիմիդյան» բառերը փոխարինել «Հ. Մաթևոսյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
23.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
