ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 573-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 26,580,800 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 573-Ա որոշման |
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
3․ |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
4․ |
Ծրագրի կատարողը |
«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6․ |
Ծրագրի բյուջեն |
26,580,800 դրամ |
7․ |
Բարեգործության ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հուլիսի 31-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի հուլիսի 31-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար – 26,580,800 դրամ արժողությամբ, այդ թվում՝ ա. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 11,890,000 դրամ. բ. գնում չհանդիսացող ծախսեր (աշխատակիցների գործուղման ծախսեր, 3-4-րդ եռամսյակ) – 700,000 դրամ. գ. նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 8,743,500 դրամ. դ. հիմնական միջոցների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,247,300 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Ծառայությունների ձեռքբերում - 11,890,000 դրամ, այդ թվում՝ ա. գործառնական բնույթի և բանկային ծառայություններ – 40,000 դրամ, այդ թվում՝ բանկային ծառայությունների միջնորդավճարներ – 10,000 դրամ և ՀԴՄ սպասարկման գումար – 30,000 դրամ. բ. էներգետիկ ծառայություններ – 4,300,000 դրամ՝ վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախս, սակագինը՝ ցերեկայինը 1 կվ/ժամը՝ 50.48, գիշերայինը 40.48, ընդամենը 94.547 կՎտ/ժամ Էլեկտրաէներգիա. գ. կոմունալ ծառայություններ – 750,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյան կիրճ և Արևմտյան տեղամասերի աղբահանության ծառայություն՝ 18 կետից 3 ամիս տևողությամբ – 700,000 դրամ և ջրամատակարարման ծառայություն՝ 352 խորանարդ մետր ծավալով – 50,000 դրամ. դ. կապի ծառայություններ – 1,050,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի և տարածքներում տեղադրված տեսախցիկների համացանցի և հեռախոսակապի ծառայություն – 850,000 դրամ ու փոստային ծառայություններ – 200,000 դրամ. ե. գույքի և սարքավորումների վարձակալություն – 700,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար հատուկ նպատակային տեխնիկայի վարձակալություն (սեպտիկ հորերը մաքրող տեխնիկայի, էքսկավատորի, գրեդերի). զ. համակարգչային ծառայություններ – 300,000 դրամ՝ հաշվապահական ծրագրերի ծառայությունների և համակարգչային ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար. է. աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ – 400,000 դրամ՝ աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ. ը. տեղեկատվական ծառայություններ՝ տպագրական ծառայություններ - 650,000 դրամ. թ. ներկայացուցչական ծախսեր՝ ներկայացուցչական ծախսեր թվով 5 միջոցառումների համար – 600,000 դրամ. ժ. ընդhանուր բնույթի այլ ծառայություններ – 900,000 դրամ, այդ թվում՝ Ղազանչիի այցելուների կենտրոնի շենքի, բակի և հարակից տարածքի համար խնամքի ծառայություններ (633 քմ ընդհանուր մակերեսով) – 600,000 դրամ, ավտոմեքենաների տեղորոշման ծառայություններ (թվով 5 ավտոմեքենաների համար) – 180,000 դրամ և տերմինալային ծառայություններ – 120,000 դրամ. ի. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում – 2,200,000 դրամ, այդ թվում՝ 5 մեքենաների վերանորոգման և ընթացիկ սպասարկման ծառայությունների ձեռքբերում – 2,200,000 դրամ, 2) Նյութերի ձեռքբերում – 8,743,500 դրամ, այդ թվում՝ ա. գրասենյակային նյութեր - 250,000 դրամ. բ. տրանսպորտային նյութեր - 7,073,500 դրամ, այդ թվում՝ բենզին «ռեգուլյար» (2,000 լիտր) – 1,000,000 դրամ, դիզելային վառելիք (1,500 լիտր) – 780,000 դրամ, սեղմված բնական գազ (9,500 կգ) – 2,612,500 դրամ, պրոպան գազ (5,500 լիտր) – 990,000 դրամ, շարժիչի յուղեր (100 լիտր) – 230,000 դրամ, շարժիչի հակասառեցնող հեղուկ (50 լիտր) – 55,000 դրամ, ավտոմեքենայի անիվներ (8 հատ) – 344,000 դրամ, ավտոմեքենայի անիվներ (12 հատ) – 384,000 դրամ, տրակտորի անիվներ (2 հատ) – 200,000 դրամ, տրակտորի անիվներ (2 հատ) – 320,000 դրամ, կվադրոցիկլի անիվներ (4 հատ) – 168,000 դրամ, մարտկոց (5 հատ) – 170,000 դրամ. գ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 500,000 դրամ՝ կենցաղի ապահովման համար մաքրող լվացող նյութեր. դ. հատուկ նպատակային այլ նյութեր - 920,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ տարաբնույթ նյութերի համար ծախսեր, 3) Հիմնական միջոցների ձեռքբերում՝ վարչական սարքավորումների ձեռքբերում – 5,247,300 դրամ, այդ թվում` համակարգիչներ (4 հատ) -1,120,000 դրամ, էլեկտրական ջեռուցիչ (3 հատ) – 150,000 դրամ, աթոռ գրասենյակային (20 հատ) – 500,000 դրամ, գազօջախ (1 հատ) – 180,000 դրամ, տեսահսկողության համակարգ (1 հատ) – 950,000 դրամ, դրոն (1 հատ) – 657,300 դրամ, ֆոտոխցիկ օբյեկտիվով (1 հատ) – 990,000 դրամ, ձյունակոշիկներ (10 հատ) – 700,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Կազմակերպական ծախսեր – 5,150,000 դրամ՝ ա. էլեկտրամատակարարում – 4,300,000 դրամ, բ. համացանց – 850,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
