28.08.25 N 1240-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 771-Լ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.07.21 N 1124-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.07.21 N 1124-Լ)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 08.07.21 N 1124-Լ)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող ստանձնել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման վերաբերյալ նոր հանձնառություն մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի պահանջներին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների ամբողջական համապատասխանեցումը։
(3-րդ կետը լրաց. 18.05.23 N 770-Լ)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մինչև 2024 թվականի օգոստոսի մեկը համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետով նշված պայմանագրում:
(4-րդ կետը լրաց. 27.06.24 N 1006-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման |
(գլխագիրը փոփ. 08.07.21 N 1124-Լ)
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Ծրագրի առաջնային նպատակը մասնավոր ներդրումների աճը խթանելն է:
2. Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու (այդ թվում՝ այլ ներդրումային ֆոնդում ներդրումներ կատարելու եղանակով) տրամաբանության ներքո` ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ կառավարիչ) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ` ֆոնդ)` մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով:
(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 110-Լ, փոփ., խմբ. 11.08.22 N 1258-Լ, լրաց. 03.07.25 N 900-Լ)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ առաջին 5 մլրդ ՀՀ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի (փայերի) ձեռքբերման վերաբերյալ հանձնառությունը ստանձնվում է հետևյալ պայմանների միաժամանակյա իրականացման դեպքում՝
1) կառավարիչը Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցել է նախորդ մասնաբաժնի (փայերի) գումարի չափով ներդրումներ իրականացնելու պարտավորություն ստանձնելու փաստի մասին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշմամբ հաստատել է ֆոնդի ներդրումների վերաբերյալ կառավարչի ներկայացրած հաշվետվության արդյունքները, որոնցով առնվազն պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման կարգավիճակը, ինչպես նաև հիմնական ֆինանսական ցուցանիշները: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1263-Ն և 2023 թվականի մարտի 30-ի N 434-Ն որոշումներով հատկացված միջոցների հաշվին Ֆոնդի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի նկատմամբ:
(3-րդ կետը լրաց. 11.08.22 N 1258-Լ, խմբ. 18.05.23 N 770-Լ, փոփ. 03.07.25 N 900-Լ)
3.1. 2024 թվականի բյուջետային տարվանից սկսած ֆոնդի փայերի ձեռքբերման համար պետական բյուջեում գումարների նախատեսումն իրականացվում է բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով՝ բյուջետային հայտերի ներկայացմամբ, իսկ գումարների հատկացումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանների ապահովման դեպքում։
(3.1-ին կետը լրաց. 18.05.23 N 770-Լ)
3.2. Թույլատրել կառավարչին՝
1) օտարել ֆոնդի կողմից մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը՝ օտարման գին սահմանելով մասնավոր բաժնեմասնակցային ընկերությունում ներդրված գումարի չափի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցնելով վճարված շահութաբաժինները։ Որպես տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափ (պարզ տոկոս) սահմանել 10.2720%` 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը.
2) մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը սույն հավելվածի N 1․1 աղյուսակում ընդգրկված ընկերություններին և այդ ընկերությունների մյուս բաժնետերերին (այսուհետ՝ մասնավոր գործընկերներ) ներկայացնել սույն հավելվածի 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան առաջարկներ՝ մինչև 2026 թվականի մարտի 31-ը ֆոնդին պատկանող բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ, ընդ որում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր համաձայնություն սույն հավելվածի 3.3-րդ ու 3.4-րդ կետերով նախատեսված՝ համապատասխանաբար բանկային երաշխիք ներկայացնելու կամ կանխավճար իրականացնելու պայմանով.
3) սույն հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր համաձայնությունը և 3.3-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված՝ համապատասխանաբար բանկային երաշխիքը կամ կանխավճարն ստանալու դեպքում մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը բաժնետերերի միջև կնքված բաժնետիրական համաձայնագրերում իրականացնել համապատասխան փոփոխություններ։
(3.2-րդ կետը լրաց. 28.08.25 N 1240-Լ)
3.3. Պետությունը մասնավոր գործընկերներին կարող է տրամադրել բյուջետային վարկ սույն հավելվածի 3.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված եկամտաբերությանը համարժեք տոկոսադրույքով, մինչև 10 (տասը) տարի մարման ժամկետով՝ բաժնետոմսերի օտարման գումարի և բյուջետային վարկի առաջին տարվա հաշվարկված տոկոսավճարների հանրագումարի չափով բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում։
(3.3-րդ կետը լրաց. 28.08.25 N 1240-Լ)
3.4. Մասնավոր գործընկերները սույն հավելվածի 3.3-րդ կետով նախատեսված բյուջետային վարկից չօգտվելու դեպքում սույն հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր համաձայնությունը ներկայացնելու հետ մեկտեղ պետք է իրականացնեն ֆոնդի կողմից համապատասխան ընկերությունում ներդրված գումարի չափով կանխավճար, իսկ բաժնետոմսերի վաճառքի գնի մնացած մասը վճարեն մինչև պայմանագրի կնքումը՝ 2026 թվականի մարտի 31-ը։
(3.4-րդ կետը լրաց. 28.08.25 N 1240-Լ)
4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝
1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին։ Ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված: Ակտիվ ներդրումային ժամանակահատվածում ֆոնդի փայերի մարման պահանջ կարող է ներկայացվել միայն այն գումարի սահմանում, որի մասով ներդրումներ իրականացնելու պարտավորություն դեռևս չի ստանձնվել։ Պետության անունից ֆոնդի փայերի մարման պահանջ ներկայացնում է կոմիտեն.
2) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը (Internal Rate of Return) կազմում է առնվազն 8 տոկոս.
3) մեկ առևտրային կազմակերպությունում (ներդրումային ֆոնդում), ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4) կազմակերպությունում (բացառությամբ ներդրումային ֆոնդերում) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանաչափերի պահպանմամբ ներդրումները ֆոնդի կողմից կարող են իրականացվել տրանշերով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն չափը պետք է կազմի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն ոչ պակաս, քան ընկերությունում (բացառությամբ ներդրումային ֆոնդերում) ֆոնդի հանձնառված ընդհանուր մասնակցության 20 տոկոսը.
5) (ենթակետն ուժը կորցրել է 14.01.21 N 110-Լ)
6) պետության մասնակցության դիմաց կառավարչի պարգևավճարը պետք է կազմի պետությանը պատկանող փայերի մարման արժեքի և դրանց ձեռքբերման արժեքի դրական տարբերության՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (Internal Rate of Return) գերազանցող մասի 10 տոկոսը և վճարվի փայերի մարման ժամանակահատվածում.
7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները կարող են օգտագործվել ներդրումների իրականացման և ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի նպատակով.
8) ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի (բացառությամբ կառավարման վճարի) տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ընկերություններում (ներդրումային ֆոնդերում) նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ ֆոնդի փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը.
9) կառավարչի վարձատրությունը՝ կառավարման վճարը, կազմում է տարեկան առավելագույնը 73,000․0 հազ․ դրամ՝ համաձայն կառավարչի ամենամյա ծախսերի նախահաշվի:
(4-րդ կետը խմբ. 03.09.20 N 1513-Լ, փոփ. 14.01.21 N 110-Լ, 27.05.21 N 879-Լ, լրաց. 11.08.22 N 1258-Լ, փոփ., լրաց. 27.06.24 N 1006-Լ, փոփ., խմբ., լրաց. 03.07.25 N 900-Լ, փոփ. 28.08.25 N 1240-Լ)
5. Կոմիտեի նախագահին՝ ապահովել սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող գործողությունների կատարումը, այդ թվում՝ ֆոնդի փայերի ձեռքբերման և մարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը։
(5-րդ կետը փոփ. 27.05.21 N 879-Լ, փոփ., լրաց. 27.06.24 N 1006-Լ)
Աղյուսակ N 1․1
«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Հ/Հ |
Ընկերության անվանում |
Ֆինանսավոր- ման տարեթիվ |
Ֆինանսավոր- ման գումար /ՀՀ դրամ/ |
Ելքի հաշվար- կային ամսաթիվ |
Ժամկետ ներդրման օրվանից մինչ 12/31/2025 /օր/ |
Կուտակված եկամտաբե- րություն՝ տարեկան 10.2720 տոկոս եկամտաբե- րության պարզ տոկոսի հաշվարկի հիման վրա |
Կուտակված եկամուտ ամբողջ ժամանակա- հատվածի համար /ՀՀ դրամ/ |
Նախկինում վճարված շահութաբա- ժիններ /ՀՀ դրամ/ |
Առաջարկվող օտարման գին /ՀՀ դրամ/ |
Բյուջետային վարկի ստացման համար ներկայացվող բանկային երաշխիքի գումարը /ՀՀ դրամ/ |
Կանխավճարի գումարը՝ բյուջետային վարկից չօգտվելու դեպքում /ՀՀ դրամ/ |
1 |
«ԷյԷմՍԻ» ՓԲԸ |
12/8/2022 |
287,460,568 |
12/31/2025 |
1119 |
31.5% |
90,525,412 |
377,985,980 |
416,812,700 |
287,460,568 | |
2 |
«Գլոբալ Քոնեքթ» ՓԲԸ |
3/18/2022 |
350,000,000 |
12/31/2025 |
1384 |
38.9% |
136,322,104 |
||||
4/20/2022 |
300,000,000 |
12/31/2025 |
1351 |
38.0% |
114,061,414 |
||||||
6/2/2022 |
50,000,000 |
12/31/2025 |
1308 |
36.8% |
18,405,173 |
||||||
Ընդամենը |
700,000,000 |
268,788,690 |
47,559,306 |
921,229,384 |
1,015,858,067 |
700,000,000 | |||||
3 |
«Ապագափրո- ջեքթս» ՓԲԸ |
3/4/2022 |
796,250,000 |
12/31/2025 |
1398 |
39.3% |
313,269,968 |
1,109,519,968 |
1,223,489,859 |
796,250,000 | |
4 |
«Բերրիմաունթ» ՓԲԸ |
1/25/2023 |
135,483,875 |
12/31/2025 |
1071 |
30.1% |
40,835,627 |
||||
1/25/2023 |
564,516,125 |
12/31/2025 |
1071 |
30.1% |
170,148,439 |
||||||
4/20/2023 |
50,322,582 |
12/31/2025 |
986 |
27.7% |
13,963,747 |
||||||
4/20/2023 |
209,677,418 |
12/31/2025 |
986 |
27.7% |
58,182,278 |
||||||
Ընդամենը |
960,000,000 |
283,130,091 |
30,000,000 |
1,213,130,091 |
1,337,742,814 |
960,000,000 | |||||
5 |
«Յունիվերսլ Քլոզըրս» ՓԲԸ |
6/9/2023 |
1,676,999,973 |
12/31/2025 |
936 |
26.3% |
441,744,398 |
2,118,744,370 |
2,336,381,792 |
1,676,999,973 | |
6 |
«Տավրոս ԿՎՄ» |
8/13/2021 |
83,300,000 |
12/31/2025 |
1601 |
45.1% |
37,531,721 |
120,831,721 |
133,243,555 |
83,300,000 | |
7 |
«Դոմ Արենա» ՓԲԸ |
11/30/2021 |
60,000,000 |
12/31/2025 |
1492 |
42.0% |
25,193,135 |
||||
1/18/2022 |
58,000,000 |
12/31/2025 |
1443 |
40.6% |
23,553,555 |
||||||
3/9/2022 |
49,080,000 |
12/31/2025 |
1393 |
39.2% |
19,240,565 |
||||||
4/1/2022 |
110,123,077 |
12/31/2025 |
1370 |
38.6% |
42,458,148 |
||||||
Ընդամենը |
277,203,077 |
110,445,404 |
387,648,481 |
427,467,733 |
277,203,077 | ||||||
8 |
«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ |
5/4/2023 |
1,539,580,000 |
12/31/2025 |
972 |
27.4% |
421,144,053 |
1,960,724,053 |
2,162,129,627 |
1,539,580,000 |
(աղյուսակը լրաց. 28.08.25 N 1240-Լ)
(հավելվածը խմբ. 03.09.20 N 1513-Լ, փոփ. 14.01.21 N 110-Լ, 27.05.21 N 879-Լ, 08.07.21 N 1124-Լ, փոփ., խմբ., լրաց. 11.08.22 N 1258-Լ, խմբ., լրաց. 18.05.23 N 770-Լ, փոփ., լրաց. 27.06.24 N 1006-Լ, լրաց., փոփ., խմբ. 03.07.25 N 900-Լ, լրաց., փոփ. 28.08.25 N 1240-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ 80 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ
1. Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աճը խթանելն է:
2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում (այսուհետ՝ ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով։ Ընդ որում, առաջին 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:
4. Ֆոնդը կկատարի ուղղակի ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով։
5․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ֆոնդի սահմանափակ գործընկեր դառնալու մասին պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի ընդհանուր գործընկերոջ (հանդես է գալիս որպես ֆոնդի կառավարիչ) միջև, որում կնախատեսվեն հետևյալ պայմանները՝
1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը՝ ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 12 տարի, ընդ որում, առաջին 6 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 6 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.
2) ֆոնդում ներդրման ծավալները՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ․
3) ֆոնդի ներդրումային գործունեությունը, թիրախները և սահմանափակումները․
4) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը՝ 8%․
5) ֆոնդի շահույթի բաշխման կարգը.
6) փայերի ձեռքբերումը․
7) ընդհանուր գործընկերոջ վարձատրությունը, որը բաղկացած է լինելու երկու տարրից՝
ա. կառավարման վճար՝ ոչ ավելի, քան պետության մասնակցության 2%-ը,
բ. լրացուցիչ վճար՝ եկամտի շեմային դրույքաչափից բարձր մասի 20%-ը.
8) ֆոնդի ծախսերի փոխհատուցումը ներդրողների կողմից և նոր ներդրողների մասնակցությունն արդեն իսկ կատարված ներդրումներին.
9) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը` ներառյալ ծրագրի շահառուների ընտրության չափանիշները և ծրագրում մասնակցության պայմանները․
10) ֆոնդի (կառավարչի) հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
(հավելվածը լրաց. 08.07.21 N 1124-Լ)
