ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1379-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1379-Ն որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակատարողը |
Ժամկետը |
2026 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||
1.1. |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմա- կերպության կառա- վարման համակարգի բարելավում |
1) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թվով 10 հանրային լողափի կազմակերպում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2026 թ. շարունա-կական |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2026 թ. շարունա-կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող հանգստի, սննդի օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ համաձայն Կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման |
Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
2026 թ. շարունա-կական |
Օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին | ||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||
2.1. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում |
1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, այդ թվում՝ ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում 2) Սևանա լճում և լճի ջրհավաք ավազանում հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում 3) Սևանա լճի ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի, հողի մոնիթորինգի իրականացում 4) Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանի գետերում հիդրոկենսա-բանական մոնիթորինգի իրականացում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2026 թ. և շարունա-կական |
«Հիդրոօդերևութաբա-նության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր- պության կողմից իրակա- նացվող ՀՀ 2026 թվա- կանի պետական բյուջեի 1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնա-հատում և մոնիթորինգ» ծրագրի 11004 «Հիդրոօ- դերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղե- կատվության ապահո- վում» միջոցառման շրջանակներում և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2026 թ. ընթաց- քում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան |
2.2. |
Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլո-գիաների ներդրում |
Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրու- թյան, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Արարատի, ՀՀ Արագածոտնի մարզպետների աշխատակազմեր |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.3. |
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացում |
Որոտան-Արփա հիդրոտեխնիկական կառույցի և դրան հարակից կառույցների տեխնիկական վիճակի գնահատում և շահագործման պլան-ժամանակացույցի մշակում․ Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի N 1 և N 2 թունելներում շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնել սակավաջուր ամիսներին՝ չխոչընդոտելով ջրի տեղափոխումը Սևանա լիճ ջրառատ ամիսներին |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
2026 թ. և շարունա-կական |
Արփա-Սևան թունելի պահպանման և շահա-գործման նպատակով ծախսերի համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի 350,000.0 հազ. դրամի հատկացում, ինչպես նաև ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | |
2.4. |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2026 թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.5. |
Սևանա լճի շրջակայ-քում նոր անտառա-շերտի հիմնում (5 հա) |
Սևանա լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում, Սևանա լճի շրջակայքում վնասված անտառաշերտերի վերականգնման նախագծերի մշակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2026 թ. և շարունա-կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.6. |
Սևանա լճի շրջակայ- քում ջրածածկման ենթակա տարածք- ներում ջրի տակ մնացած շինություն- ների ու ենթակառուց- վածքների մաքրման աշխատանքների իրականացում (մոտ 282 միավոր) |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում 1901.5 մ բացարձակ նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված և տիրազուրկ շենք-շինությունների ապամոնտաժում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում |
Ինքնակամ կառուցված շենք- շինություններով զբաղեցված հողամասերի սեփականատերեր Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներ, (համաձայնությամբ) ՀՀ քաղաքաշինու- թյան, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2026 թ. և շարունա- կական |
Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, պետական կամ համայն- քային սեփականություն հանդիսացող հողամա- սում գտնվող ինքնակամ կառուցված շենք-շինու- թյունների և տիրազուրկ շինությունների դեպքում՝ ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.7. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվա- ռում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդի- սացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսում- նասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում |
Կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջե` «Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման շրջանակ- ներում` 15,452.2 հազ. դրամ և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.8. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում |
Սևանա լճի առափնյա համայնքների կոյուղացում և ժամանակակից լոկալ մաքրման (կենսաբանական) կայանների տեղադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարու- թյան ջրային կոմիտե Տեղական ինքնա-կառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների և տեղա- կան ինքնակառավար- ման մարմինների միջոցների հաշվին |
2.9. |
Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշ- վային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրակա- նացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում |
Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարության ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարու- թյան ջրային կոմիտե «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.10. |
Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործում, նոր ջրամբարների նախա- գծում, կառուցում |
Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման տեխնիկատնտեսական և նախնական նախագծերի աշխատանքների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարու- թյան ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշի-նության կոմիտե ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջեով և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.11. |
Ըստ տարեկան հաս-տատված առավելա-գույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան-ժամանա-կացույցի կազմում, ներկայացում շրջակա միջավայրի նախարարություն (մարտ-ապրիլ) |
Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջ-ներին համապատասխան), կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի պլան-ժամանակացույց և ներկայացվում է շրջակա միջավայրի նախարա-րություն (մարտ-ապրիլ) |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2026 թ. և շարունա-կական |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2.12. |
Ձկան պաշարների համալրում |
Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում (800000 հատ) |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2026 թ. և շարունա-կական |
Սևանի իշխանի պաշար-ների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացման նպատակով ՀՀ 2026 թ. պետական բյուջեով 1155 ծրագրի 12004 միջոցառմամբ նախատեսված է 467,771.0 հազ. դրամ |
2.13. |
«Սևան» ազգային պարկի կառավարում, պարկում գիտական ուսումնասիրություն- ների և անտառտնտե- սական աշխատանք- ների կատարման ծառայություններ |
1) Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ- պանություն, վերարտա-դրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում 2) Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխա- տանքների իրականացում (75.66 հա) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2026 թ. և շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի կառավարման, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում» միջոցառում, նախատեսված հատկացումը՝ 165,088.7 հազ. դրամ |
2.14. |
Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում |
1) Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ճշգրտել ջրային հաշվեկշռի մուտքի և ելքի բաղադրիչները, դրանց հիման վրա Սևանա լճի ջրային հաշվեկշռի կազմում 2) Լճի մակերևույթից գոլորշացման հաշվարկման մեթոդիկայի վերանայում և կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշացման մեծության փոփոխության գնահատում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.15. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում |
Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2026 թ. և շարունա-կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.16. |
Սևանա լճի էկոհամա- կարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում |
Էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր |
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2026 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական:
