ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 23 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 3 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 9 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամի (նախարարի)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 և 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 9 հանձնարարականների կատարման համար իրականացվող աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը:
2. Հաշվի առնելով կայացած քննարկումը՝ լրամշակել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 և 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 9 հանձնարարականներին համապատասխան իրականացվող աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցի նախագիծը, և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին քննարկելու համար:
3. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված (հակամենաշնորհային) մարմիններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անիզոտրոպ տրանսֆորմատորային պողպատ արտադրողների և սպառողների հետ համատեղ մինչև նոյեմբերի 16-ը լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում» 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 39 որոշմամբ կատարված փոփոխություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողներին կատարվող «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի մատակարարումների ժամանակ իրավիճակը կարգավորելու նպատակով:
4. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված (հակամենաշնորհային) մարմիններին, ինչպես նաև իշխանության մյուս շահագրգիռ մարմիններին՝ առնվազն ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի մակարդակով ապահովել մասնակցությունը սույն կարգադրության 3-րդ կետում նշված խորհրդակցություններին:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |