ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 ապրիլի 2019 թվականի |
թիվ 17 |
քաղ. Երևան |
ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործման նպատակներով երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքների արդյունքների մասին՝
1. Հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ շարունակել երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության՝ ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքը, ինչպես նաև մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով հետազոտական խմբերի հնարավոր ստեղծման առաջարկներ։
2. Առևտրի հարցերով հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վ.Օ. Նիկիշինային՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված առաջարկների վերլուծության արդյունքներով՝ Հանձնաժողովի խորհրդի նիստին սահմանված կարգով ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։
3. Սատարել Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին երրորդ կողմերի հետ միջազգային պայմանագրերի կնքման մասով կատարված աշխատանքի և նոր գործընկերների հետ առևտրային համագործակցության զարգացման հեռանկարների մասին զեկուցելու վերաբերյալ։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |