ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 1995 թ. N 245
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության և բնակչության էլեկտրաէներգիայի կարիքներն առավել ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի վերագործարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`
ա) մինչև 1995 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի վերագործարկման կազմակերպչական միջոցառումների պլանը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի վերագործարկման ֆինանսական ծրագրերը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |