ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 905-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցության ենթակառուցվածքների բացման, վերականգնման և ստեղծման ուղղությամբ աշխատանքների համակարգման, մասնավորապես՝ ենթակառուցվածքների (այդ թվում՝ երկաթուղային գծերի, ավտոճանապարհների, գազամուղների, նավթամուղների, էլեկտրական հաղորդալարերի, օպտիկամանրաթելային մալուխների) նախագծման և կառուցապատման աշխատանքների կազմակերպման, ֆինանսավորման մոդելի մշակման, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից համատեղ ընկերության ստեղծման և գործունեության բիզնես մոդելի մշակման, ինչպես նաև պահանջվող իրավական ակտերի և պայմանագրերի նախագծերի մշակման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով։
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 905-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Մհեր Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ |
| Վահան Կոստանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Ռոբերտ Աբիսողոմոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Արմեն Ղազարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Եսաի Մկրտչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
| Դավիթ Սանամյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
| Արմենակ Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Արտյոմ Սուջյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար |
| Աննա Կարապետյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Անուշիկ Ավետյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Արմեն Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
| Քրիստինե Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
| Ավագ Ավանեսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Ռաֆայել Գևորգյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
| Գևորգ Մանուկյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ |
| Սերգեյ Պետրոսյան | - ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր |
| Սահակ Սահակյան | - ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ |
| Կարեն Սարգսյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական |
| Գոհար Աբաջյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
08.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |