ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 905-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցության ենթակառուցվածքների բացման, վերականգնման և ստեղծման ուղղությամբ աշխատանքների համակարգման, մասնավորապես՝ ենթակառուցվածքների (այդ թվում՝ երկաթուղային գծերի, ավտոճանապարհների, գազամուղների, նավթամուղների, էլեկտրական հաղորդալարերի, օպտիկամանրաթելային մալուխների) նախագծման և կառուցապատման աշխատանքների կազմակերպման, ֆինանսավորման մոդելի մշակման, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից համատեղ ընկերության ստեղծման և գործունեության բիզնես մոդելի մշակման, ինչպես նաև պահանջվող իրավական ակտերի և պայմանագրերի նախագծերի մշակման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով։
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 905-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Մհեր Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ | |
| Կարեն Անդրեասյան | - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ | |
| Արմենակ Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
| Աննա Կարապետյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
| Վահան Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Ռոբերտ Աբիսողոմոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Անուշիկ Ավետյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Արմեն Ղազարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ | |
| Արմեն Սիմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների | |
| Քրիստինե Ղալեչյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների | |
| Ավագ Ավանեսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
| Արտաշես Թումանյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | |
| Ռաֆայել Գևորգյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Գևորգ Մանուկյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Եսաի Մկրտչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
| Դավիթ Սանամյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
| Արտյոմ Սուջյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական | |
| Անահիտ Շիրինյան | - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար | |
| Սերգեյ Պետրոսյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, | |
| Սահակ Սահակյան |
- ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման | |
| Կարեն Սարգսյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական | |
| Գոհար Աբաջյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 31.10.25 N 982-Ա)
|
08.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |