ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«04» նոյեմբերի 2025 թ. |
N 79-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը սահմանելու և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը ներդնելու մասին» N 65-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը,
2) 11-րդ կետը լրացնել նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«7) Հայտագրման համակարգ,
8) Էլեկտրոնային մատյան։»,
3) 13-րդ կետից հանել «ենթահամակարգերի» բառը,
4) 13-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Աղյուսակ
ԿԿՏՀ կառուցվածքը, հավաքվող տվյալները, հավաքման և փոփոխման ժամկետները
|
» |
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
ՆԱԽԱՐԱՐ`
11/4/2025 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2025 թվական: